Քարավերակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բաբերդի գավառակում[1]։ Գտնվում էր Բաբերդ քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք, Ճորոխ գետի աջ կողմից վտակ Քարավերի լեռնային ափին։
1895 թվականի կոտարածների ժամանակ փրկվածները բռնի հավատափոխ են եղել։
1872-1873 թվականներին ուներ 52 տուն, 1909 թվականին՝ 185 տուն, իսկ 1914 թվականին՝ 230 տուն` 2500 հայ բնակչով։
Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահություն էր։ Զբաղվում էին նաև առևտրով։
Քարավերակն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի և Ս. Գևորգ անունով մատուռ։ Գյուղից 2-3 կմ հարավ գտնվում է Քարավրակի Ս. Նշան ավերակ վանքը։
Մինչև 1915 թվականի Մեծ եղեռնը գյուղում գործում էր դպրոց, որն ուներ 150 աշակերտ և 4 ուսուցիչ[2]։