Փարիզի հուրը («Հանրապետության հաղթանակ»), Բորիս Ասաֆևի բալետը, որը բաղկացած է 4 գործողությունից և 7 տեսարանից ըստ (ըստ Ֆրանսիական հեղափոխության ժամանակաշրջանի երաժշտական նյութի)։ Լիբրետոյի հեղինակները Վլադիմիր Դմիտրիևը և Նիկոլայ Վոլկովն են, գրված է ըստ Ֆ. Գրայի «Մարսելցիները» վեպ-ժամանակագրւթյան[1]։
- Գասպար` գյուղացի
- Ժաննա և Պիեր` նրա երեխաները
- Ֆիլիպ և Ժերոմ` Մարսելի բնակիչներ
- Ժիլբեր
- Մարկիզ Կոստա դե Բորեգար
- Կոմս Ժոֆրուա` նրա որդին
- Մարկիզի կալվածքի կառավարիչ
- Միրեյլ դե Պուատե` դերասանուհի
- Անտուան Միստրալ` դերասան
- Ամուր` պալատական թատրոնի դերասանուհի
- Թագավոր Լուի XVI
- Թագուհի Մարի Անտուանետ
- Արարողապետ
- Թերեզա
- Յակոբինյան հռետոր
- Ազգային գվարդիայի սերժանտ
- Մարսելի բնակիչներ, փարիզցիներ, պալատականներ, տիկնայք, թագավորական գվարդիայի սպաներ, շվեյցարիացիներ, եգերներ։
Երաժշտաբեմական զարգացումը` ըստ գործողությունների։ Գործողությունները տեղի են ունենում Ֆրանսիայում, 1791 թվականին։
Առաջին գործողությունը բացվում է Մարսելի անտառային տեսարանով, որտեղ գյուղացի Գասպարը, նրա երեխաները, կինը և Պիեռը ցախ էին հավաքում։ Որսորդական եղջյուրների ձայնի ներքո հայտնվում է կոմս Ժոֆրուան` կալվածատիրոջ որդին։ Տեսնելով Ժաննային` կոմսը ցած դնելով իր հրացանը, փորձում էր գրկել աղջկան, վախեցած աղջկա բղավոցից գալիս է հայրը։ Նա վերցնում է ցած դրված հրացանը և ուղղում է կոմսի վրա։ Կոմսի սպասավորները և որսորդները բռնում են գյուղացուն և տանում են իրենց հետ։
Հաջորդ օրը քաղաքի հրապարակով պահակները Գասպարին բանտ էին տանում։ Ժաննան քաղաքացիներին պատմում էր, իր հայրը անմեղ է, իսկ մարկիզի ընտանիքը փախել է Փարիզ։ Բազմության զայրույթը մեծանում էր։ Ժողովուրդը զայրանում է ազնվականների գործողություններից և գրոհում է բանտը։ Պահակների հետ գործն ավարտելուց հետո բազմությունը կոտրում է բանտի դռները և ազատ է արձակում մարկիզ դե Բորեգարի գերիներին։ Բանտարկյալները ուրախ վազում էին դեպի ազատություն, Գասպարը հագցնում է փրյուգիական գլխադիրը (ազատության խորհրդանիշը) նիզակի վրա և խրում է այն հրապարակի մեջտեղում։ Սկսվում է Ֆարանդոլա պարը։ Ֆիլիպը, Ժերոմը և Ժաննան պարում են միասին` փորձելով բարդությամբ ու հնարամտությամբ գերազանցել միմյանց իրենց կողմից իմպրովիզացված «պայում»։ Ընդհանուր պարը ընդհատվում է թմբուկների ձայնից։ Պիեռը, Ժաննան և Ժերոմը հայտարարում են ժողովրդին, որ տեղի է ունենում կամավորների անդամագրում` ըմբոստացած Փարիզին օգնելու համար։ Խումբը ճանապարհվում է «Մարսելյեզի» ներքո։
