Գյուղ | ||
---|---|---|
Քարբույս | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի գավառ | |
Գավառակ | Քղիի գավառակ | |
Այլ անվանումներ | Կարբույս, Կերպող, Քարպոզ, Քերբոզ, Քերբոս, Քերպոզ, Քերպոչ, Քերպոս | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Քարբույս, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառակում[1] կամ Բալուի գավառակում։ Գտնվում էր Քղի գյուղաքաղաքից 20 կմ հարավ-արևմուտք, Փերի գետի ձախ կողմում, ճանապարհի վրա։
1914-1915 թվականների Մեծ եղեռնի ժամանակ գյուղի գրեթե ամբողջ հայությունը կոտորվել է։ Միայն մի քանի տասնյակին է հաջողվել գաղթել ԱՄՆ։
1912 թվականին ուներ 68 տուն՝ 530 հայ բնակչով։
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն, արհեստներն ու առևտուրն էր։
Քարբույսն ուներ Ս. Սարգիս անունով եկեղեցի[2]։