Քեթլին Սքոթ անգլ.՝ Kathleen Scott | |
---|---|
Ի ծնե | անգլ.՝ Edith Agnes Kathleen Bruce |
Ծնվել է | մարտի 27, 1878[1][2][3][…] |
Ծննդավայր | Նոթթինգեմշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | հուլիսի 25, 1947[4][5] (69 տարեկան) կամ հուլիսի 24, 1947[6] (69 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[7] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Ֆելիքս Սլեյդի գեղեցիկ արվեստների դպրոց, Կոլարոսսիի ակադեմիա և St George's School? |
Մասնագիտություն | քանդակագործ |
Թեմաներ | քանդակագործություն |
Հայր | Lloyd Stewart Bruce?[4][8] |
Մայր | Jane Skene?[4][8] |
Ամուսին | Hilton Young, 1st Baron Kennet?[8] և Ռոբերտ Սքոթ[8] |
Զավակներ | Wayland Young, 2nd Baron Kennet?[8] և Փիթեր Սքոթ[4][8] |
Kathleen Scott Վիքիպահեստում |
Քեթլին Սքոթ, բարոնուհի Քենեթ (անգլ.՝ Kathleen Scott, մարտի 27, 1878[1][2][3][…], Նոթթինգեմշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հուլիսի 25, 1947[4][5] կամ հուլիսի 24, 1947[6], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[7]), բրիտանացի քանդակագործ։
Անտարկտիկան հետազոտող Ռոբերտ Սքոթի կինը, նկարիչ և օրնիթոլաբան Փիթեր Սքոթի մայրը։ Երկրորդ ամուսնությունը եղել է Էդվարդ Հիլթոն Յանգի` Քենեթի բարոնի հետ, նրանց որդին էր գրող և քաղաքական գործիչ Վեյլանդ Հիլթոն Յանգը։
Էդիթ Ագնես Քեթլին Բրյուսը ծնվել է Նոթթինգեմշիրում, Անգլիա։ Ընտանիքի տասնմեկ երեխաներից ամենափոքրն էր, հայրը՝ Քենոն Լլոյդա Ստյուարդ Բրյուս (1829-1886), մայրը՝ Ջեյն Սքին (մահացել է 1880)։
Քեթլին Սքոթը սովորել է Էդինբուրգի Սբ. Գևորգի դպրոցում[9], ապա 1900-1902 թվականներին Լոնդոնի Սլեյդ գեղարվեստի դպրոցում։ Կրթությունը շարունակել է Փարիզի Կոլարոսի ակադեմիայում, որն ավարտել է 1906 թվականին։ Ուսումնառության ժամանակ ընկերացել է Օգյուստ Ռոդենի հետ, որը նրան ծանոթացրել է Այսեդորա Դունկանի հետ։ Լոնդոն վերադառնալուց հետո նա ծանոթացել է Ջորջ Բեռնարդ Շոուի, Մաքս Բիրբոմի և Ջեյմս Մեթյու Բերրիի հետ, որի նախկին տունը հետագայում ձեռք է բերել։
Քեթլին Սքոթի աշխատանքներից երեք կիսանդրի և 13 լուսանկարչական դիմանկար պահվում են Լոնդոնի Դիմանկարների ազգային պատկերասրահի հավաքածուում։
Սքոթը ստեղծել է իր առաջին ամուսնու՝ Անտարկտիկայի հետազոտող Ռոբերտ Սքոթի արձանը, որի բրոնզե բնագիր տարբերակը 1915 թվականին տեղադրվել է Վաթերլոյում, Լոնդոն, իսկ 1917 թվականին արձանի սպիտակ մարմարե կրկնօրինակը տեղադրվել է, Նոր Զելանդիայի Կրայստչերչ քաղաքում[10][11]։ Նրա աշխատանքներից են նաև Քեմբրիջի Սքոթի անվան բևեռի հետազոտական ինստիտուտի պատի հուշատախտակը և «Երիտասարդություն» քանդակը (1920), որի համար բնորդել է Առնոլդ Լոուրենսը՝ Թովմաս Լոուրենսի (Լոուրենս Արաբացի) կրտսեր եղբայրը։
