Փիրալլահի | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Փիրալլահի շրջան և Խազարի շրջան |
ԲԾՄ | 8 ± 1 մետր |
Մակերես | 15 կմ² |
Ջրլիցի ափին | Կասպից ծով |
![]() | |
![]() |
Փիրալլահի (ադրբ.՝ Pirallahı) (խորհրդային անվանումը մինչև 5.10.1999 թվականը, Արտյոմի կղզի[1], ի պատիվ հեղափոխականի, որը հայտնի է Արտյոմ կեղծանվամբ, ռուսականը մինչև 1936 թվականը՝ Սուրբ կղզի), Աշպերոնյան կղզեխմբի կղզի Կասպից ծովում։ Պատկանում է Ադրբեջանին և Բաքվի Պիրալլահյան շրջանին։
Կազմված է ավազներով և կավերով, ձգվում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք, նեղուցներով բաժանվում է հարևան ավելի փոքր կղզիներից՝ Բեյուկ Տավա և Գու։ Կղզու մակերեսը հասնում է մոտ 10 կիլոմետր²[2], բայց նրա ափամերձ գիծը ենթակա է տատանումների, որը կապված է Կասպից ծովի ջրի մակարդակի տատանումների հետ։ Կլիման չոր միջերկրածովյան է, գերակշռում է քսերոֆիտային բուսականությունը։
Խորհրդային տարիներին արհեստական դամբով Ապշերոնի նեղուցով մայրցամաքի Ապշերոնի թերակղզու հետ միանալուց հետո փաստացի վերածվել է թերակղզու։ 2016 թվականին դամբի տեղում կառուցվել է ավտոմոբիլային կամուրջ, որի տակով կարող են անցնել նավեր[3]։
Բուն կղզում, ինչպես նաև մերձակա ափերին և մայցամաքային ծանծաղուտներում երկար ժամանակ ակտիվորեն նավթ է արդյունահանվում։
Կղզու կենտրոնում տեղադրվել է էլեկտրաֆիկացված երկաթուղային գիծ և ավտոմոբիլային ճանապարհ։ Կղզու հյուսիսային մասում գտնվում է Պիրրալահի ավանը (առաջ նաև Արտյոմ կղզի)։
Փիրալլահի բառացի նշանակում է «Ալլահի սրբավայր», պիր բառից, որը նշանակում է սուրբ վայր[4][5]։ Հին ժամանակներում կղզում եղել է երկրպագության և ուխտագնացության վայր, սակայն կոնկրետ տվյալներ չկան, թե որ կրոնին է պատկանել։ Մի վարկածի համաձայն՝ դա զրադաշտացիների սրբավայրն է եղել, իսկ մյուս վարկածի համաձայն՝ մուսուլմանների։
Ծովագնաց Ֆյոդոր Սոյմոնովի վկայությամբ՝ նախկինում Սուրբ կղզում (Պիրալահի) գտնվել է «պարսիկների» կողմից հարգված դերվիշի գերեզմանը, որից պահպանվել է միայն ավանդությունը[6]։
Պատմաբան Զ. Յամպոլսկին Փիրալլահին կապել է Թալգեի (Թալկա) հնագույն կղզիների հետ)[7]։
|