Ցողունաբջջային թերապիա, ցողունային բջիջների օգտագործումը հիվանդությունները բուժելու կամ կանխարգելելու համար[1]։
Ոսկրածուծի փոխպատվաստումը ցողունաբջջային թերապիայի ամենատարածված տեսակներից է, բայց հայտնի են նաև պորտային արյան օգտագործումը։ Ընթացքի մեջ գտնվող հետազոտությունները բացահայտել են ցողունային բջիջների ստացման բազմաթիվ աղբյուրներ, ինչպես նաև դրանց օգտագործում նեյրոդեգեներատիվ հիվանդությունների բուժման համար[2] և վիճակների բուժման համար ինչպիսիք են դիաբետը և սրտային հիվանդությունը։ Ցողունաբջջային թերապիան դատնում է հակասական հետևյալ զարգացումների դեպքում ասենք օրինակ գիտնականները առամնձնացնում են Էմբրիոնային ցողունային բջիջները և կուլտիվացնում, ստեղծում են ցողունային բջիջներ օգտագործելով սոմատիկ բջիջների կորիզային տրանսֆորմացիան և դրանց օգտագործումը խթանված պլյուրիպոտոնտ բջիջների ստացման համար։ Այս հակասությունը մեծամասամբ կապված է աբորտներ քաղաքականության և մարդկանց կլոնավորման հետ։ Որպես հավելում պորտային արյան պահեստավորման վրա հենված շուկայական բժշկությունը նույնպես հակասական է։
Արդեն 30 տար է, Հեմոպոետիկ ցողունային բջիջների տրանսպլանտացիան օգտագործվում է այնպիսի պաթոլոգիաների բուժման համար ինչպիսիք են լեյկեմիան և լիմֆոման; սա ցողունաբջջային թերապիայի միակ եղանակն է որ լայնորեն կիրառվում է[3][4][5]։ Քիմիաթերապիայի ընթացքում, մեծ քանակի աճի բջիջներ սպանվում են ցիտոտոքսիկ ագենտներով։Այս ագենտները չեն տարբերակում լեյկոմիկ կամ նեոպլաստիկբջիջները, և ոսկրածուծի հեմոպոետիկ ցողունային բջիջները։ Սա պայմանական քիմիոթերապիայի հիմնական կողմնակի ազդեցությունն է որը փորձ է արվում փոխհատուցել; դոնորների առողջ ոսկրածուծի ցողունային բջիջները վերարտադրվում են և օգտագործվում քիմոթերապիա ստացած ռեցիպիենտների կորցրած բջիջներին փոխարինելու համար։ Տրանսպլանտացիան օգնում է ակտիվացնել նաև իմուն համկարգը որը սկսում է ոչնչացել քաղցկեղային բջիջներին, այս գործընթացը կարող է շարունակվել բավականին երկար, այնուամենայնիվ, առաջնորդող է Դոնորը ընդդեմ ռեցիպիենտի հիվանդությունը, այս բուժման հիմնական կողմնակի ազդեցությունն է[6]։
Մեկ այլ ցողունաբջջային թերապիա որը անվանվում է պարոքիմալ, պայմանականորեն հաստատված է Կանադայում 2012 թվականից երեխաների մոտ դոնորն ընդդեմ ռեցիպիենտի հիվանդության բուժման համար ովքեր պատասխան չեն տալիս ստերոիդային բուժմանը[7]։ Սա ալոգեն ցողունաբջջային թերապիա է հիմնված մեզենխիմալ ցողունակին բջիջների վրա որոնք ստացվում են մեծահասակի ոսկրածուծից մաքրվում ոսկրածուծից, կուլտիվացնում են և պահեստավորվում, 10,000 դոզաներով որը ստացված մեկ դոնորից։ Դոզաները պահվում են սաեոցված մինչև որ կլինի դրանց անհրաժեշտությւոնը[8]։
Սննդի և դեղորայքի սանիտարական հսկում իրականացնող ընկերությունը (FDA) հաստատել է 5 հեմատոպոետիկ ցողնաբջջային արտադրանքներ որոնք ստացվում են պորտային արյունից և օգտագործվում է արյան և իմունոլոգիական հիվանդությունների բուժման համար[9]։
Եվրապայի դեղորայքային գործակալությունը 2014 թվականին խորհորդ է տվել օգտագործել, եղջերաթաղանթի էպիթելային ցողունային բջիջները եղջերաթաղաթի ցողունային անբավարարությունը բուժելու համար, որը կապված է աչքի այրվածքների հետ[10]։