Սքոթը նաև ստեղծել է «Տիտանիկի» կապիտան Էդվարդ Սմիթի դիմաքանդակը՝ նրա մահից հետո։ Հուշարձանը տեղադրվել է Բիքոն պարկում, Լիչֆիլ, Անգլիա։
Մեկ այլ արձան՝ «Այստեղ եմ, ուղարկիր ինձ» անվամբ, գտնվում է Աունդլ դպրոցում։ Սխալմամբ համարվում է, որ քանդակների համար բնորդել է Սքոթի որդի Պետրոսը[12]։
Սքոթի աշխատանքներից մեկը՝ Չարլզ Ռոլսի հուշարձանը գտնվում է Դուվրի առափնյա փողոցի վրա[13]։
1908 թվականի սեպտեմբերի 2-ին Քեթլին Սքոթն ամուսնացել է Աանտարկտիկան հետազոտող կապիտան Ռոբերտ Ֆալքոն Սքոթի հետ, մեկ տարի անց նրանք որդի են ունեցել, Փիթեր Սքոթը, որը հայտնի ռադիոհաղորդիչ, բնագետ, նկարիչ, էկոլոգ և մարզիկ։ 1910 թվականին Սքոթն իր ամուսնուն ուղեկցել է Նոր Զելանդիա, նրան Հարավային բևեռ ճանապարհելու համար։ Ռոլանդ Հանթֆորդը գրել է, որ ամուսնու բացակայության ժամանակ Քեթլինը կարճատև սիրային հարաբերություններ է ունեցել Նանսենի հետ, որը Փիթեր Սքոթի մրցակից՝ Ռուալ Ամունդսենի ուսուցիչն էր, իսկ հետագայում, նորվեգացին այրիացած Քեթլինին նույնիսկ առաջարկել է, որ ամուսնա իր հետ, բայց առաջարկը մերժվել է[14]։ 1913 թվականի փետրվարին, երբ մեկնել է Նոր Զելանդիա, որ դիմավորի ամուսնուն՝ ճամփորդությունից վերադառնալիս, տեղեկացել է, որ նա մահացել է 1912 թվականի մարտին Անտարկտիդայում։
1922 թվականին Քեթլին Սքոթը նորից ամուսնացել է։ Նրա ընտրյալն է դարձել քաղաքական գործիչ Էդվարդ Հիլթոն Յանգը։ Քեթլինի երկրորդ որդին՝ Վեյլանդ Հիլթոն Յանգը դարձել է գրող և աշխատանքի կառավարության նախարար։ Սքոթի թոռներից են՝ նկարիչ Էմիլի Յանգը և գրող Լուիզա Յանգը։
1915-1922 թվականներին Սքոթը եղել է քանդակագործների, նկարիչների և փորագրողների միջազգային միության անդամ[15]։
1913 թվականին Սքոթին տրվել է Բանի շքանշանի ասպետ-հրամանատարի այրու կարգավիճակ (բայց ոչ՝ կոչում )։ Կարգավիճակը հաշվի է առնվել, բայց լեդի Սքոթ կոչվելու իրավունք չի ունեցել։
Երբ, 1935 թվականի հուլիսի 15-ին նրա երկրորդ ամուսնուն տրվել է բարոն Քենեթի կոչումը, Քեթլին Սքոթը ստացել է բարոնուհի Քենեթ կոչումը։
1948 թվականին նկարահանվել է «Անտարկտիկայի Սքոթը» ֆիլմը։ Դերասանուհի Դիանա Չերչիլը խաղացել է Քեթլին Սքոթի դերը, իսկ Ռոբերտ Սքոթի դերը խաղացել է Ջոն Միլսը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթլին Սքոթ» հոդվածին։ |
|