Քարե երկնքի ներքո ռուս.՝ Под каменным небом | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ Նորվեգիա |
Ժանր | դրամա և ռազմական ֆիլմ |
Թվական | 1974 |
Լեզու | ռուսերեն և նորվեգերեն |
Ռեժիսոր | Knut Andersen? և Իգոր Մասլեննիկով |
Սցենարի հեղինակ | Sigbjørn Hølmebakk? և Յուրի Նագիբին |
Դերակատարներ | Arne Lie?, Եվգենի Լեոնով, Նիկոլայ Բուրլյաև, Օլեգ Յանկովսկի, Անատոլի Սոլոնիցին[1], Նիկոլայ Գրինկո[1] և Ֆիլիպ Յանկովսկի[1] |
Օպերատոր | Վլադիմիր Վասիլև |
Երաժշտություն | Վլադիմիր Դաշկևիչ |
Պատմվածքի վայր | Նորվեգիա |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 82 րոպե |
«Քարե երկնքի ներքո» (ռուս.՝ «Под каменным небом»), 1974 թվականի գեղարվեստական ֆիլմ, «Լենֆիլմ» (ԽՍՀՄ) և «Թիմֆիլմ» (Նորվեգիա) կինոստուդիաների համատեղ արտադրության կինոնկար, որը նկարահանել են ռեժիսորներ Կնուտ Անդերսենն ու Իգոր Մասլեննիկովը[2][3]։
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1974 թվականի հոկտեմբերի 25-ին (Օսլո), 1975 թվականի օգոստոսի 4-ին (Մոսկվա)։
…1944 թվականի հոկտեմբեր։ Թշնամուն տրվող ջախջախիչ հարվածների շղթայում հայտնվում է նոր օղակ՝ Հեռավոր Հյուսիսը։ Կարելյան ռազմաճակատի զորքերը հյուսիսային նավատորմի նավաստիների հետ համագործակցությամբ ջախջախել են գերմանա-ֆաշիստական զավթիչներին, որոնք ներխուժել են Խորհրդային Անդրբևեռ, ամբողջությամբ մաքրել են նրանցից պեչենեգյան հողը և դուրս եկել Նորվեգիայի հետ պետական սահմանի մոտ։ Առջևում Ֆինմարքն է, Հյուսիսային Նորվեգիայի ստրկացված հողերը։ Այս մեծ ճակատամարտի դրվագներից մեկի մասին էլ պատմում է մեր ֆիլմը…
1944 թվականի հոկտեմբերին, հակառակ հիտլերյան հրամանատարության՝ դեպի հարավ տարհանման հրամանին, նորվեգական Կիրկենես քաղաքի բնակիչները թաքնվել են լքված հանքում։ Նորվեգական դիմադրության մասնակիցների և խորհրդային բանակի հրամանատարության համատեղ գործողություններով, որոնց հայտնի է դարձել քաղաքի հին շինությունները պայթեցնելու հիտլերների մտադրության մասին, հաջողվում է կանխել ողբերգությունը[3][4][5]։
|
|
|