Քարլայլ ամրոց

Քարլայլ ամրոց
Նկարագրություն
Տեսակդղյակ
ՏեղագրությունԿարլայլ
Վարչական միավորCarlisle?
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
Կառուցված1093
Ճարտարապետական ոճՆորմանական ճարտարապետություն
Ընթացիկ
սեփականատեր
Վիլհելմ II
Վերահսկվում էԱնգլիական ժառանգություն[1]
Կայքenglish-heritage.org.uk/visit/places/carlisle-castle/(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ
 Carlisle Castle Վիքիպահեստում

Քարլայլ ամրոց, դղյակ, տեղակայված Քարլայլում, Քումբրիայի անգլիական վարչաշրջանում, Հադրիանոսի պատի ավերակների մոտ։ Ամրոցն ավելի քան 900 տարեկան է և բրիտանական պատմության մեջ շատ պատմական դրվագների գործողության վայրն է եղել։ Գտնվելով Անգլիայի ու Շոտլանդիայի սահմանի մոտակայքում, ամրոցը եղել է շատ պատերազմների ու նվաճումների կենտրոն։ Այսօր գտնվում է «Անգլիական ժառանգություն» կազմակերպության հսկողության տակ և բաց է հանրության առջև։ Մինչև վերջերս ամրոցը հանդիսանում էր նախկին Թագավորի սեփական արքայական սահմանային հենակետի ադմինիստրատիվ շտաբը, այժմ՝ Լանկաստերի դքսի զորագնդի մարզային շտաբը, իսկ զորագնդի թանգարանը գտնվում է ամրոցի պարսպի ներսում։

Քարլայլ ամրոցը կառուցվել է Անգլիայի թագավոր Ուիլյամ II-ի՝ 1066 թվականին Անգլիան նվաճած Ուիլյամ Նվաճողի որդու իշխանության օրոք։ Այդ ժամանակ Քումբերլենդը (հյուսիսային ու արևմտյան Քումբրիայի սկզբնական անունն էր) դեռևս համարվում էր Շոտլանդիայի մաս։ Ուիլյամ II-ը հրամայել է նորմանական «թումբ ու բակ» ոճով ամրոց կառուցել Քարլայլում, հին հռոմեական Լուգուվալիում ամրոցի տեղում, որը, ըստ դենդրոսկրոլոգիայի, կառուցվել էր մեր թվարկության 72 թվականին, իսկ ամրոցի կառուցումն սկսվել է 1093 թվականին։ Քարլայլում նոր ամրոց կառուցելու անհրաժեշտությունը պայմանավորված էր նրանով, որ Անգլիայի հյուսիսային սահմանն ապահով պահվեր Շոտլանդիայի կողմից ներխուժումների սպառնալիքից։ 1122 թվականին Անգլիայի Հենրի I-ին թագավորը հրամայել է կառուցել քարե ամրոց այս վայրում։ Այսպիսով, կառուցվել են դոնժոնն ու քաղաքային պարիսպը։ Պահպանված դոնժոնը թվագրվում է մոտավորապես 1122 թվականից մինչև 1135 թվականը[2]։

Քարլայլ ամրոցի մուտքը. (դե Այրեբիի աշտարակը)

Քումբերլենդից շոտլանդացիներին քշելու գործողությունները հանգեցրել են տարածքը գրավելու շատ փորձերի։ Սրա արդյունքում Քարլայլն ու իր ամրոցը հաջորդ 700 տարում շատ անգամ ձեռքից ձեռք են ընկել։ Առաջին փորձը եղել է Անգլիայի Ստեվեն թագավորի անարխիայի/անիշխանության ընթացքքում։

1296 թվականի մարտի 26-ին Ջոն «կարմիր» Կոմինը՝ 1295 թվականի չորրորդ քառորդից Անանդեյլի լորդը, շոտլանդական զորք է առաջնորդել Սոլվեյի վրայով Քարլայլի վրա հարձակվելու համար։ Ամրոցի այդ ժամանակվա բերդակալ ոմն Ռոբերտ դե Բրյուս՝ Անանդեյլի պաշտոնաթող լորդը, հաջողությամբ դիմադրել է հարձակմանը, որից հետո նրանց ստիպել է հետ նահանջել Անանդեյլով դեպի Սվիթհարթ վանքը։