Ցողունային բջիջները հետազոտվում են մի քանի պատճառներով։ Մոլեկուլները և էկզոսոմները որոնք ստացվում են ցողունային բջիջներից նույնպես հետազոտվում են դեղորայք ստանալու նպատակով[11]։ Եվ որպես հավելում հենց իրենց բջիջների ֆունկցիայի վրա ազդեցությունը, ցողունային բջիջների կողմից արտադրվող պարակրին լուծելի ֆակտորները, հայտնի որպես ցողունային բջջի սեկրետոմ, հայտնաբերված ևս մի մեխանիզմն է որի շնորհիվ ցողունային բջիջները ազդում են դեգեներատիվ, աուտոիմուն և բորբոքային պրոցեսների վրա[12]։
Որպեսզի իրականացնենք հետազոտական և բուժական ծրագրերի մեջ, մեզ անհրաժեշտ են մեծ քանակությամբ բարձր որակի ցողունային բջիջներ։ Մեզ անհրաժեշտ է բջիջների կուլտիվացման մեխանիզմ որի օգնությամբ կարող ենք ստանալ մեծ քանակությամբ հյուսվածք-սպեցիֆիկ ցողունային վջիջներ in vitro պայմաններում առանց ցողունային բջիջների պոտենցիալը կորցնելու՝ երկչափ և եռաչափ բջիջների կուլտուրաներ[13]։
Երկչափ բջիջներ աճեցվում են ամբողջ աշխարհում հազրավոր լաբարոտորիաների կողմից վերջին 40 տարվա ընթացքում։ Երկչափ հարթակներում բջիջները տարածվում են աղային, ռիգիդ հարթ մակերեսի բազալ կողմում և հեղուկների գագաթային մակերեսին։ Երկչափ բնակելի ռիգիդ սուբստրատները ունեն հարմարեցման ծայրահեղ անհրաժեշտություն բջիջներ կենսունակության պահպանման համար որովհետև նրանց պակասում է արտաբջջային մատրիքսը որը յուրահաըուկ է յուրաքանչյուր տեսկի բջջի համար, և այն կարող է վնասել բջջի նյութափոխանակությունը և նվազեցնել դրա ֆունկցիոնալությունը[13]։
Եռաչափ բջջային ցուլտուրաների ստացման մեխանիզմը ենթադրում է ստեղծել կենսաբանորոն նմանակող միկրոկիջավայր ցողունային բջիջների համար, որը նմանակում է ցողունային բջիջների բնական արտաբջջային մատրիքսին։ Առջատար բիոմատերիալները նշանակալիորեն նպաստել են եռաչափ ցուլտիվացման մեխանիզմների զարգացմանը վերջին տասնամյակներում, և էլ ավելի կատարյալ բիոմատերիալներ են առաջարկվե որոնք կբարելավեն բջիջների բազմացումը և տարբերակումը։ Նրանց մեջ հատկապես մեծ հետաքրքրություն են ներկայացնում նանոկառուցվածք ունեցող բիոմատերիալները, հատկապես հետաքրքրական են հետազոտողների համար նպաստավոր հատկանիշներ օրնակ մակերես և ծավալ շահեկան հարաբերություն, և դրանք նմանակում են միջբջջային տարածության ֆիզիկական և կենսաբանական հատկանիշները նանոմակարդակում[13]։
Հետազոտությունները իրականացվում են հետազոտելով ցողունային բջիջների ազդեցությունը կենդաիների վրա մոդելավորված այնպիսի նեյրոդեգեներատիվ հիվանդությունների համար ինչպիսիք են Պարկինսոնի, Ալցհեյմերի հիվանդությունները և Ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզը[14][15][16]։ ԿԱն նախնակն տվյալներ կապված բազմաձև սկլերոզի հետ[17][18][19]։
Առողջ մեծահասակի գլխուղեղում առկա են նյարդային ցողունակին բջիջներ որոնք բաժանվում են պահպանելով հիմնական ցողունային բջիջների քանակը, կամ դառնում են նախորդ բջիջներ։ Առողջ հասուն կենդանիների մոտ նախորդ բջիջները տեղափոխվում են ուղեղ որտեղ վերականգնում են օլֆակտոր (հոտառական) համակարգի նեյրոնների պոպուլյացիան։ Նյարդային էնդոգեն ցողունային բջիջների ֆարմակալոգիական ակտիվացիան դրդում է որպեսզի ակտիվանա նեյրոպրոտեկցիան և վարքային վերականգնում հասուն նյարդաբանական հիվանդություն ունեցող առնետների մոտ[20][21][22]։
Ինսուլտը և գլխուղեղի տրավմատիկ վնասվածքը բջջային մահվան առաջնային պատճառն է, որին հատկանշական է նեյրոնների և օլիգոդենտրոցիտների մահը ուղեղում։ Կլինիկական և կենդանիների վրա կատարվող փորձարկումները տարվում են ողնուղեղային վնասվածքների բուժման կամար[18][23][24][25]։