Վերսալում մարկիզ դե Բորեգարը սպաներին պատմում է Մարսելում տեղի ունեցածի մասին։ Հնչում է սարաբանդա։ Թատերական երեկոյի ժամանակ հայտնվում են թագավորը և թագուհին, սպաները դիմավորում են նրանց, պոկում եռագույն ժապավենները և փոխարենը կպցնում են սպիտակ շուշաններով կոկարդներ` Բուրբոնների գերբը։ Թագավորի հեռանալուց հետո նրանք նամակ են գրում, խնդրելով` դիմադրել ըմբոստներին։ Պատուհանից հնչում է «Մարսելյեզը»։ Դերասան Միստրալը սեղանի վրայից գտնում է մոռացված փաստաթուղթ։ Վախենալով գաղտնիքի հրապարակումից` մարկիզը սպանում է Միստրալին, բայց նա մահվանից առաջ հասցնում է փաստաթուղթը փոխնցել Միրեյլ դե Պուատին։ Թաքցնելով հեղափոխականների պատռված եռագույն դրոշը` դերասանուհին լքում է պալատը։
Գիշերային Փարիզ, հրապարակում կուտակվել է մարդկանց բազմությունը, զինված խմբեր մարզերից, այդ թվում` նաև Մարսելի, Օվերնի, Բասկի բնակիչները պատրաստվում էին պալատի գրոհմանը։ Վազում է Միրեյլ դե Պուատեն, նա պատմում է հեղափոխության դեմ դավադրության մասին։ Ժողովուրդը դուրս է բերում թագավորական զույգի խրտվիլակները, այս տեսարանի թեժ պահին հրապարակ են դուրս գալիս սպաները և մարկիզը։ Ժաննան ապտակում է մարկիզին։ Հնչում է «կարմանոլան», ելույթ են ունենում հռետորները, Ժողովուրդը հարձակվում է ազնվականների վրա։
«Հանրապետության հաղթանակի» մեծ տոնակատարություն, նախկին թագավորական պալատի ամբիոնին նոր ղեկավարություն է, մեծ շուքով նշվում է Թյուիլրիի գրավումը։
Առաջին գործողություն, երկրորդ տեսարան
Ֆարանդոլա
Պա-դե-կատր (Մարսելի բնակիչներ, Ժաննա և Պիեռ)
Երկրորդ գործողություն
Սարաբանդա
Պալատական բալետ «Արմիդա»
- Արմիդայի և նրա շքախմբի ադաջիոն
- Ամուրի պարը
- Ռինալդոյի ելքը
- Արմիդայի և Ռինալդոյի զուգապարը
- Նրանց վարիացիան
- Ընդհանուր պար
Չակոնա
Երրորդ գործողություն
Կոնտրդանս
Օվերնյան պար
Մարսելցիների պար
Բասկերի պար
Կարմանոլա
Չորրորդ գործողություն
Կարմանոլա
Պա-դե-դե
Ադաջիո` հանրապետության հաղթանակը
Պրեմիերան` 1932 թվականի նոյեմբերի 7
Բեմադրող բալետմաստեր` Վասիլի Վայնոնեն, ռեժիսոր` Սերգեյ Ռադլով, բեմադրող նկարիչ` Վլադիմիր Դմիտրիև, բեմադրող դիրիժոր` Վլադիմիր Դրանիշնիկով։
Գործող անձինք
Նոր խմբագրումը` 1936 թվական
Բեմադրող բալետմայստեր` Վասիլի Վայնոնեն, բեմադրող նկարիչ` Վլադիմիր Դմիտրիև, բեմադրող դիրիժոր` Եվգենի Դուբինսկի։
Գործող անձինք
- Ժաննա` Ֆեյա Բալաբինա
- Ֆիլիպ` Նիկոլայ Զուբկովսկի
Չորրորդ գործողության հիգերորդ տեսարանի նոր խմբագրումը` 1950 թվական։
