Փշակիր, փշահովանոցուկ, էխինոֆոր, (լատին․՝ Echinophora), նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։
Հայտնի է 10, Հայաստանում՝ 2 տեսակ՝
Տարածված է Կոտայքի, Արմավիրի, Արարատի, Սյունիքի, Վայոց ձորի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է չոր, քարքարոտ, խճոտ լանջերին։
Ցողունի բարձրությունը 20-60 սմ է։ Տերևները կրկնակի-եռակի փետրաձև հատվածավոր են։ Ծաղկաբույլը հովանոց է, ծաղիկները՝ սպիտակ կամ դեղին։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։
Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր։
- Nasir, E. & S. I. Ali (eds). 1980-2005. Fl. Pakistan Univ. of Karachi, Karachi.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|