Քեթլին Լիթելթոն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 27, 1856 Բելգրավիա |
Մահացել է | հունվարի 12, 1907 (50 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ակտիվիստ, գրող, խմբագիր և սուֆրաժիստ |
Պաշտոն(ներ) | կանանց իրավունքների պաշտպան |
Ամուսին(ներ) | Arthur Lyttelton?[1][2] |
Երեխա(ներ) | Margaret Lucy Lyttelton?[3], Archer Geoffrey Lyttelton?[3] և Stephen Clive Lyttelton?[3] |
Հայր | George Clive?[3] |
Մայր | Ann Farquhar?[3] |
![]() |
Մերի Քեթլին Լիթելթոն (ի ծնե` Քլայվ անգլ.՝ Mary Kathleen Lyttelton, փետրվարի 27, 1856, Բելգրավիա - հունվարի 12, 1907), բրիտանացի ակտիվիստ, խմբագիր և գրող։ Իր կյանքի մեծ մասը նվիրաբերել է կանանց ընտրության իրավունքի համար պայքարին և ընդհանրապես՝ կանանց կյանքի բարելավմանը[4]։
Քեմբրիջում 11 տարի մնալուց հետո՝ լինելով Սելվին քոլեջի առաջին մագիստրոս Արթուր Լիթելթոնի կինը, նա կենտրոնացել էր իր գրավոր և կանանց կոմիտեի աշխատանքների վրա։ 1901 թվականին Կանայք և իրենց աշխատանքը նա պնդում է, որ կանանց կրթությունը «կարևոր է նրանց ճշմարիտ առաջընթացի համար», իսկ ընտրություններին մասնակցելու իրավունքը`այդ կրթության անհրաժեշտ մասը։
Մերի Քեթլին Քլայվը ծնվել է 1856 թվականի փետրվարի 27-ին[5]։ Հայրը դատավոր և լիբերալ քաղաքական գործիչ Ջորջ Քլայվն էր, իսկ մորը անունը Աննա Սիբելլա Մարթա Ֆարքուհար էր[4][6]։
Չնայած սկզբում հոր հետ ունեցած տարաձայնություններին՝ 1880 թվականին նա ամուսնանում է Արթուր Լիթելթոնի հետ[7], որը Օքսֆորդի համալսարանի Քեբլ քոլեջի դասախոս էր[8]։ Ամուսնության ընթացքում զույգը ունեցել է երեք երեխա․ Մարգարետ Լյուսի (1882),[7] Արխեր Ջոոֆֆրեյ (1884)[7] և Սթեֆեն Քլայվ (1887)[7][6]։
1882 թվականին Քեթլինն ու Արթուրը բնակություն են հաստատել Քեմբրիջի համալսարանում նոր հիմնադրված Սելվին քոլեջում, որտեղ Արթուրը նշանակվել է վարպետի պաշտոնին։ Երբ նրանք տեղափոխվեցին այստեղ, քոլեջը դեռևս շինություն էր և միայն արևմտյան ճակատն էր ավարտված։ Սկզբում՝ մինչ Վարպետների բնակարանի կառուցումը, նրանք բնակվում էին ուսանողների համար նախատեսված հանրակացարանում[7]։ Քեթլինը 1884 թվականին Միլիսենց Ֆավսեթի հետ համատեղ հիմնադրել է Քեմբրիջի Կանանց ընտրական իրավունքի ասոցացիան,[7] և Ֆավսեթը նրանք քաջալերում էր միանալ Կանանց ընտրական իրավունքի Կենտրոնական հասարակության գործադիր մարմնին[9]։ Նա նաև ակտիվ էր Քեմբրիջի կանանց ապաստարաններում՝ ցուցաբերելով բարոյական և սոցիալական օգնություն[9]։
1890 թվականին իր մտերիմ ընկեր Լուիզ Քրեիգթոնի հետ Քեթլինը հիմնել է Քեմբրիջի «Ladies Dining Society» խումբը, որի անդամները հավատում էին կանանց կրթություն ստանալու կարևորությանը, և ովքեր ակտիվորեն քարոզարշավ են կազմակերպել՝ համալսարանում կանանց աստիճան շնորհելու համար։ Անդամներից շատերը աջակցում էին նաև կանանց ընտրական իրավունք ձեռք բերելուն։ Անդամների թվում էին՝ Քարոլին Ջոբբը, Էլեանոր Սիդգվիքը և Մերի Փալեյ Մարշելլը[9]։
Սելվինում անցկացրած տարիների ընթացքում Լիթելթոնները օգնել են Երաժշտական հասարակության քոլեջի զարգացմանը[7]։
Սելվինում 11 տարի անցկացնելուց հետո ընտանիքը տեղափոխվում է Քեմբրիջ, որտեղ Արթուրը զբաղեցնում է Լանկշայրի Էկկլես ծխական եկեղեցու վիկարիոսի պաշտոնը։ 1895 թվականին Արթուրի հետ համագործակցելով Քեթլինը հիմնադրել էր և հետագայում դարձել էր Մանչեսթերի և Սալֆորդի Կանանց արհմիության գործադիր կոմիտեի նախագահ, որի նպատակն էր ուսումնասիրել աշխատանքային պայմանները և ցածր վարձատրվող աշխատողներին ընդգրկել միությունների մեջ։ Խորհրդի անդամների թվում էին Քրիստաբել Պանխուրստը և ՍՓ Սքոթը[9]։
1896 թվականին Մանչեսթերի Տնային տնտեսության դպրոցի կողմից հրատարակվել է Քեթլինի «Մանկական տնային տնտեսության դպրոցի մանդատը» վերնագրով դասախոսությունների շարքը[10][9]։
Քեթլինը մահացել է 1907 թվականի հունվարի 12-ին՝ 50 տարեկան հասակում՝ Քլայվների ընտանեկան նստավայրում, որը գտնվում էր Հիրֆորդշիրում[8]։ The Times-ում տեղ գտած իր մահախոսականի մեջ ոչ մի անդրադարձ չէր կատարվում ընտրական իրավունքին և նրա կողմից ծավալած գործունեությանը, այնինչ այն կենտրոնանում էր նրա գիտական թարգմանիչ լինելու վրա։ Այս մասով նշվում է՝ «գրականության ոլորտի նշանակավոր ուսանող» և «ջանասեր քննադատ»[8][11]։ Մահախոսականներ կան նաև The Englishwoman's Review-ում[12] և The Guardian[11]։
{{cite book}}
: |work=
ignored (օգնություն) [Reprinted articles]
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթլին Լիթելթոն» հոդվածին։ |
|