Բեմադրող նկարիչ` Վասիլի Վայնոնեն, բեմադրող նկարիչ` Վլադիմիր Դմիտրիև և Վալերի Դորրեր։
Պրեմիերան` 1933 թվականի հունիսի 6-ին։
Բեմադրող նկարիչ` Վասիլի Վայնոնեն, բեմադրող նկարիչ` Վլադիմիր Դմիտրիև, բեմադրող դիրիժոր` Յուրի Ֆայեր։
Գործող անձինք
- Գասպար` Վլադիմիր Յաբցև (այնուհետև` Ալեքսանդր Չեկրեգին)
- Ժաննա` Անաստասիա Աբրամովա (այնուհետև` Միննա Շմելկինա, Սուլամիֆ Մեսերեր)
- Ֆիլիպ` Վախթանգ Ճաբուկիանի (այնուհետև Ալեքսանդր Ռուդենկո, Ասաֆ Մեսերեր, Ալեկսեյ Երմոլեև)
- Ժերոմ` Վիկտոր Ցապլին (այնուհետև` Ալեքսանդր Ցարման, Պյոտր Գուսև)
- Դիանա Միրել` Մարինա Սեմյոնովա (այնուհետև` Նինա Պոդգորեցկայա, Վերա Վասիլևա)
- Անտուան Միստրալ` Միխաիլ Գաբովիչ (այնուհետև` Վլադիմիր Գոլուբին, Ալեքսեյ Ժուկով)
- Թերեզա` Նադեժդա Կապուստինա (այնուհետև` Թամարա Տկաչենկո)
- Դերասան տոնակատարության ժամանակ` Ալեքսեյ ժուկով (այնուհետև` Վլադիմիր Գոլուբին, Լև Պոսպոխին)
- Ամուր` Օլգա Լեպեշինսկայա (այնուհետև` Իրինա Չարնոցկայա)
Ներկայացումը ցուցադրվել է 48 անգամ, վերջին ցուցադրությունը եղել է 1938 թվականի մարտի 18-ին։
Նոր խմբագրումը` 1947 թվականի ապրիլի 9։
Բեմադրող նկարիչ` Վասիլի Վայնոնեն, բեմադրող նկարիչ` Վլադիմիր Դմիտրիև, բեմադրող դիրիժոր` Յուրի Ֆայեր։
Գործող անձինք
- Գյուղացի Գասպար` Լև Պոսպեխին (այնուհետև Նիկոլայ Գերբեր, Ալեքսանդր Ռադունսկիյ)
- Գասպարի դուստրը Ժաննան` Օլգա Լեպեշինսկայա (այնուհետև` Սուլամիֆ Մեսերեր, Մուզա Գոտլիբ)
- Մարսելցի Ֆիլիպ` Ալեքսեյ Երմոլաև (այնուհետև` Ասաֆ Մասերեր)
- Մարսելցի Ժերոմ` Վիկտոր Ցապլին (այնուհետև` Ալեքսանդր Ցարմին)
- Դերասանուհի Դիանա Միրել` Սոֆյա Գոլովկինա (այնուհետև` Իրինա Տիխոմիրովնա, Վալենտինա Լոպուխինա, Գալիանա Պետրովնա, Ելենա Չիկվաիձ)
- Դերասան Անտուան Միստրալ` Վյաչեսլավ Գոլուբին (այնուհետև` Ալեքսանդր Ռուդենկո)
- Բասկ Թերեզա` Նադեժդա Կապուստինա (այնուհետև` Վալենտինա Գալեցկայա, Թամարա Տկաչենկո, Յադվիգա Սանգովիչ)
- Տոնակատարության ժամանակ դերասան` Ալեքսանդր Լապաուրի (այնուհետև` Վլադիմիր Գոլուբին)
- Ամուր` Տատյանա Բեսսմերտովնա (այնուհետև` Նատալյա Օռլովսկայա, Թամարա Տուչնինա)
Խմբագրումը` 1960 թվականի մարտի 18
Բեմադրող նկարիչ` Վասիլի Վայնոնեն, բեմադրությունը` Լև Պոսպեխինի և Թամարա Նիկիտինայի, բեմադրող նկարիչ` Վլադիմիր Դմիտրիև, բեմադրող դիրիժոր` Յուրի Ֆայեր։
Գործող անձինք
- Ժաննա ` Օլգա Լեպեշինսկայա (այնուհետև` Մարգարիտա Գիրյավենկո (Սմիրնովա), Եկատիրինա Մաքսիմովա, Լյուդմիլա Բոգոմոլովա, Նինա Սորոկինա)
