- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քարաշեն (այլ կիրառումներ)
Քարաշեն, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Տեղ համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։
Գյուղի պաշտոնական անունը Քարաշեն է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել Դաշքենդ անունով։
Գտնվում է Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու ձախ կողմում՝ ծովի մակարդակից մոտ 1500 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից կազմում է մոտ 95 կմ։
Քարաշենում պահպանվել են 17-րդ դարի փոքր եկեղեցի և գերեզմանոցներ, 1 կմ հյուսիս՝ Սուրբ Գևորգ եկեղեցին, իսկ շրջակայքում հայտնաբերվել են գյուղատեղիներ։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Քարաշենի մշտական բնակչությունը կազմել է 550, առկա բնակչությունը՝ 515 մարդ[2]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[4], որոնց նախնիների մի մասը գաղթել է 1829 թվականին Պարսկահայաստանի Խոյի շրջանից[5]։ Ստորև ներկայացված է Քարաշեն գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].
Տարի
|
1831
|
1873
|
1897
|
1926
|
1939
|
1959
|
1970
|
1981
|
1989
|
2001
|
2011
|
Բնակիչ
|
74
|
353
|
628
|
656
|
661
|
589
|
505
|
542
|
493
|
576[6]
|
550[2]
|
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, ծխախոտագործությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
- ↑ 1,0 1,1 1,2 Տեղեկություններ Տեղ համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 09․12․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
- ↑ 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 5,0 5,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 2, էջ 578
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|