13-րդ դարի կեսերից մինչև 1603 թվականի Անգլիայի ու Շոտլանդիայի Գահերի միավորումը Քարլայլ ամրոցը գլխավոր շտաբն էր արևմտյան սահմանագոտու՝ անգլո-շոտլանդական սահմանի արևմտյան հատվածը պաշտպանող բուֆերային զոնայի։

Հենրի VIII-ն ամրոցը հարմարեցրել է թնդանոթների օգտագործմանը, աշխատանքի վերցնելով ինժեներ Ստեֆան վոն Հասչենփերգին։ 1567 թվականին մի քանի ամսով Շոտլանդիայի թագուհի Մերին բանտարկվել է ամրոցում, բերդակալի աշտարակում, որը քանդվել է1835 թվականին[3]։ Հետագայում ամրոցն ութ ամսով պաշարվել է պառլամենտական ուժերի կողմից 1644 թվականին անգլիական քաղաքացիական պատերազմի ընթացքում։

Քարլայլ ամրոցի փորագրություն 1829 թվականին

Քարլայլ քաղաքի ու նրա ամրոցի համար ամենակարևոր ճակատամարտերը եղել են Մեծ Բրիտնաիայի թագավոր Ջորջ II-ի դեմ 1745 թվականի յակոբինյան ապստամբության ժամանակ։ Արքայազն Չառլզ Էդվարդ Ստյուարտի զորքերը ճամփորդել են հարավ Շոտլանդիայից դեպի Անգլիա, հասնելով համարյա Դերբի։ Քարլայլն ու ամրոցը վերցվել ու ամրացվել են յակոբինյանների կողմից։ Սակայն նրանք Ջորջ II-ի որդի, Քումբերլենդի դուքս Ուիլյամ Օգոստոսի զորքերի կողմից քշվել են դեպի հյուսիս։ Քարլայլը վերանվաճվել է, իսկ յակոբինյանները բանտարկվել ու մահապատժի են ենթարկվել։ Այդ ճակատամարտով ավարտվել է ամրոցի մարտական կյանքը, քանի որ Անգլիայի ու Շոտլանդիայի միջև սահմանը հսկելն այլևս անհրաժեշտ չէր,որովհետև երկու երկրներն էլ Մեծ Բրիտանիայի կազմում էին։

1746 թվականից հետո ամրոցը որոշ չափով անուշադրության է մատնվել, թեև որոշ չնչին վերանորոգումներ են ձեռնարկվել, ինչպես օրինակ շարժասանդուղքի վերանորոգումը 1783 թվականին[4]։

Ամրոցի որոշ մասեր հետո քանդվել են ու օգտագործվել որպես հումք 19-րդ դարում ստեղծելու համար այն, ինչն այսօր շատ թե քիչ տեսանելի է այցելուի համար։ Բանակը ներս է մտել ու տիրել ամրոցին և 1873 թվականին տարածքների հավաքագրման համակարգ է ներդրվել, որը հիմնված էր կոմսությունների վրա, և իրականացվել էր Քարդվելի ռեֆորմների ներքո, և ամրոցը դարձել է 34-րդ (Քումբերլենդի) հետևակային զորախմբի ու 55-րդ (Ուեսթմորլենդի) հետևակային զորախմբի շտաբը[5]։ Չայլդերզի ռեֆորմների ներքո 34-րդ և 55-րդ զորախմբերը 1888 թվականին միավորվելով կազմել են Սահմանային զորախումբը , որի շտաբը Քարլայլ ամրոցն էր[5]։ Ամրոցը մնացել է Սահմանային զորախմբի շտաբը մինչև 1959 թվականը, երբ զորախումբը միացել է Թագավորի սեփական արքայական զորախմբին (Լանկաստեր) ու կազմել Թագավորի սեփական արքայական սահմանային զորախումբը[6]։ Պահեստային բանակը դեռ օգտագործում է ամրոցի որոշ հատվածներ․ 8 դասակ C վաշտ 4-րդ բատալիոն Լանկաստերի դքսի զորագունդը տեղակայված են Բուրմա բլոկում, պահեստային բանակի մուլտի քեփ-բաջ ստորաբաժանման հետ, որոնց մեջ մտնում են բժիշկներ, ինժեներներ, լոգիստիկներ, հետախույզներ ու հետևակներ տարբեր բաժանմունքներից[7]։

Ամրոցում գտնվում է Քումբրիայի Ռազմական կյանքի թանգարանը[8]։

Բերդակալների ցուցակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերդակալներ նշանակված[9]

