Փոքրիկ որբուկը անգլ.՝ The Little Orphan | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ժանր | արկածային ֆիլմ[1], կինոկատակերգություն[1] և ընտանեկան ֆիլմ[1] |
Շարքի մասն է | Թոմն ու Ջերին |
Ռեժիսոր | Ուիլյամ Հաննա և Ջոզեֆ Բարբերա |
Պրոդյուսեր | Ֆրեդ Քուիմբի |
Երաժշտություն | Սքոթ Բրեդլի |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Մետրո Գոլդվին Մայեր |
Դիստրիբյուտոր | Մետրո Գոլդվին Մայեր |
Տևողություն | 8 րոպե |
Շարք | Թոմն ու Ջերին |
Թվական | 1950 և 1949 |
Առաջադրում | Օսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար |
Պարգևներ |
Փոքրիկ որբուկը (անգլ.՝ The Little Orphan), Ուիլյամ Հաննայի և Ջոզեֆ Բարբերայի «Թոմն ու Ջերին» կարճամետրաժ շարքի քառասուներորդ դրվագը։ Դրվագն արժանացել է Օսկար մրցանակի 1948 թվականին։ Թողարկման ամսաթիվն է 1949 թվականի ապրիլի 30-ը։
Նոյեմբերի 4-րդ հինգշաբթի օրը Ջերին կարդում է «Good Mousekeeping» ամսագիրը և պանիր է բերում։ Հանկարծ դռան զանգը հնչում է։ Դռան մոտ կանգնած է Նիբլզը, բայց Ջերին դեռ չի նկատում նրան։ Երբ Նիբլզը փորձում է քաշել պանիրը մկան թակարդից, Ջերին հասցնում է փրկել նրան։ Ջերին Նիբլզից գրություն է վերցնում, ըստ որի Ջերին համաձայն է ապաստան տալ Նիբլզին շնորհակալության օրվա ընթրիքի ժամանակ և որ նա միշտ ուզում է ուտել։
Նիբլզը ժեստերով բացատրում է, որ ուտել է ուզում։ Բայց Ջերին ուտելիք չունի։ Հետո Ջերին փորձում է Նիբլզին կաթ խմեցնել Թոմի ամանից, սակայն նրանք արթնացնում են նրան։ Կատուն արթնանում է և չի նկատում, որ ամբողջ կաթը խմված է և նորից քնում է։ Մկները տեսնում են, որ մայրիկը գցել է Գոհաբանության օրվա սեղանը, և վազում են սեղանի մոտ։
Ճանապարհին Նիբլզը հասցնում է ամեն ինչ փորձել, այնուհետև մկները հյուրասենյակում կանգնած հայր-պիլիգրիմների տեսքով մարդուկներից վերցնում են գլխարկներն ու զենքը։ Նիբլզը փորձում է ամբողջությամբ կուլ տալ նարինջը, Ջերին իր հրացանի կոթի օգնությամբ դուրս է հանում նարինջը Նիբլզից, որը թռչում է ուղիղ Թոմի բերանը։ Թոմը իրեն թափ է տալիս, տեսնում է մկներին և դնում է ցախավելից պատրաստված գլխի հնդկական զարդարանք։ «Կարմրամորթ դաժան մարտիկը» սկսում է կռվել մկների դեմ, սակայն ի վերջո Թոմը պարտություն է կրում և հանձնվում է։
Այս ամենից հետո Թոմըմ Նիբլզը և Ջերին նստում են սեղանին և աղոթում են ընթրելուց առաջ։
Նիբլզը ավարտում է աղոթքը և մի ակնթարթում ուտում է ամբողջ հավը։
|