Փոքրածավալ հետազոտությունը որը կատարվել է անհատների վրա ում տարիքը բարձր էր 60-ից և ունեյն ծերության թուլությունը արտահայտված էր, մոզոնխիմալ ցողունային բջիջներով, որոնք ստացվել էին առողջ երտասարդներից, բուժումից հետո նկատվեց զգալի առաջընթաց ֆիզիկական տվյալների և բորբոքման բիոմարկերների վերաբերյալ[26]։
Ցողունային բջիջները ուսումնասիրվում են սուր սրտային հիվանդության կոնտոքստում[27]։ Աշխատանքները որոնք կատարվել են Բոդո-Էքեհարդ Շտրաուերի կողմից[28] հերքվել են հարյուրավոր հակասությունների հայտնաբերման պատճառով[29]։ Բազում հետազոտությունների մեջ որոնք պնդում են որ մեծահասակների ցողունաբջջային թերապիան արդյունավետ է և անվտանգ, այնուամենայնիվ ընդամենը մի քանի հետազոտություններ են որ ապացյցներ են ներկայացնում[30]։ Որոշ նախնական կլինիկական հետազոտություններ կան որոնք արձանագրում են սրտի ֆունկցիայի բարելավում ոսկրածուծից ստացված ցողունային բջիջներով բուժման արդյունքում[31][32]։ Սովորաբար ինֆարկտի բուժման ժամանակ արդյուքներ ստացվում են աուտոլոգիկ ոսկրածուծային ցողունային բջիջների միջոցով, բայց այլ տեսակի հասուն սոմատիկ ցողունային բջիջներ նույնպես կարող են օգտագործվել, օրնակ ճարպային հյուսցածքից ստացված ցողունային բջիջներ[33]։
Հնարավոր վերականգնման տարբերակը ներառում է[14]։
2013 թվականին, կատարված հետազոտությունները ոսկրածուծի ցողունային բջիջների կիրառման վերաբերյալ՝ փորոքային ֆունկցիան բարելավելու նպատակով, հայտնաբերել է բազմաթիվ հակասություններ[34]։ Քննադատները պնդում են որ 48 հետազոտություններից ըստ էության հիմքում ընկած են 5-ը և շատ դեպքերում պարզ չէ արդյոք դրանք պատահական ընտրանքով թե ուղակի հետևողական, իսկ միյևնույն հետազոտության մեջ կան բազում հակասկան տվյալներ։ Հետազոտությունների զույգը որը ունցել է միևնույն նայնական ելակետային բնութագիր և վերջնական արդյունք, հրապարակվել են 2 հոդվածներում համապատասխանաբար, 578 պացիենտ պատահական ընտրանքային հետազոտությամբ, և 391 պացիենտներ ներառող դիտողական հետազոտություն։ Այլ հետազոտությունները պահանջում էին նեգատիվ ստնդարտներից շեղում, կամ պարունակում էին մասնակի առարկաներ, ՆՅՍԱ բացասական դասեր։ Ընդհանուր առմամբ ավելի շատ մարդ ստացել է ցողունային բջիջներով թերապիա հետազոտությունների ընթացքում քան ստացել են հիվանդանոցային լաբորատորիանոերում այդ նույն ժամանակահատվածում։ Համալսարանայի հետազոտությունը փակվել է 2012 թվականին առանց հաշվետվության և կրկին բացվել 2013-ին[35]։ 2014 թվականին մետա-անալիզը՝ ցողունային բջիջների օգտագործման վերաբերյալ ընդդեմ սրտային հիվանդության, բացահայտեց հակասություններ հրապարակված հետազոտություններում, որի միջոցով պարզ դարձավ որ շատ հակասություններ ունեցող հետազոտությունները ցույց են տալիս ավելի բարձր էֆեկտիվություն[36]։ Մեկ այլ մետա-անալիզ որը ներառում էր ներսուբյեկտային ռանդոմիզացված 12 հետազոտություն չի կարողացել հայտնաբերել էական արդյուքներ ցեղունային բջիջներով բուժամն ընթացքում, ինչպես օրինակ անբարենպաստ պատահարներ կամ սրտային տվյալների բարելավում, եզրափակում են որ արդյունք չկա[37]։
Ռանդոմիզացված, կրկնակի կույր, պլացեբո-հսկող խում առաջընթաց հետազոտությունը եզրափակում է որ «ոսկրածուծից ստացված մոնոնուլեար բջիջների օգտագործումը չի բարելավում ՁՓ ֆունկցիան 2 տարվա ընթացքում» մարդկան մոտ ովքեր տարել են սրտամկանի ինֆարկտ[38]։ Այսպիսով BOOST-2 հետազոտության ժամանակ որը իրականացվում էր Գերմանիայի և Նորվեգիայի 10 բժկական կենտրոններում իր հաղորդման մեջ նշում է որ խորհուրդ չի տալիս ոսկրածուծային բջիջների կիրառումը STEMI ինֆարկտների ժամանակ և չափավոր նվազեցնում է ձախ փորոքի արտամղման ֆունկցիան[39]։ Ավելին, հետազոտությունը չի հանդիպել որևէ երկրորդային ՄՌՏ վերջնակետի[40], որից հետևում է որ ներկորոնար ցողունային բջիջների ինպլանտացիան չի բերում որևէ կլինիկական կամ ֆունկցիոնալ բարելավման[41]։
