Քեթի Յան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 25, 1983 (42 տարեկան) |
Ծննդավայր | Չինաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Փրինսթոնի համալսարան և Թիշչ արվեստի դպրոց |
Երկեր | Dead Pigs? և Գիշատիչ թռչուններ։ Զարմանալի պատմություն Հարլի Քուինի մասին |
Մասնագիտություն | կինոռեժիսոր և սցենարիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Քեթի Յան (անգլ.՝ Cathy Yan, չինարեն՝ 阎羽茜, հունվարի 25, 1983, Չինաստան), չինացի և ամերիկացի[2] սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր։
Յանը ծնվել է Չինաստանում[3] և մեծացել է Հոնկոնգում և Վաշինգտոն քաղաքում։ 2008 թվականին մասնագիտական աստիճան է ստացել Փրինսթոնի համալսարանի Վուդրո Վիլսոնի անվան հասարակական և միջազգային հարաբերությունների դպրոցում[4]։ 2014 թվականին ավարտել է Նյու Յորքի համալսարանը՝ ստանալով մասնագիտացման աստիճան բիզնեսի ասպարեզում[5]։ 2016 թվականին ավարտել է Նյու Յորքի համալսարանի Արվեստի դպրոցը[6][7]։
Մինչև կինարտադրությանը անցնելը, Յանը եղել է լրագրող «Լոս Անջելես Թայմս» և «The Wall Street Journal»[3] թերթերի համար Նյու Յորքում, Հոնկոնգում և Շանհայում[7]։
Մի քանի կարճամետրաժ ֆիլմ նկարելուց հետո, Յանը եղել է «Մահացած խոզեր» ֆիլմի ռեժիսորը և սցենարիստը, որն եղել է իր դեբյուտային ֆիլմը և թողարկվել է Շանհայում։ Նա որոշել է նկարել այս ֆիլմը այն բանից հետո, երբ կարդացել է 16000 մահացած խոզերի մաիսն, որոնք խեղդվել էին Հուանպու գետում[3]։ Ֆիլմը մռայլ կատակերգությունը է։ Ֆիլմի ֆինանսավորել են չինացի ներդրողները և այն ունեցել է հրաշալի անձնակազմ, իսկ գործադիր տնօրենն է եղել Ցյա Չժանկեն[3]։ «Մահացած խոզեր» ֆիլմի պրեմիերան կայացել է Սոդենսի կինոփառատոնի ժամանակ և ստացել է հատուկ մրցանակ ժյուրիի կողմից՝ դերասանակն խաղի համար[8]։
2018 թվականի ապրիլից հանդիսանում է Հարլի Քուինի մասնակցությամբ DC-ի ընդարձակ տիեզերք-ի «Գիշատիչ թռչուններ» ֆիլմի ռեժիսորը։ Ֆիլմի սցենարիստն է Քրիստինա Հոդսոնը, իսկ գլխավոր դերակատարներից է Մարգո Ռոբին[3]։ Յանը լինելու է երրորդ կին և առաջին ասիացի կինը, ով լինելու է DC ֆիլմի ռեժիսոր (կամ որևէ այլ սուպերհերոսական ֆիլմի)[9]։ Ֆիլմը թողարկվելու է 2020 թվականի փետրվարի 20-ին[10]։
Տարի | Անվանում | Դերը | Նշումներ | ||
---|---|---|---|---|---|
Ռեժիսոր | Սցենարիստ | Պրոդյուսեր | |||
2010 | Ֆիշինգ | Ոչ | Ոչ | Այո | Կարճամետրաժ ֆիլմ |
2013 | Անցած գիշեր | Այո | Այո | Ոչ | |
2014 | Դինոզավր վարողը | Ոչ | Ոչ | Այո | |
Էնթրոփիա | Ոչ | Ոչ | Այո | ||
Ատամի և ժամանակի | Ոչ | Ոչ | Այո | ||
2015 | Համփթի | Ոչ | Ոչ | Այո | |
2016 | Դոն Ռիվեր | Այո | Այո | Ոչ | |
Ըստ իմ մոր | Այո | Այո | Ոչ | ||
Երկնքի աստիճան։ Սաի Գուո-ՔԻանգի արվեստը | Ոչ | Ոչ | Այո | Վավերագրական ֆիլմ | |
2018 | Մահացած խոզեր | Այո | Այո | Ոչ | |
2020 | Գիշատիչ թռչուններ | Այո | Ոչ | Ոչ |