Գյուղ | ||
---|---|---|
Քարձոր | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Սպերի գավառակ | |
Այլ անվանումներ | Կարձոր, Կարսոր, Կարցոր, Քարցոր | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Քարձոր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Սպերի գավառակում[1]։ Գտնվում էր Սպեր քաղաքից 8 կմ հարավ-արևմուք, Ճորոխի աջակողմյան Քարձոր վտակի աջ ափին, լեռնային գետահովտում։
XX դարի սկզբին ուներ 33 տուն թուրք և լազ բնակիչ։
Քարձորի մոտակայքում գտնվում էր Քարձորու Ս. Հովհաննես վանքը։ Վանքն ուներ կաթողիկե եկեղեցի և մառուռ։ Ըստ Հ. Ոսկանյանի Վանքը պատկանում էր V դարին[2]։