Մարդու իմունային համակարգի սպեցիֆիկությունը կայանում է նրա լայն «երգացանկի» առկայությունը ինչը հնարավորություն է տալիս մեր օրգանզիմին պայքարել անընդհատ ադապտացվող անտիգենների նկատմամբ։ Սակայն իմուն համակարգը խոցելի է դեգրադացիայի նկատմամբ պայմանավորված հիվանդության պաթոգենեզով, և դրա կարևորագույն դերի համար որ այն խաղում է պաշտապանության համար, դրա դեգեներացիան սովորաբար միշտ մահացու է տվյալ օրգանիզմի համար որպես մեկ ամբեղջություն։ Հեմատոպոետիկ բջիջների հիվանդությունները ախտորոշվում և դասակարգվում են պաթոլոգիայի ենթատեսակ հանդիսացող հեմատոպաթոլոգիայի կողմից։ Իմուն համակարգի առանձնահատկությունը, որ նրան հնարավորություն է տալիս հայտնաբերել և պայքարել օտար անտիգենի նկատմամբ, առաջացնում է այն մարտահրավերները որոնք պետք է հախթահարել։ Միևնույն համընկնումները դոնորի և ռեցիպիենտի միջև պետք է առկա լինեն հաջողված փոխպատվաստման համար բայց դրանք միևնույնը չեն անգամ առաջին աստիճանի բարեկամների համար։ Հետազոտությունները որոնք օգտագործում են հեմատոպոետիկ ցողունային բջիջները և էմբրիոնային ցողունային բջիջները ապահովում են բազմաթիվ հիվանդությունների բուժման հասկացողությունը[42]։
Լրիվ հասուն էրիթրոցիտներ կարող են աճեցվել օրգանիզմից դուրս հեմատոպոետիկ ցողունային բջիջներից (ՀՑԲ), որոնք էրիթրոցիտների նախորդներն են։ Այս պրոցեսի ընթացքում ՀՑԲ-երը աճեցվում են ստրոմալ բջիջների հետ, առաջացնելով միջավայր որը նմանակում է ոսկրածուծի ներքին միջավայրը, էրիթրոցիտների բնական աճի գոտին։ Էրիթրոպոետին, աճի գործոնը, ավելանալով խթանում է ցողունային բջիջներին և նրանց ուղղում է էրիթրոցիտների առաջացման ճանապարհով[43]։ Հաջորդող հետազոտությունները ունեն բավականին մեծ պոտենցիալ գենային թերապիայի, արյան փոխներարկման, և արդի բժշկության ասպարեզում։
2004 թվականին Լոնդոնի թագավորական քոլեջի գիտնականները հայտնաբերեցին թե ինչպես աճեցնել ամբողջական ատամ մկան օրգանիզմում[44] և կարողացան աճեցնել բիոինժեներական ատամ լաբորատորիայում։ Հետազոտողները վստահ են որ ատամների աճեցման տեխնոլոգիան վստահորոն կարող է կիրառվել կենդանի ատամների աճեցման համար։
Ըստ վարկածի, ցողունային բջիջները որոնք վերցվել են պացիենտից, կարող են համակցվել և վերածվել բողբոջի լաբորատորիայում որից հետո տեղադրվել պացիենտի լնդի մեջ որից հետո ինչպես սպասվում է պետք է աճի 3 շաբաթվա ընթացքում[45]։ Այն կսերտաճի ծնոտի ոսկրի հետ և կարձակի քիմիական նյութեր որոնք կխթանեն նյարդերի և անոթների մատակարարումը տվյալ ատամի բողբոջին։ Պրոցեսը շատ նման է նրան ինչ որ տեղի է ունենում երեխաների ատամների հետ նրանց մեծացման հետ զուգընթաց։ Սակայն շատ մարտահրավերներ դեռ մնաում են, մինչև որ ցողունային բջիջները կկարողանան փոխարինել կորցրած ատամները ապագայում[46][47]։
Հելլերը հրապարակել է հաջող մազմզուկավոր բջիջների աճեցման հաջող փորձ էմբրիոնային ցողունային բջիջներից[48]։
