Փոքրիկ լորդ Ֆաունթլերոյ

Փոքրիկ լորդ Ֆաունթլերոյ
անգլ.՝ Little Lord Fauntleroy
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրմանկական վեպ
ՀեղինակՖրենսիս Էլիզա Բարնեթ
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
ՏեսարանԱՄՆ
ՆկարազարդողReginald Bathurst Birch?
Հրատարակվել է1885
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/burnett/lord/lord.html
 Little Lord Fauntleroy

«Փոքրիկ լորդ Ֆաունթլերոյ» (անգլ.՝ Little Lord Fauntleroy, որոշ թարգմանություններում` «Փոքրիկ լորդ»), անգլո-ամերիկյան գրող և թատերագիր Ֆրենսիս Էլիզա Բարնեթի առաջին մանկական վեպը։ Առաջին անգամ մասերով տպագրվել է սուրբ Նիկոլասի ամսագրում` 1885 թվականի նոյեմբերից մինչև 1886-ի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում, նույն 1886 թվականին գիրքը լույս է տեսել Սկրիբների տպարանում։ Ռեջինալդա Բյորչայի ուղեկցող նկարազարդումները առաջ բերեցին համապատասխան նորաձևություն։ Բացի դրանից «Փոքրիկ լորդ Ֆաունթլերոյ» նախադեպ է գրանցել հեղինակային իրավունքի օրենքի մեջ, երբ 1888 թվականին Բարնեթը հաղթել է Ե. Վ. Սիբոմի դեմ դատական գործը` վեպի թատերական ադապտացման իրավունքի համար։ Արդյունքում գիրքը հետագայում հրատարակվել է ավելի քան 20 անգամ։

Յոթամյա Սերդիկը` կապիտան Էրրոլի որդին, ով Անգլիայից ներգաղթել էր Ամերիկա, հոր մահից հետո ապրում է մոր հետ։ Նա հաճախ է շփվում ճտքակոշիկ մաքրող Դիկի և անկյունային խանութներից նպարավաճառ պարոն Հոբբսոմի հետ։ Մի անգամ ժամանում է ոմն պարոն Հևշիեմը` կոմս Դորինկորտի իրավաբանը և տեղեկացնում է, որ Սերդիկը դաձել է նրա միակ ժառանգը` իր երկու ավագ որդիների մահից հետո և նա պետք է մեկներ Անգլիա, որպեսզի դառնար լորդ Ֆաունտլեր։

Ազդեցությունը մոդայի վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թոմաս Գեյնսբորո: Տղան երկնագույն զգեստով

Ֆաունթլերոյի զգեստները, որոնք մանրամասն նկարագրվել են Բուռնետի կողմից և նկարազարդվել Ռեգինալդ Բուրչի գրաֆիկական գծանկարներում, մեծ ազդեցություն են ունեցել միջին խավի երեխաների պաշտոնական կոստյումների վրա.

«Այն ինչ տեսավ գրաֆը` մանկական նրբագեղ մարմին էր` սև թավշյա կոստյումով, ժանյակային օձիքով, գանգուրներով, որոնք ազատորեն փաթաթվում էին նրա գեղեցիկ, առնական դեմքի շուրջը։ նրա հայացքը բարեսիրտ անմեղ էր»։

Ֆաունթլերոյի կոստյումը հայտնվել է նաև Եվրոպայում, բայց ոչ մի տեղ այնքան հայտնի չէր, որքան ԱՄՆ-ում։ Ֆաունթլերոյի կոստյումը բաղկացած էր սև թավշյա այցելազգեստից և մինչև ծնկները հասնող տաբատից, և նախշերով վերնաշապիկ՝ ծալքավոր ժանյակով մեծ օձիքով։ Այդպիսի հագուստները հայտնվում են տիկին Բուռնետի (1885 թ.) հրապարակումից անմիջապես հետո և հիմնական ոճն էին ներկայացնում մինչև 20-րդ դարի սկիզբը։ Շատ տղաներ, ովքեր չէին կրում Ֆոնտերլուի զգեստները, այնուամենայնիվ, օգտագործում էին նրա տարրերը, օրինակ, նախշավոր վերնաշապիկ և ժապավենակապ։ Քչերն էին հագնում գանգուրներ կոստյումի հետ, բայց լուսանկարները հաստատում են, որ դրանք այսուամենավնիվ եղել են։ Այս կերպարը հայտնի էր 3-8 տարեկան տղաների շրջանում, բայց նրանցից ավելի մեծ տղաները նույնպես կրում էին այն։