- Ֆիլիպ` Գեորգի Ֆարմանյանց (այնուհետև` Միխայիլ Լավրովսկի, Գենադի Լեդյախ)
- Ժերոմ` Գեորգի Սոլովյով (այնուհետև` Անդրեյ Կրամաևսկիյ, Վալերի Անտոնով)
- Դիանա Միրել` Ռաիսա Ստրուչկովա (այնուհետև` Նինա Տիմոֆեևա, Նատալյա Տաբորկո, Մարինա Կոնդրատևա)
- Անտուան Միստրալ` Յուրի Ժդանով (այնուհետև` Բորիս Խոխլով, Վլադիմիր Նիկոնով, Պյոտր Խոմուտով)
- Բասկ Թերեզա` Սուսաննա Զվյագինա (այնուհետև` Լարիսա Դմիտրիևա, Յուլամեյ Սկոտ)
- Տոնակատարության ժամանակ դերասան` Ալեքսանդր Լապաուրի (այնուհետև` Վիկտոր Սմիրնովա)
- Ամուր` Իրինա Զոտովա (այնուհետև` Տատյանա Պոպկո, Ալլա Շչերբինինա)
Ներկայացումը ցուցադրվել է 63 անգամ, վերջին ցուցադրությունը եղել է 1964 թվականի հունվարի 31-ին։
Նոր բեմադրությունը` 2008 թվականի հունիսի 3
Երկու գործողությամբ բալետ։ Լիբրետոն` Ալեքսանդր Բելինսկովի և Ալեքսեյ Ռատմանսկովի` Նիկոլայ Վոլկովի և Վլադիմիր Դմիտրիևի լիբրետոյի հիման վրա և օգտագործմամբ։ Խորեոգրաֆիան` Ալեքսեյ Ռատմանսկովու` օգտագործելով Վասիլի Վայնոնենի խորեոգրաֆիան։ Բեմադրող նկարիչ` Իլյա Ուտկին և Եվգենի Մոնախով, հագուստի դիզայներ` Ելենա Մարկովսկայա, լուսային էֆեկտների դիզայներ` Դամիր Իսմագիլով, բեմադրող դիրիժոր` Պավել Սորոկին։
Գործող անձինք
- Գասպարի և Լյուսիլի դուստր Ժաննա` Մարիա Ալեքսանդրովա (այնուհետև` Նատալյա Օսիպովա, Եկատիրինա Շիպուլինա, Անաստասիա Մեսկովա)
- Նրա եղբայրը` Ժերոմ` Դենիս Սավին (այնուհետև` Վյաչեսլավ Լոպատին, Անդրեյ Մերկուրև)
- Մարսելցի Ֆիլիպ` Ալեքսանդր Վոլչկով (այնուհետև` Իվան Վասիլև (բալետի արտիստ), Վլադիսլավ Լանտրատով, Միխաիլ Լոբուխին)
- Մարկիզ Կոստա դե Բորեգար` Վլադիմիր Նեպորոժնի (այնուհետև` Յուրի Կլևցով)
- Նրա աղջիկը` Ադելինա` Նինա Կապցովա (այնուհետև` Անաստասիա Գորյաչևա, Աննա Նիկուլինա, Աննա Ռեբեցկայա, Անաստասիա Յացենկո)
- Դերասանուհի Միրեյ դե Պուատե` Աննա Անտոնիչևա (այնուհետև` Եկատերինա Կրիսանովա, Եկատիրինա Շիպուլինա, Նելլի Կոբախիձե, Անժելինա Վորոնցովա)
- Դերասան Անտուան Միստրալ` Ռուսլան Սկվորցով (այնուհետև` Յուրի Բառանով, Արտեմ Յաչմենիկով, Արտյոմ Օվչարենկո, Դենիս Ռոդկին)
- Պառավ Ժարկաս` Յուլիանա Մալխասյանց (այնուհետև` Իրինա Զիբրովա)
- Մարսելցիների ղեկավար Ժիլբեր` Ալեքսանդր Վարաբյով (այնուհետև` Վիտալի Բիկտիմիրով)
- Թագավոր Լուի XVI` Գենադի Յանին (այնուհետև` Վլադիմիր Ավդեև)
- Թագուհի Մարիա Անտուանետա` Լյուդմիլա Սեմենյակա (այնուհետև` Օլգա Սուվորովա, Ելենա Բոկանովա, Վիկտորիա Յակուշևա (Օսիպովա))
- Գյուղացի Գասպար` Անդրեյ Սիտնիկով (այնուհետև` Ալեքսանդր Պետուխով)