2003 թվականից, հետզոտողները հաջողությամբ փոխպատվաստում են եղջերաթաղանթի ցողունային բջիջներ վնասված աչքում, փորձելով վերականգնել տեսողությունը։ «Ցանցաթաղանթի շերտը որը օգտագործվել է վիրաբույժների թիմի կողմից վերցվում է աբորտի ենթարկված պտղից ինչը որոշ մարդիկ համարում են անընդունելի»։ Երբ այս շերտերը տեղափոխվում են վնասված եղջերաթաղանթի միջով դեպի վնասված աչք տեսողությունը ի բերջո վերականգնելու համար[49]։ Այպիսի միջամտաություն իրականացվել է 2005 թվականի հունիսին, երբ Վիկտորիա Թագուհու անվան հիվանդցանոցի հետազոտողները վերահանգնեցին 40 պացիենտների տեսողությունը օգտագործելով այս տոխնոլոգիան։ Խումբը, որը ղեկավարվում էր Շերազ Դայայի կողմից, կարողացել է օգտագործել հասուն անհատներից ստացված ցողունային բջիջները, հարազատներից կամ անգամ դիակներից։ Հետազոտությունների հաջորդող փուլերը ընթացքի մեջ են[50]։
Տիպ 1 շաքարային դիաբետով հիվանդները կորցնում են ինսուլին արտադրող բետա բջիջները ենթաստամոքսային գեղձում[51]։ Վերջին փորձերում, գիտնականները կարողացել են փոխարկել էմբրիոնային ցողունային բջիջները բետա բջիջների լաբորատորիայում։ Ըստ վարկածի եթե բետա բջիջները փոխպատվաստվեն ճիշտ դրանք կկարողանան փոխհատուցել ենթաստամոքսային գեղձի քիչ ֆունկցիոնալ բջիջները[52]:
Մեզենխիմալ ցողունային բջիջների օգտագործումը որոնք ստացվել են հասուն անհատների ցողունային բջիջներից նախնական հետազոտությունների փուլում է, պոտենցիալ օրթոպեդիկ ծրագրերի իրականացման համար ոսկրերի և մկանների տրավմաների ժամանակ, աճառների վերականգնման, օստեոարթրիտի, միջողնային դիսկի վիրահատության, Պտտող մանժետի վիրահատությունների, և մկանաոսկրային հիվանդությունների ժամանակ[53]։ Այլ կիրառության ոլորտները հետազոտությունների համար որտեղ օգտագործվում են մեզենխիմալ ցողունային բջիջները հանդիսանում են հյուսվածքային ինժեներիան և վերականգնողական բժշկությունը[53]։
Ցողունային բջիջները կարող են կիրառվել նաև հյուսվածքների աճը խթանելու համար։ Չափահասների մոտ, վերքային հատվածը սովորաբար փոխարինվում է սպիական հյուսվածքով, ինչին հատկանշական է մաշկի դեզօրգանիզացված կոլագենային կառուցվածքներով, մազային ֆոլիկուլների և անկանոն անոթային համակարգի կորստով վնասված հատվածում։ Պտղի հյուսվածքների վնասվածքի դեպքում վնասված հատվածը փոխարինվում է նորմալ հյուսվածքով ցողունային բջիջների բարձր ակտիվության շնորհիվ[54]։ Հյուսվածքային ռեգեներացիայի հնարավոր եղանակը դա տեղադրել, հասուն մարդուց ստացված ցողունային բջիջների «սերմերը», հյուսվածքային վնասվածքային տարածության «հող» մեջ և թույլ տալ ցողունային բջիջներին խթանել այդ տարածությունում եղած բջիջների դիֆերենցիացիան և բազմացումը։ Այս մեթոդը ապահովում է ռեգեներատիվ պատասխան շատ ավելի մոտ պտղի վնասված հյուսվածքների փոխարինմանը քան սպիական հյուսվածքի առաջացմանը[54]։ Հետազոտողները մինչև հիմաել բացահայտում են «հողային» հյուսվածքի բազմաթիվ ասպեկտեներ որոնք նպաստավոր են ռեգեներացիայի համար[54]։ Ցողուբային բջիջների ընդհանուր բուժող հնարավորությունները,դրանք մեև հետաքրքրություն են ներկայացնում մաշկի այնպիսի հիվանդությունների բուժման համար ինչպիսին է օրինակ մաշկի քաղցկեղը[55]։
Մարդու էմբրիոնային ցողունային բջիջները տեղադրելով խոզի միտոտիկ ինակտիվ ֆիբրոբլաստային ձվարանների մեջ մակածում են դրանց տարբերակում դեպի գոնոցիտների (սպերմատոզոիդների և ձվաբջիջների նախորդ բջիջների) գենային էքսպրեսիայի անալիզի ապացույցի համաձայն[56]։
Մարդու էմբրիոնային ցողունային բջիջները խթանվում են առաջացնելու համար սպերմատոզոիդանման բջիջներ, որոնք դեռ վնասված են և մակֆորմացված[57]։ Հնարավոր է որ սա կարող է բուժել ազոսպերմիան։
