Գյուղ | ||
---|---|---|
Փրխուս | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառակ | Խլաթի գավառակ | |
Այլ անվանումներ | Բիթլիս, Բրխուս, Պիրգուս, Պիրհուս, Պլխոս, Պրխոս, Պրխուս, Պրկուս, Պրղուզ, Փիրհուս, Փլխուս, Փխրուս Փոխուս, Փրխուզ, Փրհուս | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | փրխուսեցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Փրխուս, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խլաթի գավառակում։ Գտնվում էր Խլաթ քաղաքից 12 կմ հյուսիս-արևմուտք, Նազիկ լճակի հարավային կողմում՝ բարձրադիր լեռների ստորոտներում։
1847 թվականին ուներ 80, 1880-1890 թվականներին ուներ 115 տուն, իսկ 1914 թվականին ուներ 140 տուն հայ բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր։ Փրխուսն հայտնի էր իր ցորենի մշակությամբ։
Փրխուսում կար Ս. Ստեփանոս անունով հայկական եկեղեցի։
Փրխուսը թուրքերի կողմի ավերվել է 1915-1918 թվականներին։ Բնակիչների մեծ մասին կոտորել են, մյուսներին տարագրել[1]։
|