Փոքրիկ Ջո անգլ.՝ Little Joe | |
---|---|
Երկիր | ![]() ![]() ![]() |
Ժանր | դրամա և ֆանտաստիկ ֆիլմ |
Թվական | 2019, նոյեմբերի 1, 2019[1], հունվարի 9, 2020, դեկտեմբերի 13, 2019, փետրվարի 13, 2020[2], հունվարի 4, 2020[3], մայիսի 14, 2020[4] և փետրվարի 12, 2022[5] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջեսիկա Հաուզներ |
Սցենարի հեղինակ | Ջեսիկա Հաուզներ |
Դերակատարներ | Էմիլի Բիչեմ, Բեն Ուիշոու, Քերի Ֆոքս, David Wilmot?, Լինդսի Դունկան, Phénix Brossard? և Քիթ Քոննոր |
Օպերատոր | Մարտին Գշլախտ |
Մոնտաժ | Karina Ressler? |
Կինոընկերություն | coop99? |
Տևողություն | 105 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Փոքրիկ Ջո» (անգլ.՝ Little Joe), դրամատիկական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ջեսիկա Հաուզները։ Ֆիլմը մասնակցել է 2019 թվականի Կաննի կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրին։ Կաննում Էմիլի Բիչեմն ստացել է մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար[6][7]։
Էլիս Վուդարդը (Էմիլի Բիչեմ), որը միայնակ մայր է, իր գործին նվիրված ավագ սելեկցիոներ է կորպորացիայում, որն զբաղվում է նոր տեսակների ստացմամբ։ Հակառակ ընկերության քաղաքականությանը, նա բույսերից մեկը տուն է տանում, որպեսզի նվիրի իր պատանի որդուն, և նրան անվանում է «Փոքրիկ Ջո» իր որդու պատվին, բայց շուտով սկսում է անբացատրելի վախ զգալ բույսի հանդեպ։
«Փոքրիկ Ջո» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Կաննի կինոփառատոնում 2019 թվականի մայիսի 17-ին[8][9][10]։
Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 68 % վարկանիշ 113 գրախոսականի հիման վրա՝ 6,46/10 միջին գնահատականով[11]։ Metacritic-ում ֆիլմն ունի 60 միջին գնահատական 100-ից՝ 25 գրախոսականի հիման վրա, որը համապատասխանում է «խառը կամ միջին արձագանքներին»[12]։
|