Քառասունմեկերորդը ռուս.՝ Сорок первый | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա[1], ռազմական ֆիլմ[1] և ռոմանտիկ ֆիլմ[1] |
Հիմք | Q105987500? |
Թվական | 1956 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Գրիգորի Չուխրայ[2] |
Սցենարի հեղինակ | Գրիգորի Կոլտունով |
Դերակատարներ | Իզոլդա Իզվիցկայա[2], Օլեգ Ստրիժենով[2] և Նիկոլայ Կրյուչկով[2] |
Օպերատոր | Սերգեյ Ուրուսևսկի |
Երաժշտություն | Նիկոլայ Կրյուկով |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 88 րոպե |
Քառասունմեկերորդը (ռուս.՝ Сорок первый), խորհրդային գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1956 թվականին՝ Գրիգորի Չուխրայի կողմից, Բորիս Լավրենյովի համանուն վիպակի մոտիվներով։ ԽՍՀՄ-ում ֆիլմը դիտել են 25,1 միլիոն հանդիսատեսներ[3]։ Այն վիպակի երկրորդ էկրանավորումն էր՝ Յակով Պրոտազանովի 1927 թվականի ֆիլմից հետո։
Ֆիլմի գործողություններն ընթանում են Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի տարիներին։ Միջինասիական անապատի ավազների վրայով առաջ է շարժվում ծարավից մեռնող ու հոգնած, սպիտակգվարդիականներից հալածված կարմիրբանակայինների ջոկատը, որի ղեկավարն է կոմիսար Եվսյուկովը։ Ջոկատի լավագույն հրաձիգը Մարյուտկան է, որի մարտական հաշվեկշռում կա քառասուն սպանված սպա։ Վերջին մարտի ժամանակ, երբ գրոհել էին քարավանի վրա, նրանք գերի էին վերցրել սպիտակգվարդիական պորուչիկ Վադիմ Գովորուխա-Օտրոկին, ով դիվանագիտական առաքելությամբ ծովակալ Կոլչակի կողմից ուղևորվում էր գեներալ Դենիկինի մոտ։
Կարմիրբանակայինները փորձում են վերադառնալ յուրայինների մոտ՝ միաժամանակ պայքարելով թշնամաբար տրամադրված անապատի դեմ։ Վերջապես նրանք հասնում են Արալի ծովի ափին, որտեղ Մարյուտկան, Գովորուխա-Օտրոկը և ևս մի քանի մարտիկներ մակույկով փորձում են անցնել ծովը։ Սակայն փոթորկի պատճառով բոլորը զոհվում են, իսկ Մարյուտկան, պորուչիկի հետ միասին ափ են դուրս գալիս կղզու վրա։ Նրանք ապաստան են գտնում ձկնորսական հյուղակում և ստիպված էին սպասել այնտեղ։ Այդ ընթացքում նրանք մտերմանում են միմյանց հետ և ի վերջո սիրահարվում։
Որոշ ժամանակ անց կղզուն նավ է մոտենում։ Հասկանալով, որ նավը սպիտակներինն է, Գովորուխա-Օտրոկը վազում է դեպի ափը, բայց Մարյուտկան, ում հրամայված էր պորուչիկին կենդանի չհանձնել, թիկունքից կրակում է իր սիրելիին։
Դերակատար | Կերպար |
---|---|
Իզոլդա Իզվիցկայա | Մարյուտկա (Մարիա) Բասովա |
Օլեգ Ստրիժենով | պորուչիկ Վադիմ Գովորուխա-Օտրոկ |
Նիկոլայ Կրյուչկով | կոմիսար Արսենտի Եվսյուկով |
Նիկոլայ Դուպակ | Անդրեյ Չուպիլկո |
Գեորգի Շապովալով | Տերենտև |
Ասանբեկ Ումուրալիև | Ումանկուլ |
Կինոգործիչ | Ներդրումը |
---|---|
Գրիգորի Կոլտունով | սցենարիստ |
Գրիգորի Չուխրայ | ռեժիսոր |
Սերգեյ Ուրուսևսկի | օպերատոր |
Նիկոլայ Կրյուկով | կոմպոզիտոր |
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
|