Փեթ ռոք

Փեթ ռոքi տուփը

Փեթ ռոք (անգլ.՝ Pet Rock, բառացի՝ ընտանի քար), 1975 թվականին Գերի Դալի ստեղծված ապրանքն է, որը մի քանի տարիների ընթացքում մեծ եկամուտ է բերել գյուտարարին։

1975 թվականի ապրիլին Գերի Դալը աշխատանքից հետո Լոս Գատոս (անգլ.՝ Los Gatos) բարում լսում է ընկերների դժգոհությունը իրենց տնային կենդանիներից։ Նրանք բողոքել են, որ ընտանի կենդանիները անընդհատ խնամք են պահանջում, նրանց հարկավոր է հսկել, նրանք փչացնում են կահույքը, կեղտոտում, հիվանդանում։ Դալը կատակով առաջարկել է որպես ընտանի կենդանի քար պահել[1], քանի որ նա չի հիվանդանա, կերակրելու, ման տալու, բժշկի տանելու կարիք չի լինի։ Այս միտքը համընդհանուր ծիծաղ է առաջացրել[2], բայց հետո մտածելով այդ գաղափարի շուրջ, Դալը որոշել է զարգացնել միտքը և ստեղծել է բիզնես պլան։

Առաջին քայլեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում նա երկու շաբաթում գրել է «Ընտանի քարի» օգտագործման ձեռնարկը, որտեղ կես կատակ, կես լուրջ նկարագրել է քարը պահելու, խնամելու և օգտագործելու պայմանները։ Դալը երկու ներդրող է գտել և նրանցից որոշ գումար վերցրել։

Ծախսերը նվազագույն էին։ Գլաքարերը նա գնում էր Մեքսիկայի Ռոսարիտո ծովափից (անգլ.՝ Rosarito Beach[3]։ Որոշ փորձերից հետո քարերը սկսեցին վաճառել ինչպես ընտանի կենդանիներին՝ ստվարաթղթե տուփերով, որոնց վրա «շնչելու» համար օդանցքներ էին արված[1][3]։ Քարերը դրված էին փշատերև փայտի տաշեղների մեջ։ Կից 32 էջանոց ձեռնարկն էր։

32 էջանոց ձեռնարկը, որ կոչվում էր «Ձեր ընտանի քարի խնամքն ու վարժեցումը» (անգլ.՝ The Care and Training of Your Pet Rock), մանրամասն նկարագրում է քարը պահելու, խնամելու և օգտագործելու պայմանները[4]։ Նկարագրված էր, թե ինչպես վարժեցնել քարը, օրինակ՝ գրված էր, որ նա կատարում է «պառկել» կամ «նստել» հրամանները, բայց «գլորվել» հրամանը կատարում է տիրոջ օգնությամբ[5]։ Հետագայում պարզվել է, որ սա հիասքանչ մարքետինգային քայլ էր, և շատերը գնում էին գնահատելով հումորը։

Քարերը վաճառվում էին 3,95 ԱՄՆ դոլարով։ 1975 թվականին, վեց ամսվա ընթացքում, մինչև Ծննդյան տոները վաճառվել է 1,5 մլն քար[3]։ Գերի Դալը դարձել է միլիոնատեր[6][7][8]։ Թեև Դալը ձևակերպել էր գյուտի հեղինակային իրավունքը և հաջորդ չորս տարիների ընթացքում շարունակվում էր վաճառքը, բայց նա չի կարողացել պայքարել կեղծարարների դեմ, ովքեր ամենատարբեր տեսակի քարեր էին վաճառում։ Այս պատճառով Դալի գործը փակվել է[9]։ 2012 թվականի սեպտեմբերի 3-ից Փեթ ռոքը նորից հայտնվել է վաճառքում, նրա արտադրության և վաճառքի իրավունքը գնել է Ռոզբադ Ինթեթեյնմընթ (անգլ.՝ Rosebud Entertainment) ընկերությունը[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bathroom Reader's Institute, ed. (1999). «The Latest Thing». Uncle John's Legendary Lost Bathroom Reader. Portable Press. էջ 373. ISBN 1-879682-74-5.
  2. Pet Rock Page from VirtualPet.com
  3. 3,0 3,1 3,2 Woo, Elaine (2015 թ․ ապրիլի 1). «Gary Ross Dahl, originator of '70s Pet Rock sensation, dies at 78». Los Angeles Times. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  4. Домашние питомцы для ленивых, или История успеха Pet Rock Արխիվացված 2016-04-07 Wayback Machine (ռուս.)
  5. Бизнес на лени, или История успеха Pet Rock (ռուս.)
  6. «Pet rock millionaire offers a new method to getting stoned». The Miami News. Associated Press. 1977 թ․ փետրվարի 7. էջեր 2A. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 18-ին.(չաշխատող հղում)
  7. «Between Pet Rock and a hard place». The Milwaukee Journal. 1988 թ․ նոյեմբերի 15. էջեր 2A. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 18-ին.(չաշխատող հղում)
  8. Olson, James Stuart (1999). Historical Dictionary of the 1970s. Greenwood Publishing Group. էջ 284.
  9. Гэри Росс Даль стал миллионером, продавая обычные камни (ռուս.)
  10. U.S. trademark registration 76656255

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]