Նկարագրություն | |
Տեսակ | ռազմական թանգարան, անկախ թանգարան և ամրոց |
Հասցե | Castle Drive, Falmouth TR11 4LP[1] |
Վարչական միավոր | Ֆալմութ |
Գտնվում է ափին | River Fal? |
Երկիր | Միացյալ Թագավորություն[2] |
Համալիրի մաս | Device Forts? |
Կառուցված | 1540 |
Ընթացիկ սեփականատեր | Անգլիական ժառանգություն |
Վերահսկվում է | Անգլիական ժառանգություն |
Կայք | pendenniscastle.com և english-heritage.org.uk/visit/places/pendennis-castle/(անգլ.) |
Pendennis Castle Վիքիպահեստում |
Փենդենիսը (անգլ.՝ Pendennis Castle ) հրետանային ամրոց է, որը կառուցվել է Հենրի VIII-ի կողմից 1540-1542 թվականներին։ Այն գտնվում է Անգլիայի Քորնըվոլ թերակղզու Ֆելմըստ քաղաքի մոտ։ Այն կառուցվել է Ֆրանսիայի ներխուժումից, հռոմեական կայսրությունից պաշտպանվելու համար։ Օրիգինալ, շրջանաձև հրանոթատեղը ընդարձակվել է դարի վերջում։ Անգլիական քաղաքացիական պատերազմի ընթացքում ռոյալիստները գրավում են ամրոցը, իսկ 1646 թվականին, երկար պաշարումից հետո, այն վերցնում են պառլամենտականները։ 1600 թվականին Չարլզ II գահին նստելուց հետո վերանորոգում է բերդը։ 21-րդ դարում, ամրոցը տնօրինվում է անգլիական Ժառանգության կողմից որպես տուրիստական ատրակցիոն։ 2011-2012 թվականներին ամրոցն ունեցել է 74,230 այցելու[3]։ Ամրոցը համարվում է երկրի հետմիջնադարյան հիանալի օրինակներից մեկը[4]։
Ամրոցը գտնվում է թերակղզու ծայրամասում, նայելով Քարիք Ռոուդս ծովախորշին և ծովին[5]։
Այն ներառում է 16-րդ դարի Դիվայս Ֆորթսի բնօրինակը, շրջապատված է օղակաձև արտաքին պաշտպանությամբ, որը հիմնված է Էլիզաբեթյան բերդապատնեշով, իսկ հետագայում՝ 18-րդ, 19-րդ և 20-րդ դարերի ընթացքում վերափոխվում է[6]։ Հետագա հրանոթային մարտկոցները և փայտաշեն տունը կառուցում են ափին մոտ[6]։ Պատմական Անգլիայի ժառանգության մեջ Փենդենիսը համարում է երկրի լավագույն պաշտպանական ամրոցներից մեկը նախամիջնադարում[7]։
Ամերիկյան հեղափոխության ընթացքում Ֆրանսիան դարձավ հեղափոխականների դաշնակիցը, որի արդյունքում 1778 թվականին Բրիտանիան պարտություն կրեց[8]։ Պատերազմի ընթացքում Ֆելմըսթը դարձավ կարևոր ռազմական ճամբար։ 1795 թվականին թագավորը Քիլիգրյու ընտանիքից գնեց ամրոցի տարածքը, ամրացրեց, զարգացրեց այն սպառնալի ներխուժումներից դիմադրելու համար։ Կառուցվեցին օժանդակ շենքեր ամրոցի ներսում[8]։ Գագաթին տեղադրվեցին 48 հրանոթներ, ավելացրեցին զենքեր և տարբեր զինամթերքներ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փենդենիս ամրոց» հոդվածին։ |
|