Քալբերթ Չինի Calbert Cheaney | ||
Կարիերան ավարտել է
| ||
---|---|---|
Ակումբ | Կարիերան ավարտել է | |
Դիրքը | Թեթև հարձակվող/Հարձակվող պաշտպան | |
Ի ծնե տրված անունը | Քալբերթ Նաթանիել Չինի Calbert Nathaniel Cheaney | |
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 17, 1971 (53 տարեկան) | |
Ծննդավայր | Էվանսվիլ, Ինդիանա, ԱՄՆ | |
Ազգություն | Ամերիկացի | |
Հասակ | 2,01 մ | |
Քաշ | 95 կգ | |
Դպրոց | Ուիլյամ Հերի Հարիսոնի անվան (Էվանսվիլ, Ինդիանա) | |
համալսարան | Ինդիանա (1989—1993) | |
Դրաֆթի տարի | 1993 / ռաունդ` 1 / ընտր.` 6-րդ | |
Դրաֆթ ակումբ | Վաշինգտոն Բուլեթս | |
Կարիերա սկիզբ | 1993 թվական | |
Կարիերա ավարտ | 2006 թվական | |
Կարիերայի պատմություն
| ||
| ||
Մրցանակներ
| ||
| ||
Կարիերայի ցուցանիշներ
| ||
|
Քալբերթ Նաթանիել Չինի (անգլ.՝ Calbert Nathaniel Cheaney, հուլիսի 17, 1971, Էվանսվիլ, Ինդիանա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ և մարզիչ։
Խաղացել է հարձակվող պաշտպանի և թեթև հարձակվողի դիրքերում։ Սովորել է Բլումինգտոնի Ինդիանայի համալսարանում։ 1993 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Վաշինգտոն Բուլեթս» ակումբի կողմից՝ 6-րդ համարի ներքո։ Հետագայում հանդես է եկել «Վաշինգտոն Վիզարդս», «Բոստոն Սելտիքս», «Դենվեր Նագեթս», «Յութա Ջազ» և «Գոլդեն Սթեյթ Ուորիորս» ակումբների կազմում։ NBA-ում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 13 մրցաշրջան։ 1993 թվականին դարձել է Նեյմիթի, Օսկար Ռոբերտսոնի անվան, Ադոլֆ Ռապի անվան և Ջոն Վուդենի անվան մրցանակների դափնեկիր, ինչպես նաև ճանաչվել է UPI, Sporting News, Associated Press և NABC տարբերակով ուսանողների միջև տարվա բասկետբոլիստ։ Այդ նույն տարի ընդգրկվել է NCAA առաջին համաամերիկյան հավաքականի կազմում, ինչպես նաև ճանաչվել է Big Ten կոնֆերենցիայի ուսանողների միջև տարվա բասկետբոլիստ։ NBA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 825 խաղ, որոնցում հավաքել է 7826 միավոր (9,5 մ/խ), կատարել 2610 անդրադարձ, 1398 փոխանցում, 569 խլում և 198 բլոկշոտ[1]։
1990 թվականին Չինին ԱՄՆ-ի հավաքականի կազմում դարձել է Մոնտեվիդեոյում մինչև 18 տարեկան պատանիների միջև անցկացվող Ամերիկայի առաջնության հաղթող։ 1991 թվականին ԱՄՆ-ի հավաքականի կազմում դարձել է Շեֆիլդում անցկացվող Ամառային ունիվերսիադի չեմպիոն։
Խաղացողի պրոֆեսիոնալ կարիերայի ավարտից հետո, Չինին, հարազատ «Գոլդեն Սթեյթ Ուորիորս» ակումբում, աշխատել է որպես գլխավոր մարզչի օգնական (2009-2011)։
|