Գյուղ | ||
---|---|---|
Փիրիզ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Դերջանի գավառակ | |
Այլ անվանումներ | Պիրիզ, Պիրիս, Պիրից, Փիրիչ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Փիրիզ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Դերջանի գավառակում[1]։ Գտնվում էր Մամախաթուն քաղաքից 16 կմ հյուսիս-արևմուտք, Արևմտյան Եփրատի աջ կողմում։
1890-ական թվականներին ուներ 100-ից ավելի տուն, իսկ 1915 թվականի Մեծ եղեռնից առաջ 187 տուն՝ 1484 հայ բնակչով։
Փիրիզն ուներ 2 եկեղեցի և մեկ մատուռ։
Գյուղում գործում էր երկսեռ դպրոց, որտեղ սովորում էին 130 աշակերտ[2]։