Փոքրիկ Լիլին ֆր.՝ La Petite Lili | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա Կանադա[1] |
Ժանր | դրամա և գրական ստեղծագործության էկրանավորում |
Թվական | 2003 |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Կլոդ Միլլեր[2][3][1] |
Պրոդյուսեր | Էննի Միլլեր, Annie Miller?[1], Daniel Louis?[1] և Denise Robert?[1] |
Սցենարի հեղինակ | Կլոդ Միլլեր[4][1] |
Դերակատարներ | Լյուդիվին Սանե[3][1], Նիկոլ Գարսիա[3][1], Բերնար Ժիրոդո[3][1], Ժան-Պիեռ Մարիել[1], Ժուլի Դենարդիե[1], Ան Լե Նի, Didier Gircourt?, Ֆանի Կոլարովա, Լուիզ Բոյսվերտ, Մարկ Բետտոն, Մաթյո Գրոնդեն, Միշել Պիկոլի[1], Ռոբինսոն Ստևենեն[3] և Իվ Ժակ[1] |
Օպերատոր | Ժերար դե Բատիստա |
Երաժշտություն | Արվո Պերտ |
Մոնտաժ | Véronique Lange? |
Պատմվածքի վայր | Բրետան |
Տևողություն | 104 րոպե |
«Փոքրիկ Լիլին» (ֆր.՝ La petite Lili), 2003 թվականին ռեժիսոր Կլոդ Միլլերի նկարահանած դրամատիկական ֆիլմ, որի սյուժեն հիմնված է Անտոն Չեխովի «Ճայը» պիեսի հիման վրա[5]։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2003 թվականի մայիսի 22-ին Կաննի կինոփառատոնում[6]։
Մի խումբ ֆրանսիացի կինոգործիչներ իրենց հանգիստն են անցկացնում գյուղական վայրերում։ Նրանց թվում են դերասանուհի Մադոն, նրա որդին` Ժյուլիենը, եղբայրը` Սիմոնը և սիրեկանը` Բրիսը։ Ժյուլիենը սիրահարված է տեղացի մի աղջիկա` Լիլիին, որը երազում է դերասանուհի դառնալու մասին և դրա համար պատրաստ է փոխանակել երիտասարդի սերը նրա մոր սիրեկանի` ռեժիսոր Բրիսի հետ։
Տարի | Պարգև | Կատեգորիա | Թեկնածու | Արդյունք |
---|---|---|---|---|
2003 | Կաննի կինոփառատոն | Ոսկյա արմավենու ճյուղ | Կլոդ Միլլեր | Առաջադրված |
Չիկագոյի միջազգային կինոփառատոն | Կնոջ լավագույն դեր | Լյուդիվին Սանե | Հաղթանակ[7] | |
2004 | Սեզար կինոմրցանակ, 2004 | Սեզար մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար | Ժյուլի Դեպարդիե | Հաղթանակ[8] |
Սեզար մրցանակ ամենախոստումնալից դերասանուհու համար | Ժյուլի Դեպարդիե | Հաղթանակ | ||
Սեզար մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանի համար | Ժան-Պիեր Մարիել | Առաջադրված | ||
Սեզար մրցանակ լավագույն ռեժիսորի համար | Կլոդ Միլլեր | Առաջադրված |
Ֆիլմն արժանացել է կինոքննադատների խառը ակնարկների[5][9][10]։ Ամերիկացի կինոքննադատ Ռոջեր Էբերտը 4 աստղերից ֆիլմին տվել է 3 աստղ[11]։
|