Ցրվան (սերբ.՝ Црвањ), լեռ Բոսնիա և Հերցեգովինայի Սերբական Հանրապետություն վարչատարածքային կազմավորումում։ Տեղակայված է Նևեսինե համայնքի տարածքում։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1920 մետր։ Հյուսիսում հոսում է Ներետվա գետը, հարավում և հարավ-արևմուտքում սահմանակցվում է Նևեսնիկո Պոլեի հետ, իսկ արևելյքում՝ Մորինայի հետ։ Լեռից սկիզբ են առնում Ներետվայի Ժիվանսկի պոտոկ և Յեզերնիցա վտակները։ Լեռան հյուսիսային և հյուսիս-արևմտյան մասերը ծածկված են կաղնիների և սոճիների անտառներով։ Լեռան վրա բացակայում են մշտական բնակավայրերը։
- Статистички годишњак Републике Српске. — Бања Лука: Републички завод за статистику, 2017. — 525 с.