Փենսիլվանիայի պետական թանգարանը գտնվում է` Հյուսիսային փողոցի կենտրոնում։ Մտնում է Փենսիլվանիա նահանգի Կապիտոլային համալիրի մեջ։ Չնայած այն պաշտոնապես անվանվել է Փենսիլվանիայի պետական թանգարան, հասարակության անդամները, ինչպես նաև պաշտոնական հրապարակումները, երբեմն հաստատությունը անվանում են Ուիլյամ Պենի հուշահամալիր թանգարան . թանգարանի կենտրոնական սրահում տեղադրված է Ուիլյամ Պենի մեծ արձանը[1][2]։
1905 թվականի մարտի 28-ին նահանգապետ Սամուել Վ. Պեննիփաքերը ստորագրեց Փենսիլվանիայի պետական թանգարան ստեղծելու օրենսդրությունը։ Թանգարանի նպատակն էր՝ «Պետության բուսական և կենդանական աշխարհը, հնագիտությունը, արվեստը և պատմությունը պահպանել»[4]։