2012 թվականին հասուն մկան և մարդու օվոգոնիալ ցողունային բջիջները առանձնացվեցին ձվարաններից և ցույց տվեցին հնարավորություն դառնալ հասուն օվոցիտ[58]։ Այս բջիջները ունեն հնարավորություն բուժելու անպտղությունը։
ՄԻԱՎ-ով մարդու իմուն համակարգի դեստրուկցաին տեղ է ունենում CD4+ T բջիջների քայքայման արդյունքում պերիֆերիկ արյան մեջ և լիմֆատիկ հյուսվածքում։ Վիրուսի ինտեգրումը CD4+ բջիջների մեջ տեղի է ունենում բջջային քեմոկինների հետ փոխազդեցության հետևանքով, ամենահաճախ հանդիպող քեմոկիններն են CCR5 և CXCR4: Քանի որ վիրուսի ռեպլիկացիայի համար պահանջվում է գենային էքսպրեսիա ապա ՄԻԱՎ-ի համար թիրախային բջիջ է համարվում հենց CD4+ բջիջները[59]։ Վերջերս գիտնականները հայտնաբերել են ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի բուժման նոր մոտեցում, հիմնված հիվանդություն-դիմակայուն իմուն բջիջների ստեղծման վրա, գեն մոդիֆիկացված (ՄԻԱՎ ռեզիտտենտ) հեմոպոետիկ և նախորդ բջիջների փոխպատվատտման միջոոով[60]։
Ցողունաին բջիջները միջնորդավորվում են 5 հիմնական մեխանիզմներով 1) թողնում են հակաբորբոքային ազդեցություն, 2) տեղակայվելով վնասված հյուսվածքում հրավիրում են այլ բջիջների, ինչպես օրինակ էնդոթելիալ նախորդ բջիջներ, որոնք անհրաժեշտ են հյուսվածքների աճի համար, 3) խթանում են հյուսվածքների ռեմոդելավորումը ընդդեմ սպիագոյացման, և 4) ընկճում են ապոպտոզը և 5) տարբերակվում են ոսկրային, աճառային, կապանային և ջլային հյուսվածքների[61][62]։ Հետագայում հարստացած արյան հոսքը դեպի վնասված հատված, և հետո նպաստում է հյուսվածքների վերականգնմանը, թրոմբոցիտներով հարուստ պլազման կարող է օգտագործվել ցողունային բջիջների տրանսպանտացիայի հետ զուգահեռ[63][64]։ Որոշ ցողունային բջիջների կիրառման արդյունավետությունը կարող է կապված լինել նաև այն մեթոդի հետ թե ինչպես է այն տախափոխվում վնասված հատված՝ որպես օրինակ ոսկրային հյուսվածքի վերականգնման համար ցողունային բջիջները գտնվում են հարթակի վրա որտեղ դրանք արտադրում են հանքային նյութեր, որոնք անհրաժեշտ են ֆունկցիոնալ ոսկրի առաջացման համար[63][64][65][66]։ Ցողունային բջիջները նաև ոշտված են ցածր իմունոգենությամբ պայմանավորված հիստոհամտեղելության գլխավոր գործոննորի (ՀԳԳ) համեմատաբար ցածր քանակով բջիջների մակերեսին։ Որպես հավելում դրանք արտադրում են քեմոկիններ որոնք ընկճում են իմուն պատասխանը, և ապահավում են հանդուրժողականությունը նոր հյուսվածքների նկատմամբ։ Սա թույլ է տալիս իրականացնել ալոգենիկ բուժումը առանց մերժման մեծ ռիսկի առկայության[67]։
Ֆունկցիոնալ հասուն հյուսվածքներ աճեցնելու հնարավորուոյւնը անորոշ ժամանակով, բջիջների կուլտիվացման ճանապարհով, ստողծում է նոր հնարավորություններ դեղորայքների հետազոտությունների համար։ Հետազոտողները կարող են աճեցնել հասուն բջիջների խմբեր որոնց վրա կփորձարկեն դեղորայքի ազդեցությունը և հնարավոր փոխազդեցությունները in vitro պայմաններում մինչև դռանք կիրականացվեն in vivo պայմաններում։ Սա շատ կարևոր է դեղորայքների զարգացման համար անասնաբուժական պրակտիկայում և հնարավորություն է տալիս խուսափել տեսակ-սպեցիֆիկ փոխազդեցություններից։ Այս հետազոտությունները հույս են տալիս որ հետագա հետազոտությունների ժամանակ կնվազի անհրաժեշտությունը օգտագործել կենդանիներին քանի որ in vitro պայաններում թույլ է տալիս ենթադրել տվյալ դեղի փոխազդեցությունների մասին ավելի շատ քան կենդանիների վրա կատարված հետազոտություններից հետո[68]։