- Ամուրը «Ռինալդո և Արմիդա» բալետում` Եկատիրինա Կրասինովա (այնուհետև` Անաստասիա Ստաշկևիչ, Աննա Օկունևա, Դարյա Խոխլովա)
- 1950 թվական` Սվերդլովսկի օպերայի և բալետի թատրոն, բեմադրող բալետմաստեր` Գ. Ի. Դավիթաշվիլի
- 1950 թվական` Հունգարիայի օպերային թատրոն, բեմադրող բալետմաստեր` Վասիլի Վայնոնեն
- 1952 թվական` Սլովակիայի ազգային թատրոն, բեմադրող բալետմաստեր` Վ. Ռեմար
- 1952 թվական` Կոշիցեի պետական թատրոն, բեմադրող բալետմաստեր` Մ. Կուրա
- 1953 թվական` Լայպցիգի օպերային թատրոն, բեմադրող բալետմաստեր` Լ. Գրուբեր
- 1954 թվական` Պերմի օպերայի և բալետի թատրոն, բեմադրող բալետմաստեր` Տ. Ե. Ռամոնովա
- 1954 թվական` Խարկովսկու օպերայի և բալետի թատրոն, բեմադրող բալետմաստեր` Ի. Կ. Կովտունով
- 1956 թվական` Չեխոսլովակիայի ազգային թատրոն, բեմադրող բալետմաստեր` լ. Օգոուն
- 1956 թվական` Չեխոսլովակիայի ազգային թատրոն, բեմադրող բալետմաստեր` Յ. Ներմուտ
- 1971 թվական` Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոն, բեմադրող բալետմաստեր` Յուրի Դրուժինին (ըստ Վոյնոնենի)
2013 թվականի հուլիսի 22
Բալետ` երեք գործողությամբ
Լիբրետոն` Նիկոլայ Վոլկովի և Վլադիմիր Դմիտրիևի, ըստ Միխայիլ Մեսերերի խմբագրության, բեմանկարչությունը և հագուստը` Վլադիմիր Դմիտրիևի, Վյաչեսլավ Օկունևի խմբագրությամբ, խորեոգրաֆիան` Վասիլի Վայնոնենի, Միխայիլ Մեսերերի խմբագրությամն, բեմադրող բալետմայստեր` Միխայիլ Մեսերեր, բեմադրող դիրիժոր` Վալերի Օվսյանիկով։
Գործող անձինք
- Գյուղացի Գասպար` Անդրեյ Բրեգվաձե (այնուհետև` Ռոման Պետուխով)
- Նրա դուստր ժաննա` Օքսանա Բոնդարևա (այնուհետև` Անժելինա Վորոնցովա, Անաստասիա Լոմաչենկովա)
- Ժակ, նրա որդին` Ալեքսանդրա Բատուրինա (այնուհետև` Իլյուշա Բլեդնիխ)
- Մարսելցի Ֆիլիպ` Իվան Վասիլև (այնուհետև` Իվան Զայցև, Դենիս Մատվիենկո)
- Մարկիզ դե Բորեգար` Միխայիլ Վենշչիկով
- Դերասանուհի Դիանա Միրեյ` Անժելինա Վորոնցովա (այնուհետև Եկատերինա Բորչենկո, Սաբինա Յապարովա, Իրինա Պերեն)
- Դերասան Անտուան Միստրալ` Վիկտոր Լեբեդև (այնուհետև` Նիկոլայ Կորիպաև, Լեոնիդ Սարաֆանով)
- Բասկ Թերեզա` Մարիամ Ուգրեխելիդզե (այնուհետև` Քրիստինա Մախվիլադձե)
- Թագավոր Լուի XVI` Ալեքսեյ Մալախով
- Թագուհի Մարիա Անտուանետա` Զվեզդանա Մարտինա (այնուհետև` Էմիլիա Մակուշ)
- Տոնակատարության ժամանակ դերասան` Մարատ Շեմիունով
- Ամուր` Աննա Կուլիգինա (այնուհետև` Վերոնիկա Իգնատևա)
- Гepшуни Е. Актеры в балете «Пламя Парижа» // Рабочий и театр : журнал. —М., 1932. — № 34.