  • Հենրի II-ի կողմից (1154–1189):
    • Ռոբերտ դե Վոու, Ջիլզլենդի բարոն
  • Ջոնի կողմից
    • Ուիլյմ դե Ստուտվիլ, Լիդալի բարոն
  • Հենրի III-ի կողմից (1216–1272):
    • Ռոբերտ դե Վոու
    • Ռոբերտ դե Վիթերիփոնթ
    • Ուիլյմ դե Դակրե
    • Թոմաս դե Մուլթոն
    • Ջոն Բալիոլ (հետագայում Շոտլանդիայի թագավոր)
    • Ռոբերտ դե Բրյուս, Անանդեյլի 5-րդ լորդ, -1255 & 1267-
    • Ուիլյամ III դե Ֆորզ,Ալբեմարլի 4-րդ կոմս
    • Եվստաս դե Բալիոլ
    • Ռոջեր դե Լեյբուրն, 1265
  • Էդվարդ I-ի կողմից (1272–1307):
    • Ռոբերտ դե Համփթոն
    • Ռիչրդ դե Հոուլբրոք
    • Ջոն դե Սվինբուրն
    • Ջիլբերթ դե Քուրվեն Վորկինգթոնից
    • Ուիլյամ դե Բոյվիլ
    • Ռոբերտ դե Բրյուս, Անանդեյլի 6-րդ լորդ, 1295-
    • Մայքլ դե Հարելա
    • Ջոն դե Հալթոն, Քարլայլի եպիսկոպոս
    • Ալեքսանդր դե Բասենթվայտե
  • Էդվարդ II-ի կողմից (1307–1327):
    • Ջոն դե Կաստրե
    • Էնդրյու դե Հարքլա, Քարլայլի 1-ին կոմս,
    • Պիերս Գեյվսթոն, Քորնվալի 1-ին կոմս
    • Ռալֆ ՖիթզՈւիլյամ, Գրեյսթոքի բարոն
    • Ջոն դե Հալթոն, Քարլայլի եպիսկոպոս (2-րդ անգամ)
  • Էդվարդ III-ի կողմից (1327–1377):
    • Ռալֆ Դաքրի, 1-ին բարոն Դաքրի
    • Քոքերմաութի Էնթոնի լորդ Լյուսի
    • Ջոն դե Գլանտոն
    • Ջոն Քիրքբի, Քարլայլի եպիսկոպոս
    • սըր Հաֆֆ դե Մորեզբի
    • Թոմաս, լորդ Լյուսի
    • Ռոլանդ դե Վոու
    • սըր Ռրչարդ դե Դենթոն
    • սըր Հաֆ դե Լոութեր
  • Ռիչարդ II-ի կողմից (1377–1399):
    • Հենրի Փերսի, Նորթումբերլանդիայի 1-ին կոմս
    • Ռալֆ, լորդ Նեվիլ դե Ռեյբի, 1385
    • Ջոն լորդ Մոս Համլեյկ
    • Ջոն Հոլանդ, Հանթինգթոնի կոմս, 1395
    • սըր Լյուիս Քլիֆորդ
  • Հենրի IV-ի կողմից (1399–1415);
    • Հենրի լորդ Փերսի, Հոթսփուր ազգանվամբ, Մարչերի կառավարիչ ու գեներալ
  • Էդվարդ IV-ի կողմից (1442–1483);
    • Ռիչարդ Գլոսեստերի դուքս (հետագայում Անգլիայի թագավոր Ռիչարդ III)
  • Ռիչարդ III-ի կողմից (1483–1485):
    • սըր Ռիչարդ Սալքելդ Քորբիից
  • Հենրի VII-ի կողմից (1485–1509);
    • սըր Ռիչարդ Սալքելդ Քորբիից
  • Հենրի VIII-ի կողմից (1509–1547);
    • Թոմաս լորդ Վարթոն
    • Ուիլյամ լորդ Դաքրի Ջիլզլենդից
  • Էդվարդ VI-ի կողմից (1547–1553):
    • Ուիլյամ լորդ Դաքրի Ջիլզլենդից
  • Մերի I-ի կողմից (1553–1558):
    • Ուիլյամ լորդ Դաքրի Ջիլզլենդից
  • Էլիզաբեթ I-ի կողմից (1558–1603):
    • Հենրի լորդ Սքրոփ Բոլթոնից, մոտավորապես1560–1591
    • Ուիլյամ լորդ Դաքրի Ջիլզլենդից
  • Չառլզ I-ի կողմից (1625–1649):
    • սըր Նիկոլաս Բայրոն
    • սըր Հենրի Ստրադլինգ, մոտավորապես 1644
    • սըր Ջոն Բրաուն, 1645
    • սըր Ուիլյամ Դուգլաս, 1645
    • սըր Ուիլյամ լեվինգստոն
    • սըր Ֆիլիպ Մուսգրեյվ բարոնետ
    • Երեմիա Թոլհուրսթ, բերդակալի տեղակալ 1655–1660
    • գնդապետ Թոմաս Ֆիթչ

