Քաղաք | ||
---|---|---|
Քաֆր Թախարիմ | ||
արաբ․՝ كفر تخاريم | ||
Երկիր | Սիրիա | |
Մուհաֆազա | Իդլիբի մարզ | |
Մինտակա | Հարեմի գավառ | |
Նահիյա | Քաֆր Թախարիմի շրջան | |
Մակերես | 68,15 կմ² | |
Բնակչություն | 19675 մարդ (2000) | |
|
Քաֆր Թախարիմ (արաբ․՝ كفر تخاريم) — քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիս-արևմուտքում, Թուրքիայի Հանրապետության սահմանին։ Հանդիսանում է Իդլիբի մարզի Հարեմի գավառի Քաֆր Թախարիմի շրջանի վարչական կենտրոնը։ Մարզկենտրոն Իդլիբից հեռու է 30 կմ։ Քաղաքը շրջապատված է լեռներով և բարձր գոգավորություններով։
2000 թ.-ի տվյալների համաձայն քաղաքը ուներ 19675 բնակիչ[1]։
Քաղաքի տնտեսության կարևորագույն ճյուղը հանդիսանում է ձիթապտղի յուղի արտադրությունը, որով էլ բնակավայրը հայտնի է։ Մեծ կարևորություն է տրվում նաև գյուղատնտեսությանը։ Քաղաքը հարուստ է մրգատու այգիներով։
|