Փանքսաթոնիի Ֆիլ (անգլ.՝ Punxsutawney Phil), անտառային արջամուկ (լատին․՝ Marmota monax) ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Փանքսաթոնի քաղաքից, իբր, կարողացել է կանխատեսել եղանակը[1][2][3]։ Ավանդույթի համաձայն ՝ «Արջամկան օր» տոնի ժամանակ մարդիկ փորձում են կանխատեսել գարնան սկիզբը տնակից նրա դուրս գալուն պես։ Եթե նա տեսնի ստվերը և անմիջապես վերադառնա տուն, ապա ձմեռը դեռ երկար կլինի, բայց եթե չտեսնի և մնա, ապա գարունը վաղ կսկսի[4]։ Այս ավանդույթը Գերմանիայից ներխուժել է ԱՄՆ և Կանադա՝ վերաբնակիչների, այսպես կոչված «փենսիլվանիայի գերմանացիների»[5] հետ (որին պատկանում են նաև հայտնի ամիշները)։ Ամերիկացի կլիմայագետների հաշվարկներով Ֆիլի կանխագուշակումների ճշգրտությունը կազմում է 39 %[6]։ Դրա հետ մեկտեղ, նրա հետևորդները համոզված են, որ տոնի ճշգրտությունը հավասար է 75 %֊ից մինչև֊ 90 %[7]։
Կենդանաբանները կարծում են, որ արջամկները գերության մեջ ապրում են մինչև 10 տարի (վայրի բնության մեջ մինչև 6 տարի), արջամկների կյանքի ամենաերկար գրանցված կյանքի տևողությունը 14 տարի է[8]։ Փանքսաթունի քաղաքի բնակիչները պնդում են, որ Ֆիլը միշտ նույն արջամուկն է, և որ եղանակը կանխագուշակող մյուս արջամկները խաբեբաներ են։ Ֆիլի երկարակեցությունը բացատրվում է նրանով, որ խմբի անդամները իբրև նրան տալիս են հատուկ էլիքսիր, որն ամեն անգամ երկարացնում է նրա կյանքը 7 տարով[9]։ Ըստ այս լեգենդի, Ֆիլը դարձել է 170 տարեկան 2011 թվականին, քանի որ մարտի 5-ին առաջին անգամ հիշատակվում էր «Փենսիլվանիայի գրունտային արջամուկը, որը, ըստ տեղացի գերմանացիների, կարող է կանխատեսել եղանակը» (սահմանումը Բերկս շրջանից խանութպան Ջեյմս Մորիսի կողմից), 1841 (կամ 125 տարի՝ ըստ Ֆիլ անունով արջամկան առաջին պաշտոնական հիշատակման)[10]։
Ամերիկյան «արջամկան օր» ավանդույթը բխում է հեթանոսական գերմանական հավատքից. եթե արջամուկը տեսնի իր ստվերը փետրվարի երկուսին, ապա ձմեռը կտևի ևս 6 շաբաթ, եթե ոչ, ապա գարունը շուտ կգա[11]։ Կելտերի համար չորս ամենակարևոր տոներից մեկն ընկնում է նախորդ օրը՝ գարնանային Իմբոլկի օրը, որում ընդունված էր նաև կանխատեսել եղանակը[12][13]
↑Phillips, David. «Groundhog Day». The Canadian Encyclopedia. Historica Foundation of Canada. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 6-ին.