- Кригер В. Героическое в балете // Театр : журнал. —М., 1937. — № 7.
- Красовская В. «Пламя Парижа» // Вечерний Ленинград : газета. —М., 1951. — № 4 января.
- Рыбникова М. Балеты Асафьева. — М.: MУЗГИЗ, 1956. — 64 с. — (В помощь слушателю музыки). — 4000 экз.
- Рыбникова М. Балеты Б. В. Асафьева «Пламя Парижа» и «Бахчисарайский фонтан» // Музыка советского балета. — М.: Гос. муз. изд-во, 1962. — С. 163—199. — 256 с. — 5500 экз.
- Слонимский Ю. В честь танца. — М: Искусство, 1968. — С. 92—94. — 402 с. — 25 000 экз.
- Армашевская К., Вайнонен Н. «Пламя Парижа» // Балетмейстер Вайнонен. — М.: Искусство, 1971. — С. 74—107. — 278 с. — 10 000 экз.
- Орешников С. Марселец Филипп // Алексей Ермолаев. Сборник статей. Антология. — М.: Искусство, 1974. — С. 177—183. — 296 с. — 25 000 экз.
- Чернова Н. Балет 1930—40-х // Книга-сборник «Советский балетный театр». — М: Искусство, 1976. — С. 111—115. — 376 с. — 20 000 экз.
- Мессерер А. «Пламя Парижа» В. И. Вайнонена // Танец. Мысль. Время. — М.: Искусство, 1979. — С. 117—119. — 240 с. — 30 000 экз.
- Кузнецова Т. Великая балетная революция // Коммерсантъ Weekend : журнал. —М., 2008. — № 24.
- Кузнецова Т. Контрреволюция большого стиля // Коммерсантъ Власть : журнал. —М., 2008. — № 25.
- Тарасов Б. Возвращение сталинской легенды // Утро.ru : газета. —М., 2008. — № 2 июля.
- Кузнецова Т. Революционный сдержали шаг // Коммерсантъ : газета. —М., 2008. — № 5 июля.
- Гордеева А. «Пламя Парижа» в Большом театре // OpenSpace.ru. —М., 2008. — № 8 июля.
- Тарасов Б. Революция свершилась. «Пламя Парижа» в Большом театре // Театрал : журнал. —М., 2008. — № 10.(չաշխատող հղում)
- Галайда А. Михаил Мессерер: «Тема борьбы за свободу созвучна любому времени». —СПб., 2013. — № 18 июля.
- Федоренко Е. Танцуем революцию. // Культура : газета. —М., 2013. — № 24 июля.
- Циликин Д. Сталин как стиль. «Пламя Парижа» в Михайловском театре // Деловой Петербург : газета. —СПб., 2013. — № 26 июля.
- Галайда А. Французская контрреволюция // Ведомости : газета. —М., 2013. — № 31 июля.
- Наборщикова С. «Пламя Парижа» достигло Петербурга // Известия : газета. —М., 2013. — № 25 июля.
- Звенигородская Н. С Васькой-синкопистом на дружеской ноге // Независима газета : газета. —М., 2013. — № 25 июля.
- Абызова Л. Танцуют санкюлоты и аристократы // Санкт-Петербургские ведомости : газета. —СПб., 2013. — № 30 июля.
- ↑ Пламя Парижа // Русский балет: Энциклопедия. — М.: Большая российская энциклопедия, Согласие, 1997.]