Քաղաքն արթնանում է | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ումբերտո Բոչոնի[1] |
տարի | 1910[1] |
բարձրություն | 301 սանտիմետր |
լայնություն | 199,3 սանտիմետր |
ուղղություն | ֆուտուրիզմ[1] |
նյութ | յուղաներկ[2] և կտավ[2] |
գտնվում է | Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան |
հավաքածու | Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
The City Rises by Umberto Boccioni Վիքիպահեստում |
«Քաղաքն արթնանում է» (իտալ.՝ La città che sale), իտալացի նկարիչ, քանդակագործ, ֆուտուրիզմի ներկայացուցիչ, ֆուտուրիզմի գլխավոր գաղափարական տեսաբան Ումբերտո Բոչոնիի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1910 թվականին[3]։ Յուղաներկով կտավի չափերն են 199,3 × 301 սմ։
Այսօր «Քաղաքն արթնանում է» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Ժամանակակից արվեստի թանգարանում (Նյու Յորք, ԱՄՆ)։
«Քաղաքն արթնանում է» ստեղծագործությունը համարվում է հեղինակի առաջին հայտնի նկարը ֆուտուրիզմի ոճում[4]։ Սկզբից նկարը կոչվել է «Աշխատանք» (իտալ.՝ Il lavoro)․ այն ցուցադրվել է 1911 թվականին Միլանում՝ Ազատ արվեստի ցուցահանդեսին (իտալ.՝ Mostra d’arte libera)։ Նկարը տարբերվում է հեղինակի արվարձաններին նվիրված շարքից։ Այստեղ Ումբերտո Բոչոնիի նախկին ռեալիստական ոճը վերափոխվել է ավելի դինամիկ արվեստի։
1912 թվականին կտավը ձեռք է բերում երաժիշտ Ֆերրուչչո Բուզոնին։ Հետագայում նկարը դառնում է Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանի մաս[5]։
Նկարի վերևի հատվածում հեղինակը նկարել է կառուցվող շենքեր, ծխնելույզներ։ Կենտրոնական, ավելի մեծ տարածք զբաղեցնող հատվածում նկարված են մարդիկ և ձիեր, որոնք ձուլվել են դինամիկ շարժման մեջ[6][7]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաղաքն արթնանում է» հոդվածին։ |
|