Փաք Քյոն Վոն | |
---|---|
Ծնվել է | հունիսի 24, 1901 |
Ծննդավայր | Դեգու |
Մահացել է | օգոստոսի 7, 1933 (32 տարեկան) |
Մահվան վայր | Hakone, Ashigarashimo district, Կանագավա, Ճապոնիա |
Քաղաքացիություն | Կորեական կայսրություն և Ճապոնական կայսրություն |
Կրթություն | Տոկիոյի տեխնոլոգիական ինստիտուտ |
Մասնագիտություն | օդաչու |
Park Kyung-won Վիքիպահեստում |
Փաք Քյոն Վոն (կորեերեն՝ 박경원 հունիսի 24, 1901, Դեգու - օգոստոսի 7, 1933, Hakone, Ashigarashimo district, Կանագավա, Ճապոնիա), ճապոնական գաղութային տիրապետության ժամանակ Կորեայի առաջին կին օդաչուն[1]։
Փաք Քյոն Վոնը ծնվել է 1901 թվականին Դեգու քաղաքում[2], կահույքագործի ընտանիքում։ 1925 թվականին հեռացել է Կորեայից, որն այդ ժամանակ եղել է ճապոնական գաղութի ներքին տարածք և ընդունվել Տոկիոյի պրեֆեկտուրայում գտնվող Տատիկավա քաղաքի Ճապոնիայի ավիացիոն դպրոցը։ Նա եղել է լավագույն ուսանողներից մեկը։ 1927 թվականին ստացել է երրորդ կարգի օդաչու վկայական, իսկ մեկ տարի անց՝ երկրորդ կարգի վկայական[3]։
1933 թվականին նրան ընտրել են հանձնարարություն կատարելու․ նա Տոկիոյից Ճապոնական ծովի վրայով պետք է թռչեր Կորեա, այնուհետև՝ Մանջոու-Գո, սակայն Խակոնե ավանի շրջանում թռիչքից 42 րոպե անց նրա ինքնաթիռը վթարի է ենթարկվել և ընկել, ինչի հետևանքով Փաք Քյոն Վոնը զոհվել է[4]։
Կորեայում Փաք Քյոն Վոնի մասին նկարահանվել է ֆիլմ՝ «Կապույտ ծիծեռնակ»[5]։ Ֆիլմի թողարկումից հետո կորեական ազգայնականության մոտ բողոքի ալիք բարձրացավ նրանք հաշվի են առել այն, որ Փաքը համագործակցում էր ճապոնական գաղութային իշխանությունների հետ, արժանի չէ, որ նրա պատվին նկարահանվեր ֆիլմ։
Ճապոնիայի Ատամի քաղաքի Բայեն-մատի շրջանում կանգնեցվել է Փաք Քյոն Վոնի հուշարձանը։