Քաղաք | ||
---|---|---|
Փարանդ | ||
պարս.՝ صالحیه | ||
Երկիր | Իրան | |
Օսթան | Թեհրան | |
Շահրեստան | Ռոբաթքարիմ | |
Համայնք | Central District? | |
ԲԾՄ | 1113 մետր | |
Բնակչություն | 97 464 մարդ (2016)[1] | |
| ||
Փարանդ (պարս.՝ صالحیه), քաղաք Իրանի կենտրոնական մասում` Թեհրան օսթանի Ռոբաթքարիմ շահրեստանում։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 97 464 մարդ (2016)[1]։
Քաղաքը գտնվում է Թեհրան օսթանի արևմտյան մասում` Թեհրանից մոտ 30 կմ հարավ-արևմուտք։ Փարանդի հարևանությամբ են Ռոբաթքարիմ քաղաքը (4 կմ դեպի արևելք) և Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանը (11 կմ դեպի հարավ արևելք)։
Նոր, «պլանավորված» քաղաք է։ Կառուցվել է առաջին հերթին օդանավակայանի աշխատակիցների բնակարանային կարիքները հոգալու, ինչպես նաև Թեհրանի գերբնակեցվածության խնդիրները լուծելու նպատակով։ Փարանդ անունը պարսկերենից թարգմանաբար նշանակում է «բնական մետաքս»։
Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 97 464 մարդ, որոնք կազմում էին 31 693 տնտեսություն[2]։ Թեհրան օսթանի բնակչությամբ տասներեքերորդ ամենախոշոր քաղաքն է[3]։ Նախորդ մարդահամարների արդյունքներում քաղաքի բնակչության մասին տվյալները բացակայում են։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փարանդ» հոդվածին։ |
|