Քեթլին Մաքֆարլենդ անգլ.՝ K. T. McFarland | |
![]() | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Ջորջ Վաշինգտոն համալսարան, Օքսֆորդի համալսարան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Madison West High School? և Սուրբ Աննայի քոլեջ |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հուլիսի 22, 1951 (73 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | անգլ.՝ Kathleen M. Troia |
Զավակներ | Fiona McFarland? |
Կայք՝ | ktmcfarland.com |
Պարգևներ | |
Քեթլին Մաքֆարլենդ (անգլ.՝ Kathleen Troia "K.T." McFarland, հուլիսի 22, 1951, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի լրագրող և քաղաքական գործիչ։
Ծնվել է Ջոզեֆ Տրոյանի և Էդիթ Տրոյանի ընտանիքում։ Քեթլինի եղբայրը՝ Մայքլը, աշխատել է որպես վերլուծաբան Նյու Յորքում[1]։
Ստացել է բակալավրի աստիճան արվեստի Ջորջ Վաշինգտոնի համալսարանում, բակալավրի աստիճան արվեստի և մագիստրոսի արվեստի Օքսֆորդի համալսարանում, ինչպես նաև վերապատրաստվել է ստանալու դոկտորական աստիճան, բայց չի պաշտպանել թեզը։
1970-1976 թվականներին եղել է ԱՄՆ Ազգային Անվտանգության խորհրդում Հենրի Քիսինջերի օգնականը[2]։
1982-1985 թվականներին՝ պաշտպանության նախարար Կասպար Ուայնբերգերի սպիչրայթեր[3] (նաև ստացել է ԱՄՆ Սենատի պաշտպանության կոմիտեի աշխատակազմում աշխատելու փորձ)։ 1983 թվականի դեկտեմբերին Ուայնբերգերը Մաքֆարլանդին պաշտոնից ազատել էր հասարակայնության հետ կապերի իր օգնականի տեղակալի պաշտոնում։ 1983 թվականի հոկտեմբերին Բեյրութում ամերիկացի ծովային հետևակայինների շտաբում տեղի ունեցած պայթյունից հետո արված եզրակացությունների հիման վրա Մաքֆարլենդը ուայնբերգերի ելույթը նախապատրաստել էր 1984 թվականի նոյեմբերի 24-ին՝ Մամուլի ազգային ակումբում, որտեղ ձևակերպվել էին Ռեյգանի վարչակազմի ռազմական քաղաքականության հիմնարար դրույթները՝ ռազմական գործողություններ սկսել միայն ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կենսական շահերին սպառնացող վտանգի դեպքում[4]։
2006 թվականին Մաքֆարլենդը միացավ Նյու Յորք նահանգից ԱՄՆ-ի Սենատի ընտրություններում Հանրապետական կուսակցությունից նրա թեկնածության առաջադրման համար մղվող պայքարին (գործող սենատորն այն ժամանակ Հիլարի Քլինթոնն էր, որը գնաց վերընտրությունների՝ ներկայացնելով դեմոկրատական կուսակցությունը)[5]։ 2006 թվականի սեպտեմբերի 12-ի փրայմերիզում Մաքֆարլանդը 74 108 ձայն է ստացել իր մրցակից Ջոն Սպենսեր 114 914-ի դեմ[6] (հետագայում նա պարտվել է Քլինթոնի ընտրություններում)։
Մի շարք տարիների ընթացքում, մինչև 2016 թվականի նոյեմբերը, Մաքֆարլենդը հաճախ որպես քաղաքական վերլուծաբան հրավիրվել է Fox News հեռուստաալիք[7][8]։
2016 թվականի նոյեմբերի 25-ին ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը Մաքֆարլենդին նշանակել է Ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականի տեղակալ[9]։
2017 թվականի մայիսի 19-ին նախագահ Թրամփը Մաքֆարլենդին առաջադրեց Սինգապուրում ԱՄՆ դեսպանի պաշտոնը զբաղեցնելու համար[10]։ Քանի որ 2017 թվականի վերջին Սենատը դեռ չի հաստատել նշանակումը, 2018 թվականի հունվարին Սպիտակ տունը կրկին առաջադրել է Մաքֆարլենդի թեկնածությունն այդ պաշտոնում։ 2018 թվականի փետրվարի 2-ին Մակֆարլենդը հրաժարվել է առաջադրումից[11]։
1984 թվականին Քեթլինը ամուսնացել է Ալան Ռոբերթս Մաքֆարլենդի հետ, որը հավասար գործընկեր է (general partner) ֆինանսական ընկերության Lazard Frères & Co-ում[12]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթլին Մաքֆարլենդ» հոդվածին։ |
|