Համարվում է, որ այս ոճի հայտնիությունը ոգեշնչում էր մայրերին ավելի վաղ տարիքում իրենց տղաներին շալվարներ հագցնել քան նախկինում ընդունված էր, այս հանգամանքը հանդիասանում է փոքրիկ տղաների զգեստներ հագցնելու սովորույթի անկման պատճառներից մեկը։

Այս ոճը այսպես կոչված «Վան Դեյկ» ոճի տարբերակներից մեկն է, որը 18-րդ դարի ավանդական զգեստ էր։ Ռոմանտիզմի դարաշրջանում` էր-րդ դարի վերջին փոքրիկ երեխանները հագնվում էին էին ինչպես մեծահասակները։ Շորերը, որոնք Բարնեթը հայտնի դարձցրեց, նա կարել է իր տղաներ` Վիվիանայի և Լիոնելիայի համար։ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ, որի ընթացքում 10 տարեկանից ցածր տղաները Բյորչի «Փոքրիկ լորդ Ֆոնտլյորի մոտ» ազդեցության տակ հագնում էին կարճ շալվարներ։ Միջին ընտանիքի շատ տղաներ հագնում էին թավշյա կոստյումներ և մինչև ծնկները հասնող շալվարներ, ունեին ժապավեններով փաթաթված գանգուր մազեր, որը այդ ժամանակ համարվում էր արիստոկրատ խավին բնորոշ հագուստ։ Մոդաի վերադաձից հետո, որը կապված էր Մերի Պիկֆորդ ֆիլմի հետ և 1936 թվականի Ֆրեդդի Բարտոլոմյու ի դասականի հետ, Երկրորդ համաշխարհային պատերազմը նկուղ ուղարկեց տարօրինակ հագուստները։

Էկրանարկում և գրքի հրատարակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Փոքրիկ լորդ Ֆաունթլերոյ (նշանակություն) -գրքի վրա հիմնված ֆիլմ, թողարկվել է 1914 թվականիցից մինչև 2003 թվականը։
  • Փոքրիկ լորդ Ֆաունթլերոյ-պատմվածք։
  • Փոքրիկ լորդ Ֆաունթլերոյ (1914), բրիտանական համր ֆիլմ է,Քինեմաքոլորի վերջին արտադրություններից, որի ռեժիսորը Ֆլոյդ Մարտին Թորնթոնն է, նկարահանվել են` Ջերալդ Ռոյսթոնը, Հ. Անգար Լյոնսը, Ջեյն Վելսը, Բերնարդ Վոխան, Ֆ. Թոմկինսը և Հարի Էդվարդսը[1]։
  • Փոքրիկ լորդ Ֆաունթլերոյ (1980) Ջեք Գոլդի հանրաճանաչ ադապտացիան է, գլխավոր դերերում` Ռիքի Շրոդեր, Ալեք Գինես, Էրիկ Փորթեր, Քոլին Բլաքլին, Ռոլֆ Սաքսոն[2]։ Այս ֆիլմը Գերմանիայում դարձել է Սուրբ Ծննդյան դասական ֆիլմ[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. "Little Lord Fauntleroy" (1914) in Internet Movie Database
  2. "Little Lord Fauntleroy (1980)" in Internet Movie Database.
  3. «Umfrage: Die beliebtesten Weihnachtsfilme». Moviepilot.de. Վերցված է 2014 թ․ փետրվարի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքրիկ լորդ Ֆաունթլերոյ» հոդվածին։