Փարիզի պինակոտեկա | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և պինակոտեկ |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Փարիզի 8-րդ շրջան |
Ձևավորում | հունիսի 15, 2007 |
![]() | |
![]() |
Փարիզի պինակոտեկա (ֆր.՝ Pinacothèque de Paris), նախկին արվեստի թանգարան և պատկերասրահ, որը գտնվում է Փարիզում:
2003 թվականին Մարկ Ռեստելինին՝ արվեստի պատմության մասնագետ և Մոդիլիանիի գիտակ, որոշել է բացել իր սեփական պինակոտեկա թանգարանը՝ Պիկասոյի աշխատանքների ցուցահանդեսով[1]։ Այն ի սկզբանե գտնվում էր Փարիզի 10-րդ թաղամասում, բայց 2007 թվականին տեղափոխվել է Փարիզի 8-րդ շրջանի Մադլեն հրապարակ[2]՝ Following the success of several exhibitions[3]։ Մի քանի ցուցահանդեսների հաջողությունից հետո 2010 թվականին Ռեստելինին բացել է երկրորդ հավաքածուն։
Էկզոտիկ թեմաներով աշխատանքների ցուցահանդեսները (շամանիզմ, էտրուսկներ, Չինաստանի և Մեքսիկայի գանձեր) հաջողություն են բերել, պինակոտեկան հայտնի է դարձել այցելուների շրջանում[4][5]։ 2013 թվականին Ռեստելինին Սինգապուրի կառավարության հետ պայմանավորվել էր մասնաճյուղ բացել Ֆորտ Կանինգ այգում[6]։
Սինգապուրում թանգարանը բացվել է 2015 թվականի մայիսին, այնտեղ նախատեսվել էր անցկացնել հին վարպետների և ժամանակակից արվեստի ցուցահանդեսներ։ Այնուամենայնիվ, ճգնաժամը, որը համակել էր Ֆրանսիայի թանգարանները հաճախելիության անկմամբ, որը սրվել էր 2015 թվականի նոյեմբերին տեղի ունեցած ահաբեկչություններով, Ռեստելինիին ստիպել է 2016 թվականի փետրվարին փակել Փարիզի պինակոտեկան[7]։ Ի սկզբանե նախատեսվել էր թանգարանը տեղափոխել մեկ այլ շենք, սակայն տեղափոխությունն այդպես էլ տեղի չի ունեցել: Մի քանի ամիս անց փակվել է նաև Սինգապուրի մասնաճյուղը՝ վկայակոչելով «սպասվածից ցածր հաճախելիությունը և այլ գործարար և ֆինանսական խնդիրներ»[8][9]։
Թանգարանը փակվել է 10 մլն դոլար պարտքով: Մարկ Ռեստելինին դժգոհել է պետական թանգարանների անբարեխիղճ մրցակցությունից։ Ֆրանսիայի իշխանությունները հետաքննություն են սկսել ֆինանսական խարդախության և յուրացման փաստով։ Գործում ներգրավված էր հայտնի արվեստի դիլեր Իվ Բուվիեն, որը, սակայն, հերքել է իր մասնակցությունը: Մասնավորապես, Ռեստելինին և Բուվիեն կասկածվում էին անցկացվող ցուցահանդեսների ցուցանմուշների առևտրի մեջ[10][11]։ 2017 թվականի հուլիսին ամերիկյան Hines Interests Limited Partnership ընկերությունը գնել է թանգարանի շենքը[12]։
{{cite web}}
: Unknown parameter |consulté le=
ignored (|access-date=
suggested) (օգնություն); Unknown parameter |site=
ignored (օգնություն)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փարիզի պինակոտեկա» հոդվածին։ |
|