Պլյուրիպոտենտ բջիջների ի հայտ գալու հետ, ստեղխվեցին և կիրառվում են միջոցներ ոչնչացման եզրին գտնվող կենդանատեսակների վերարտադրման ուղղությամբ։ Ձվաբջիջներ և էմբրիոններ վերցնելու փոխարեն, ավելի նախընտրելի է մեզենխիմալ բջիջների կիրառումը քանի որ ավելի քիչ տրավմատիկ է կենդանու համար։ Սա հնարավորություն է տալիս սահմանափակ քանակի ձվաբջիջները օգտագործել միայն վերարտադրողական նպատակներով[68]։
Ցողուբային բջիջբերը հետազոտվում են պահպանման պայմաններում օգտագործվելու համար։ Առնետից ստացված սպերմատոգոնիալ բջիջները որոնք պատվաստվել էին ռեցիպիենտ մկանը ապահովել են հասուն սպերմատոզոիդների առաջացում որոնք իրենց հերթին հնարավորություն ունեին ծնոլոի կենսունակ սերունդ։ Այժ,յան հետազոտությունները ունեն նպատակ հայտնապերել հարմար ռեցիպիենտների սպերմատոգոնիալ ցողունային բջիջների ներդրման համար։ Եթե հետազոտությունները հաջողեն, հնարավորություն կտան հետազոտողներին ստանալ հասուն սպերմա այն անհատների ովքեր ունենալով բարձր գենետիկ հատկանիշներ մայանում են չհասնելով սեռահասուն տարիքի, այլ դեպքում այդ գենետիկ գիծը կկորչեր[69]։
Ցողունային բջիջների մեծ մասը նախատեսված թերապիայի համար գլխավորապես անջատվում է պացիենտի ոսկրածուծից կամ ճարպային հյուսվածքից[64][66]։ Մեզենխիմալ ցողունային բջիջները կարող են տարբերակվել բջիջների որոնք առաջացնում են ոսկրերը, աճառները, կապանները և ջլերը ինչպես նաև մկանները, նկարդերը և այլ սաղմնային հյուսվախներ։ Դրանք ցողունային բջիջների հիմնական տեսակն են որոնք ուսումնասիրվել են այդ հյուսվածքնեի վնասումները բուժելու տեսանկյունից[70][71]։ Փոխպատվաստված ցողունային բջիջների քանակը ազդում է վնասված հյուսվածքների բուժման արդյունավետության վրա։ Համապատասխանաբար, ցողունային բջիջները որոնք ստացվել են ոսկրածուծի նմուշից, կուլտիվացվում են հատուկ լաբորատորիաներում որի շնորհիվ ստացվում են ցողունային բջիջների միլիոնավոր կլոններ[64][66]։ Ճարպային հյուսվածքից ստացված ցողունային բջիջները նույնպես ունեն նախնական մշակման անհրաժեշտություն, բայց այն այդքան ծավալուն չէ որքան ոսկրածուծից ստացված բջիջների դեպքում[72]։ Այն ժամանակ երբ որոշ գիտնականներ մտածում են որ ոսկրածուծից ստացված ցողունային բջիջնեը նախընտրելի են ոսկրերի, աճառների, կապանների և ջլերի վերականգնեման համար, մյուսները գտնում են որ ճարպային հյուսվածքի ստացման և մշակման դյուրինությունը ինչպես նաև դրա միկրոմիջավայրում տարբեր ֆրակցիայի ցողունային բջիջների առկայությունը, վերջինիս դարձնում են նախընտրելի աուտոլոգիկ փոպատվաստման համար[63]։
Ցողունային բջիջների նոր աղբյուրներ անընդհատ փնտրվում են, հատկապես հետաքրքրություն է ներկայացնում մաշկից ստացված նմուշները, ստացման դյուրինության և կենդանուն կամ մարդուն նվազագույն վնաս պատճառելու համար[73]։ Հեմատոպոետիկ ցողունային բջիջները որոնք հայտանբերվել են արյան հոսքում ունեն մեզենքիմալ ցողունային բջիջների հավասար տարբերակման հնարավորություն, կրկին ցողունային բջիջների ստացման մաքսիմալ ոչ-ինվազիվ եղանակով[74]։
Վերջին ժամանակներս հետաքրքրությունը մեծացել է հատկաես արտաէմբրիոնալ մեզենխիմալ բջիջների նկատմամբ։ Ընթացքի մեջ գտնվող հետազոտությունները ուսունասրում են տարբեր կենդանիների պորտալարից, դեղնուցապարկից և պլացենտայից ստացված բջիջները։ Այս բջիջները ցուցադրում են տարբերակման ավելի բարձր հնարավորություններ քան իրենց ավելի հասուն գործընկերները, ներառյալ հնարավորությունը ձևավորել էնդոդերմալ և էկտոդերմալ սկզբնաղբյուր ունեցող հյուսվածքները[67]։
