Փակ Յու Հվան | |
---|---|
Ծնվել է | մարտի 9, 1991 (33 տարեկան) |
Ծննդավայր | Սեուլ, Հարավային Կորեա |
Քաղաքացիություն | Հարավային Կորեա |
Ազգություն | Կորեացի |
Այլ անուն(ներ) | Ռիքի Փակ |
Մասնագիտություն | դերասան և հեռուստատեսային դերասան |
Ակտիվ շրջան | 2011 ― ներկա |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Փակ Յու Հվան (հանգըլ՝ 박유환, մարտի 9, 1991, Սեուլ, Հարավային Կորեա], երբեմն հայտնի է նաև որպես Ռիկի Փակ[1]), հարավկորեացի դերասան։ Դերասան և երգիչ Փակ Յու Չունի կրտսեր եղբայրն է։
Փակը ծնվել և մեծացել է Սեուլում, սակայն, նրա ընտանիքը 1990-ականներին տեղափոխվել է Ֆերֆաքս (Վիրջինիա)։ Ավագ եղբայրը Փակ Յու Չունն է JYJ բոյ բենդից։
Փակի կարիերան սկսվեց, երբ 2011 թվականին նա ստացավ դեր «Թարթում-թարթում» դրամայում։ Նա այդ ֆիլմում խաղում էր որպես գլխավոր հերոսուհու՝ Հան Սո Ուի (որին մարմնավորել է Կիմ Հյուն Ջուն) խորթ հորեղբայր։
Այդ ընթացքում, երբ Փարկը նկարահանվում էր «Թարթում-թարթում» ֆիլմի համար, նա ստացավ մի փոքր դեր MBC հեռուստաընկերության Գյեբեկ դրամայում, որտեղ մարմնավորեց Չուլ Յոնին։ Նրա հաջորդ դերը SBS հեռուստաընկերության 2011 թվականի «Հազար օրվա խոստում» դրամայում էր, որտեղ նա խաղում էր Լի Մուն Քվոնի կերպարը, ով գլխավոր հերոսուհու փոքր եղբայրն է։ Այդ դերի համար նա առաջադրվեց «Լավագույն հեռուստատեսային նոր դերասան» անվանակարգում 48-րդ Baeksang Arts Awards մրցանակաբաշխությունում[2]։
2012 թվականին Փակը ստանում է գլխավոր դեր Channel A հեռուստաալիքի «K-pop: Ողջ մնալու դպրոց» (հանգըլ՝ K-POP 최강 서바이벌) դորամայում, որտեղ նա խաղում էր Քանգ Ու Հյոնի դերը, ով M2 խմբի անդամ է հանդիսանում[3]։ 2012 թվականի մայիսին նա վերադարձավ MBC հեռուստաալիք և նկարահանվեց «Չեմ կարող ապրել առանց քեզ» դրամայում։
Տարի | Վերնագիր | Հանգըլ | Դեր | ՀԸ |
---|---|---|---|---|
2011 | Թարթում-թարթում | 반짝반짝 빛나는 | Հան Սո Ու | |
Գյեբեկ | 계백 (階伯) | Չուլ Յոն | ||
Հազար տարվա խոստում | 천일의 약속 | Լի Մուն Քվոն | ||
2012 | K-pop: Ողջ մնալու դպրոց | K-팝 최강 서바이벌 | Կանգ Ու Հյոն | Channel A |
Չեմ կարող ապրել առանց քեզ | 그대 없인 못살아 | Կիմ Մին Դո | ||
2014 | Ես ռոմանտիկայի կարիք ունեմ | 로맨스가 필요해 3 | Լի Ու Յունգ | tvN |
Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Ներկայացված աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2011 | MBC Drama Awards | Best New Actor | Թարթում-թարթում | Առաջադրված |
2012 | Baeksang Arts Awards 48-րդ մրցանակաբաշխություն | Հեռուստատեսային լավագույն նոր դերասան | Հազար տարվա խոստում | Առաջադրված |
Korea Drama Awards 5-րդ մրցանակաբաշխություն | Լավագույն նոր դերասան | Առաջադրված |
|