Փիթեր Սկալտորպ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 29, 1929[1][2][3] Լոնսեստոն, Թասմանիա, Ավստրալիա |
Երկիր | Ավստրալիա |
Մահացել է | օգոստոսի 8, 2014[1][2][3] (85 տարեկան) Woollahra |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտագետ, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և երաժիշտ |
Աշխատավայր | Սիդնեյի համալսարան |
Կրթություն | Օքսֆորդի համալսարան |
Անդամակցություն | Ավստրալիայի հումանիտար գիտությունների ակադեմիա[4] |
Պարգևներ | |
Կայք | petersculthorpe.com.au |
Փիթեր Ջոշուա Սկալտորպ (անգլ.՝ Peter Joshua Sculthorpe, ապրիլի 29, 1929[1][2][3], Լոնսեստոն, Թասմանիա, Ավստրալիա - օգոստոսի 8, 2014[1][2][3], Woollahra, ավստրալացի կոմպոզիտոր, 1997 թվականին արժանացել է «Australia ' s Living National Treasures» (Ավստրալիայի կենդանի ազգային արժեք) մրցանակի։
Փիթերը ծնվել է Լոնեստոնում (Տասմանիա), որտեղ էլ ավարտել է դպրոցը։ Կրթություն է ստացել Լոնեստոնի եկեղեցուն պատկանող քերականության դպրոցում։ Մայրը՝ Էդնան եղել է դպրոցի ուսուցչուհի։ Փիթերը դաշնամուր նվագել սովորել է ինը տարեկանից, միևնույն ժամանակ սկսել է երաժշտություն գրել։ Տասնվեց տարեկանում Սկալտորպն ընդունվել է Մելբուռնի համալսարան, որն էլ ավարտել է 1950 թվականին և ստացել դաշնակահարի բակալավրի աստիճան։ Թասմանիա վերադառնալուց հետո Սկալտորպը եղբոր հետ բացել է մարզական ապրանքների խանութ։ 1955 թվականին Սկալտորպի գրած դաշնամուրի համար սոնատինան դարձել է նրա առաջին աշխատանքը, որը կատարվել է Բադեն-Բադենում երաժշտության համաշխարհային օրերին[5]։
1958 թվականին Սկալտորպը Մելբուրնի համալսարանից ստացել է Լիսեթ Բենտվիչի անվան կրթաթոշակ՝ ուսումը շարունակելու համար Օքսֆորդի Ուոդհեմ քոլեջում՝ Էդմունդ Ռաբրայի և Էգոն Ուելսի հետ։ Օքսֆորդում նա հանդիպել է կոմպոզիտորներ Պիտեր Մաքսվելլ Դեյվիսին և Ջոն Քեյջին։ 1960 թվականին Սկալտորպը վերադարձել է Ավստրալիա, իսկ 1963 թվականից մինչև թոշակի անցնելը դասավանդել Սիդնեյի համալսարանում։ 1966-1967 թվականներին աշխատել է Եյլի համալսարանում, 1972-1973 թվականներին եղել է Սասեքսի համալսարանի պրոֆեսոր։
1977 թվականին արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի (Բրիտանական կայսրության շքանշանի սպա), 1990 թվականին՝ Ավստրալիայի շքանշանի (Ավստրալիայի շքանշանի սպա)։
1980 թվականին ստացել է «Ավստրալական կինոինստիտուտի մրցանակ»՝ Լավագույն բնօրինակ երաժշտության համար։ 1992 թվականին ավստրալական երաժշտության ստեղծման գործում ունեցած վաստակի համար կոմպոզիտորն արժանացել է «Sir Bernard Heinze Award» մրցանակի։ 2008 թվականին նրա «Irkanda IV » ստեղծագործությունն ընդգրկվել է Լուսանկարչական և աուդիո փաստաթղթերի ազգային արխիվում։
Սկալտորպը ստեղծել է մոտ 350 երաժշտական ժանրի ստեղծագործություն՝ երգեր (Հայնեի բանաստեղծությունների վրա և այլն), օրատորիաներ՝ երգչախմբային կատարման, օպերայի, կամերային երաժշտության և նվագախմբի համար, հոգևոր երաժշտություն և երաժշտություն կինոնկարների համար։
Կոմպոզիտորի ստեղծագործությունները կատարվել և ձայնագրվել են Սիդնեյի սիմֆոնիկ նվագախմբի, Նոր Զելանդիայի սիմֆոնիկ նվագախմբի, Տասմանիայի սիմֆոնիկ նվագախմբի, Ադելաիդայի սիմֆոնիկ նվագախմբի, Ավստրալիայի կամերային նվագախմբի, Գոլդների քառյակի, Բրոդսկի քառյակի, Քրոնոս քառյակի, Անն Սոֆի ֆոն Օտերի և Ալեքսանդր Իվաշկինի կողմից։
1970-ականների սկզբին Սկալտորպը նշանված է եղել ավստրալացի կոմպոզիտոր և երաժշտական մանկավարժ Անն Բոյդի հետ, բայց երբեք չի ամուսնացել։
|