Կա տարածված հակասություն մարդու սաղմնային բջիջների օգտագործման վերաբերյալ։ Այս հակասությունը առաջնահերթ թիրախավորում է նոր էմբրիոնային ցողունային բջիջների ստացման տեխնոլոգիան որը բերում է բլաստոցիստի ոչնչացման։ Մարդու սաղմնային բջիջները որպես ցողունային օգտագործելու հակառակորդների առարկությունները հիմնված են փիլիսոփայական, բարոյական և կրոնական սկզբունքների վրա[75]։ Կան ցողունային բջիջների այլ հետազոտություններ որոնք չեն զուգորդվում սաղմի մահով կամ վնասումով ինչպես օրինակ հասուն ցողունային բջիջները, ամնիոտիկ ցողունային բջիջները, և խթանված պլյուրիպոտենտ բջիջները։
2009 թվականի հունվարի 23-ին ԱՄՆ-ի Դեղերի և սննդի որակի հսկման կենտրոնը (Food and Drug Administration) Գերոն ընկերությանը( Geron Corporation) տվեց թույլտվություն անցկացնել կլինիկական հետազոտություն որը հիմնված էր էմբրիոնային ցողունային բջիջներով իրականացվող բուժման վրա։ Հետազոտությունը նպատակ ուներ գնահատել GRNOPC1 դեղի, որը օլիգոդենտրոցիտի նախածին բջիջներ են ստացված էմբրիոնային ցողունային բջիջներից, արդյունավետությունը ուղնուղեի վնասցածքով պացիենտների մոտ։ Հետազոտությունը դադարեցվեց 2011 թվականի նոյեմբերին ըստ ընկերության որպեսզի կարողանան կենտրոնանալ բուժումների վրա համապատասխան կապտալի դեֆիցիտին և տնտեսական վիճակին[76]։ 2013-ին Բիո թայմ (BioTime) ընկերությունը ձեռք բերեց Գերոն ընկերությանը( Geron Corporation) բոլոր ակտիվները որոնք կապված էին ցողունային բջիջների հետազոտությունների հետ նպատակ ունենլով վերսկսել դրանք[77]։
Հետազոտողները հայտնում են որ այն դոպքում երբ կիրառվել են այս բջիջների հալեցված տարբերակները բուժման արդյունավետությունը մի քանի անգամ ավելի ցածր է եղել համեմատած մուտքի փուլում գտնվող բջիջների օգտագործման փուլոիմ։ Այսպիսով սառեցված բջիջները օգտագործումից առաջ պետք է բերվեն համապատասխան փուլի։ Վերակուլտիվացումը օգնում է բջիջներին վերականգնվել այն շոկից հետո որը դրանց մոտ առաջանում է սառեցումից և կրկին հալեցումից հետո։ Այն հետազոտությունները որոնք օգտագործում են հալեցված ցողունային բջիջները անմիջապես ձախօղում են հետազոտությունը ի տարբերոըթյուն նրանց որոնց դեպում օգտագործվում են թարմ բջիջներ[78]։
1990 և 2000-ական թվականներին տեղի ունեցավ ցողունային բջիջներով բուժում առաջարկող ընկերությունների առաջին ալիքը որոնք չունեին որևէ հաստատում կամ կարգավորող վավերացում[79]։ Երկրորդ ալիքը տեղի ունեցավ 2012 թվականին երբ այդպիսի ընկերություններ հիմնականում աշխատում էին զարգացած երկրներում որտեղ բժշկությունը թույլ էր հսկվում, բժշկական տուրիզմի տարբերակով[80][81]։ Դրանք ինչպես առաջին ալիքի դեպքում անում էին ոչ հավաստի և չհիմնավորված պնդումներ և այդպիսի կլինիկաները հիմնականում գտնվում էին ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Թայլանդում և Հարավային Աֆրիկայում[80][81]։ 2018-ին FDA նախազգուշացնող նամակ ուղարկեց StemGenex Biologic լաբորատորիաներին որոնք առաջարկում էին իրենց պացիենտներին վերցնել նրանց օրգանիզմից ճարպային հյուսվածքը մշակել այն այնպես որ կմնան մեծ քանակությամբ տարբեր տեսակի ցեղունային բջիջներ և ներարկեյն դրանք ներերակային կամ ողնուղեղային հեղուկ, ընկերությունը պնդում էր որ այս պրոցեդուրան օգտակար է քրոնիկ հիվանդություների ժամանակ[82]։
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
103. https://www.dsrnblogs.com/stem-cell-therapy/ Արխիվացված 2020-01-30 Wayback Machine
Կաղապար:Stem cells Կաղապար:Emerging technologies Կաղապար:Longevity