Քեթրին Լի Բեյթս | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1863 |
Ծննդավայր | Ֆալմաուֆ, Բարնստեյբլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[1] |
Վախճանվել է | մարտի 28, 1929[2] (65 տարեկան) |
Վախճանի վայր | Wellesley, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Գերեզման | Oak Grove Cemetery |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, գրող, համալսարանի դասախոս, երգերի հեղինակ և երգերի հեղինակ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Ուելսլի քոլեջ, Newton North High School? և Wellesley High School? |
Ուշագրավ աշխատանքներ | America the Beautiful? և Goody Santa Claus on a Sleigh Ride? |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Աշխատավայր | Ուելսլի քոլեջ |
Katharine Lee Bates Վիքիպահեստում |
Քեթրին Լի Բեյթս (անգլ.՝ Katharine Lee Bates, հոկտեմբերի 16, 1863, Ֆալմաուֆ, Բարնստեյբլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[1] - մարտի 28, 1929[2], Wellesley, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի բանաստեղծուհի։ Հայտնի է որպես «America the Beautiful» («Ամերիկան հրաշալի է») օրհներգի տեքստի հեղինակ, ինչպես նաև Միսսիս Սանտա Կլաուսի կերպարի ստեղծողը «Goody Santa Claus on a Sleigh Ride» (1889) բանաստեղծության մեջ։
Քեթրին Բեյթսը ծնվել է Ֆալմուտում, Մասաչուսեթս նահանգ, բողոքական քահանա Վիլյամ Բեյթսի և նրա կին Կորնելի Ֆրենսիս Լիի ընտանիքում։ 1872 թվականին Քեթրինն ավարտել է Needham-ի միջնակարգ դպրոցը, 1875 թվականին՝ Newton High School ավագ դպրոցը[3], իսկ 1880 թվականին՝ Ուելսլի քոլեջը՝ բակալավրի աստիճանով։ 1880–81 թվականներին դասավանդել է Նեյթիկի (Մասաչուսեթս) միջնակարգ դպրոցում, իսկ 1885-ից 1889 թվականներին՝ Ուելսլիի Dana Hall School դպրոցում, որից հետո անցել է աշխատանքի Ուելսլիի քոլեջում՝ որպես ասպիրանտ, 1891-93 թվականներին, որից հետո ստացել է մագիստրոսի աստիճան և դարձել անգլերենի և գրականության պրոֆեսոր։ 1890-91 թվականներին սովորել է Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանում[4]. Ուելսլիի քոլեջում դասավանդելու ընթացքում Քեթրին Բեյթսն ընտրվել է այդ ժամանակ առաջացած «Pi Gamma Mu» պատվավոր ընկերության անդամ՝ պատմության և քաղաքականության հանդեպ ցուցաբերած հետաքրքրությունների շնորհիվ։
Բեյթսը բազմաթիվ չափածո ստեղծագործությունների, մանկական և ճանապարհորդությունների մասին գրքերի հեղինակ է։ Մասնավորապես, 1889 թվականին «Goody Santa Claus on the Sleigh Ride» բանաստեղծության մեջ նա առաջին անգամ գլխավոր հերոս է դարձրել Սանտա Կլաուսի կնոջը՝ Միսսիս Սանտա Կլաուսին։
Պարբերաբար տպագրվել է այնպիսի պարբերականներում, ինչպես Atlantic Monthly, The Congregationalist, Boston Evening Transcript, Christian Century, Contemporary Verse, Lippincott’s and Delineator-ը՝ երբեմն «Ջեյմս Լինքոլն» գրական անվամբ[5]։
Քաղաքական համոզմունքներով Բեյթսը միշտ ԱՄՆ հանրապետական կուսակցության կողմնակիցն է եղել։ Բայց 1924 թվականին խզել է կապերը հանրապետականների հետ՝ Ազգերի լիգային ԱՄՆ-ի մասնակցությանն ընդդիմանալու և ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունից Ջոն Դեվիսին՝ որպես նախագահության թեկնածու աջակցելու համար։ Բեյթսը հայտարարել է․ «Չնայած ես ծնվել և մեծացել եմ հանրապետական ճամբարում, ես չեմ կարող պաշտպանել Ուիլսոնի դավաճանությունը, և նրանց հրաժարվելը Ազգերի լիգայից՝ երկրի վրա խաղաղության մեր միակ հույսից»[6]։
Սեքսուալ առումով Բեյթսը լեսբուհի էր և 25 տարի ապրել է Բոստոնյան ամուսնության մեջ զուգընկերուհու՝ Ուելսլի քոլեջի պատմության և քաղտնտեսության դասախոս Կեթրին Քոումենի հետ, մինչև նրա մահը՝ 1915 թվականը[7]։
Քեթրին Բեյթսը մահացել է Ուելսլիում (Մասաչուսեթս նահանգ) և թաղված է Օուկ-Գրոուվ գերեզմանատանը՝ Ֆալմուտում[8]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթրին Լի Բեյթս» հոդվածին։ |
|