Քեթրին Ռոլզ անգլ.՝ Katherine Rawls | |
---|---|
Ծնվել է | հունիսի 14, 1917 |
Ծննդավայր | Նաշվիլ, ԱՄՆ |
Մահացել է | ապրիլի 8, 1982 (64 տարեկան) |
Մահվան վայր | White Sulphur Springs, Գրինբրայեր շրջան, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | օդաչու, լողորդ և ջրացատկորդ |
Պարգևներ և մրցանակներ | |
Katherine Rawls Վիքիպահեստում |
Քեթրին Ռոլզ (անգլ.՝ Katherine Louise Rawls,հունիսի 14, 1917, Նաշվիլ, ԱՄՆ - ապրիլի 8, 1982, White Sulphur Springs, Գրինբրայեր շրջան, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկացի ջրասուզորդ և լողորդ, ամառային օլիմպիական խաղերի եռակի հաղթող, որպես օդաչու մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին[1][2]։
Քեթրին Ռոլզը ծնվել է 1917 թվականին Նեշվիլ քաղաքում։ Երկու տարեկանից սկսել է լողալ, յոթ տարեկանից զբաղվել է ջրացատկով։ Նրա քույրերը՝ Դորոթին, Էվելին և Պեգին և եղբայր Սոնին, նույնպես զբաղել են ջրացատկով և ելույթ են ունեցել հանդիսատեսի առջև, մասնակցել պատանեկան մրցումներին։
1931 թվականին Ռոլզը հաղթեող է ճանաչվել ԱՄՆ-ի լողի ազգային առաջնությունում։ 300 մետր անհատական վազքում նա իրենից ետ է թողել չեմպիոնուհի Էլեոնորա Հոլմին և սահմանել նոր համաշխարհային ռեկորդ։
1932 թվականի Լոս Անջելեսում տեղի ունեցած ամառային Օլիմպիական խաղերում Ռոլզը ջրացատկի երեք մետրանոց ցատկահարթակից զիջել է Ջորջիա Քոուլմենին և նվաճել արծաթե մեդալ։ Հետագա 200 մ բրասի որակավորման փուլից Քեթրին Ռոլզը դուրս է մնացել։
Ռոլզը կրկնել իր ձեռքբերումը 1936 թվականին Բեռլինում տեղի ունեցած ամառային օլիմպիական խաղերում։ Նա անսպասելիորեն զիջել է 13-ամյա Մարջորի Ջեսթրինգին և նորից զբաղեցրել երկրորդ տեղը։ Նույն ընթացքում նա 4×100 մետր ազատ ոճի մրցույթում զբաղեցրել է 3֊րդ տեղը և 7-րդ տեղը՝ 100 մետր ազատ ոճում[3]։
Քեթրին Ռոլզը ԱՄՆ֊ի սիրողական մարզական միության մրցումներում 33 անգամ զբաղեցրել է առաջին տեղը։ Նա 18 ազգային ռեկորդ է սահմանել խառը, բրաս և ազատ լողերի ոճերում։
Ասսոշեյթեդ պրես ԱՄՆ–ի խոշորագույն տեղեկատու գործակալութան կողմից 1937 թվականին Ռոլզը ճանաչվել է տարվա մարզիկ։
1939 թվականին Քեթրինը հեռացել է լողից, սակայն մասնակցել է 1948 թվականի ամառային օլիմպիական խաղերին և զբաղեցրել չորրորդ տեղը։ 1965 թվականին նրա անունն ընդգրկվել է Լողի համաշխարհային փառքի սրահում։
1938 թվականի մայիսի 18-ին Ռոլզն ամուսնացել է օդաչու Թեոդոր Հ. Թոմփսոնի հետ և ստացել օդաչուի կրթություն[4][5]։
Ռոլզը 20 տարի աշխատել է որպես լողի մարզիչ Արևմտյան Վիրջինիա նահանգի «Greenbrier» հյուրանոցում։ Նա մահացել է քաղցկեղից, 1982 թվականին[6]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթրին Ռոլզ» հոդվածին։ |
|