Փոխարինողը անգլ.՝ The Substitute | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | մարտաֆիլմ[1][2], ֆիլմ անչափահասների համար, քրեական ֆիլմ և թրիլեր |
Թվական | 1996, փետրվարի 13, 1997[3] և ապրիլի 19, 1996[4] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Robert Mandel?[1][5][2] |
Սցենարի հեղինակ | Roy Frumkes? |
Դերակատարներ | Թոմ Բերենջեր[5][2], Ռայմոնդ Կրուս[5][2], Ուիլյամ Ֆորսայթ[5], Լուիս Գուսման[5], Դայան Վենորա[5][2], Գլեն Պլամմեր, Վինսենթ Լարեսքա[5], Մարկ Էնթոնի[5], Էռնի Հադսոն[5][2], Richard Brooks?[5], Քլիֆ դե Յանգ և Ռոդնի Ա. Գրանտ |
Օպերատոր | Bruce Surtees? |
Երաժշտություն | Գարի Չանգ |
Պատմվածքի վայր | Մայամիի քաղաքային գոտի և Մայամի |
Նկարահանման վայր | Մայամի |
Կինոընկերություն | Orion Pictures |
Տևողություն | 114 րոպե |
Շահույթ | 14 818 176 $[6] |
«Փոխարինողը» կամ «Փոխնորդ ուսուցիչը» (անգլ.՝ The Substitute), ռեժիսոր Ռոբերտ Մանդելի մարտաֆիլմ։ Համաշխարհային պրեմիերան կայացել է 1996 թվականի ապրիլի 19-ին։
Ջոնաթան Շեյլը վարձկան է և Վիետնամի վետերան։ Կուբայում ձախողված գաղտնի գործողությունից հետո, որի ժամանակ նրա դասակի երեք մարտիկերը զոհվեցին, նա վերադառնում է տուն՝ Մայամի, ինչով զարմացնում է իր ընկերուհուն՝ Ջեյն Հեցկոյին, ով անչափ ուրախ է նրա վերադարձին։ Կոլոմբոսի դպրոցում, որտեղ Ջեյնը ուսուցչուհի է աշխատում, կան խնդիրներ՝ կապված դեռահասների փողոցային ավազակախմբերի հետ։ «Կործանման թագավորները» խմբավորման առաջնորդ Խուան Լուկասը սպառնում է Ջեյնին սպանել, եթե նա չդադարի հետաքրքրվել ավազակախմբի գործերով։ Մի օր, վազքի ժամանակ Հեցկոյին հարձակվում է ավազակը և կոտրում նրա ոտքը։ Այժմ, Հեցկոյի բուժման ընթացքում, դպրոցում փոխարինող է պահանջվում։ Կասկածելով Լուկասին հարձակմանը մասնակցություն ունենալու մեջ, ինչպես նաև ներկայումս Հեցկոյին փոխարինող թեկնածուների բացակայության պատճառով, Շեյլը գաղտնի աշխատանքի է անցնում դպրոցում, որպես ուսուցիչ։
Սկզբում Շեյլին զարմացնում է դպրոցի վատ պայմանները։ Առաջին օրը նա չի կարողանում վերահսկել իր դասարանը, սակայն որոշում է օգտագործել կյանքի փորձը ու ռազմական մարտավարությունը՝ գերակայություն ձեռք բերելու համար։ Շուտով նա կարողանում է ղեկավարել աշակերտներին՝ ցուցադրելով իր մարտական ինքնապաշտպանության տեխնիկան, երբ աշակերտները հարձակվում են նրա վրա։ Տնօրենը՝ Կլոդ Ռոլը, զգուշացնում է Շեյլին նման մեթոդների անընդունելի լինելու մասին, սակայն դրանց շնորհիվ Շեյլը կապ է հաստատում աշակերտների հետ․ զուգահեռներ անցկացնելով ավազակախմբերում իր անցյալի ու Վիետնամի պատերազմում մասնակցության և աշակերտների կատարած մանր հանցագործությունների ու փողոցային ավազակախմբերում ներգրավվածության միջև և դրանով արժանանում է աշակերտների հարգանքին։ Այդ ընթացքում նա մտերմանում է դպրոցի ուսուցիչ Դարել Շերմանի հետ և հանդիպում է Լուկասին, որը պարզվում է նրա աշակերտներից մեկն է։