Միապետության վերականգնումից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Չառլզ II-ի կողմից (1660–1685):
    • դեկտեմբեր 1660։ սըր Ֆիլիպ Մուսգրեյվ, 2-րդ բարոնետ
    • 1678: Չառլզ Հովարդ, Քարլայլի 1-ին կոմս
    • 1684/5: սըր Քրիստոֆեր Մուսգրեյվ, 4-րդ բարոնետ
  • Ջեյմս II-ի կողմից (1685–1688):
    • 1687: սըր Ֆրենսիս Հովարդ Քորբիից
    • դեկտեմբեր 1688։ սըր Քրիստոֆեր Մուսգրեյվ, 4-րդ բարոնետ
  • Ուիլյամ III-ի կողմից (1689–1702):
    • 1689: սըր Ջոն Լոութեր, 2-րդ բարոնետ
    • 1690: Երեմիա Բաբ
    • մարտ 1693։ Չառլզ Հովարդ, Քարլայլի 3-րդ կոմս
  • Ջորջ II-ի կողմից (1727–1760):
    • 1739: գեներալ- լեյտենանտ Ջոն Ֆոլիոթ
    • 12 օգոստոս 1749։ գեներալ սըր Չառլզ Հովարդ[10]
    • 1752: գեներալ Ջոն Սթանվիքս
  • Ջորջ III-ի կողմից (1760–1820):
    • հուլիս 1763:Հենրի Վեյն, Դարլինգթոնի 2-րդ կոմս
    • 22 սեպտեմբեր 1792։ գեներալ- լեյտենանտ Մոնտգոմերի Ագնյու[11]
    • 8 սեպտեմբեր 1818։ գեներալ- լեյտենանտ Ռոբերտ Բուրն
  • Ջորջ IV-ի կողմից (1820–1830):
    • 18 հունիս 1825։ գեներալ-մայոր սըր Ջորջ Ադամ Վուդ, Բաթի օրդեն, ասպետ[12]
  • Ուիլյամ IV-ի կողմից (1830–1837):
    • 28 ապրիլ 1831։ գեներալ-լեյտենանտ, պատվելի Ջոն Ռամզեյ[13], Դալհաուսիի կոմսի որդին
  • Վիկտորիայի կողմից (1837–1901):

Քարլայլի բերդակալի պաշտոնը վերացել է 1838 թվականին։[14]

Քարլայլի լեյտենանտ բերդակալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1724–1749, սըր Չառլզ Հովարդ
  • 12 օգոստոս 1749, Քրոմվել Ուարդ[10]
  • 19 մարտ 1812, Ջոն Ֆերգուհարսոն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://vocaleyes.co.uk/research/heritage-access-2022/benchmark/
  2. Carlisle Castle Keep, Carlisle Castle, English Heritage website.
  3. «Carlisle and the border».
  4. «Carlisle Castle from garrison to monument».
  5. 5,0 5,1 «Training Depots». Regiments.org. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
  6. «Merged regiments and new brigading—many famous units to lose separate identity». The Times. 1957 թ․ հուլիսի 25.
  7. «Carlisle Castle Barracks». Choose your venue. Վերցված է 2018 թ․ հունիսի 2-ին.
  8. «Welcome». Cumbria's Museum of Military Life. Վերցված է 2018 թ․ հունիսի 2-ին.
  9. "The history and antiquities of Carlisle: with an account of the castles, gentlemen's seats, and antiquities, in the vicinity", Samuel Jefferson; Whittaker and Co.; First Edition (1838), p119-121
  10. 10,0 10,1 Կաղապար:London Gazette
  11. London Gazette, issue 13460,page 726, 18 September 1792
  12. Կաղապար:London Gazette
  13. Կաղապար:London Gazette
  14. Accounts and Papers: Seventeen Volumes. UK Government. 1838. էջ 58.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարլայլ ամրոց» հոդվածին։