Կասկածելով, որ դպրոցում տարօրինակ բան է կատարվում, Շեյլը հսկողության տեսախցիկներ է տեղադրում ամբողջ շենքում և հայտնաբերում, որ Լուկասն է կազմակերպել հարձակումը Հեցկոյի վրա և,որ նա է գաղտնի օգնում Ռոլին կոկաին բաժանել Մայամիի խոշոր թմրամիջոցների ցանցի համար։ Շեյլն ու իր թիմը գործարքի ժամանակ հարձակվում են թմրավաճառների վրա, իսկ նրացից վերցրած գումարն օգտագործում են դպրոցի համար երաժշտական գործիքներ և սպորտային սարքավորումներ գնելու համար։ Շեյլը Շերմանին պատմում է Լուկասի և Ռոլի կապի մասին թմրավաճառների հետ, բայց նա չի հավատում Շեյլին և մեղադրում է նրան ռասիզմի և Ռոլի բոլոր լավ ձեռքբերումները նսեմացնելու փորձի մեջ (ինչը Ռոլը արեց միայն իրենից բոլոր կասկածները շեղելու և իր հանցավոր բիզնեսի համար փողերի լվացման ճանապարհ բացելու համար)։ Նույն օրը Շերմանը և մի աշակերտ պատահաբար ականատես եղան, թե ինչպես են թմրանյութերը բեռնում դպրոցական ավտոբուս։ Շերմանը ասում է աշակերտին զգուշացնել Շեյլին և Հեցկոյին և շեղում է հանցագործներին՝ զոհաբերելով իրեն։
Ռոլը, ով իմանում է Շեյլի միջամտության մասին, պատվիրում է ավտովթարի ենթարկել Շեյլին, իսկ Լուկասին ուղարկում է Հեցկոյի մոտ։ Շեյլն ու Բրաունը, փրկելով Հեցկոյին, սպանում են Լուկասին և ամեն ինչ իմանում Շերմանի սպանության մասին դպրոցում։ Շեյլն ու իր թիմը ծարունակում են պայքարել KR հանցախմբի մնացած անդամների, Յանուս ընկերության վարձկանների և անձամբ Ռոլլի դեմ։ Ի վերջո, Շեյլը և Ջոյ Սիքսը սպանում են բոլոր հանցագործներին և, լինելով փոխհրաձգությունից միակ փրկվածները, գնում են փողոցով դպրոցի տարածքից՝ քննարկելով ապագա գործողությունները, որտեղ նրանք ի հայտ կգան,որպես փոխարինող ուսուցիչներ։
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Նյու Յորքում և Լոս Անջելեսում 1996 թվականի ապրիլի 19-ին։
Ֆիլմն ի սկզբանե թողարկվել է Միացյալ Նահանգներում «LaserDisc»-ով 1996 թվականին[7], իսկ DVD-ով 1997 թվականի հունիսի 18-ին Artisan Entertainment-ի կողմից[8]։ Այն վերաթողարկվեց DVD-ով և միացվեց «The Substituteն 3։ Winner Takes All»-ին 2000 թվականին[9]։ 2020 թվականի դրությամբ ֆիլմը թողարկվեց Blu-ray սկավառակով եվրոպական մի քանի երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, 2015 թվականին NSM Records-ի կողմից[10]։
Ստեղծվել են երեք սիքվելներ՝ DVD-ի շարունակություններ, որոնցում Թոմ Բերենջերին փոխարինել է Թրեյթ Ուիլյամսը՝
|