Քելին Աքոստա անգլ.՝ Kellyn Acosta | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | ԱՄՆ | ||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 24, 1995[1][2][3] (29 տարեկան) | ||
Ծննդավայր | Պլանո | ||
Հասակ | 178 սանտիմետր | ||
Քաշ | 68 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Քելին Աքոստա (անգլ.՝ Kellyn Acosta,հուլիսի 24, 1995[1][2][3], Պլանո), գրենադական ծագմամբ ամերիկացի ֆուտբոլիստ, «Կոլորադո Ռեփիդզ» ակումբի և Միացյալ Նահանգների ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան։
Աքոստան «Դալաս» ակումբի սան է։ 2012 թվականի հուլիսի 12-ին ակումբը նրա հետ պայմանագիր է ստորագրել ակումբային խաղացողի իրավունքով, որը ուժի մեջ է մտել 2013 թվականի մրցաշրջանում[4]։ 2013 թվականի օգոստոսի 4-ին «Սիեթլ Սաունդերս» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել Ֆուտբոլի բարձրագույն լիգայում[5]։ 2015 թվականի հուլիսի 19-ին «Դի Սի Յունայդետ» ակումբի դեմ խաղում Քելին խփել է իր առաջին գոլը «Դալաս» ակումբի կազմում[6]։
2018 թվականի հուլիսի 23-ին Աքոստան փոխանակվել է «Կոլորադո Ռեպիդզ» ակումբից Դոմինիկա Բաջիի հետ[7][8]։ Հուլիսի 29-ին «Դի Սի Յունայդետ» ակումբի դեմ մրցախաղում նորամուտ է ունեցել նոր թիմի կազմում[9]։ Նույն խաղում Քելին խփել է իր առաջին գոլը «Կոլորադո Ռեպիդզ» ակումբի կազմում։
2011 թվականի սկզբին Քելին դարձել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի պատանեկան առաջնության հաղթող Ճամայկայում։ Մրցախաղում նա խաղացել է Կուբայի[10], Պանամայի[11] և Սալվադորի[12] հավաքականների դեմ մրցախաղում։ Նույն թվականի ամռանը Աքոստան ԱՄՆ-ի պատանեկան հավաքականի կազմում հանդես է եկել աշխարհի պատանեկան առաջնությանը Մեքսիկայում։ Մրցախաղում նա մասնակցել է Չեխիայի[13], Ուզբեկստանի[14], Գերմանիայի[15] և Նոր Զելանդիայի[16] թիմերի դեմ մրցախաղում։ 2013 թվականին նա ԱՄՆ-ի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է աշխարհի երիտասարդական առաջնությանը Թուրքիայում։ Մրցախաղում նա պահեստային է եղել և դաշտ այդպես էլ դուրս չի եկել։
2015 թվականին Քելին հայտ է ներկայացրել Ճամայկայում ԿՈՆԿԱԿԱՖ-ի երիտասարդական առաջնությանը մասնակցելու։ Մրցախաղում նա խաղացել է Գվատեմալայի[17] և Պանամայի[18] երիտասարդական թիմերի դեմ մրցախաղում։
Նույն թվականին երիտասարդական հավաքականի կազմում Աքոստան մասնակցել է աշխարհի երիտասարդական առաջնությանը Նոր Զելանդիայում։ Մրցախաղում նա խաղացել է Նոր Զելանդիայի[19], Մյանմայի[20], Կոլումբիայի[21] և Սերբիայի[22] թիմերի դեմ մրցախաղում։
2016 թվականի հունվար 31-ին Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում Աքոստան նորամուտ է ունեցել Միացյալ Նահանգների ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում[23]։ 2017 թվականի հուլիսի 1-ին Գանայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ մրցախաղում Քելին խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում[24]։
207 թվականին Աքոստան դարձել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի դափնեկիր։ Մրցախաղում նա խաղացել Պանամայի ֆուտբոլի ազգային հավաքականի[25], Մարտինիկայի ֆուտբոլի ազգային հավաքականի[26], Սալվադորի ֆուտբոլի ազգային հավաքականի[27], Կոստա Ռիկայի ֆուտբոլի ազգային հավաքականի[28] և Ճամայկայի ֆուտբոլի ազգային հավաքականի[29] դեմ մրցախաղերում։
# | Ամսաթիվ | Տեղ | Հակառակորդ | Հաշիվ | Արդյունք | Մրցում |
---|---|---|---|---|---|---|
1. | 2017 թվական հուլիսի 1 | Պրետ էնդ Ուիթնի Ստեդիում, Իստ Հարտֆորդ, ԱՄՆ | Գանա | 2:0 | 2:1 | Ընկերական խաղ |
2. | 2018 թվականի հոկտեմբերի 11 | Ռեյմոնդ Ջեյմս Ստուդիում, Տամպա, ԱՄՆ | Կոլումբիա | 2:1 | 2:4 | Ընկերական խաղ |
Միջազգային
ԱՄՆ (մինչև 17)
Միացյալ Նահանգների ֆուտբոլի ազգային հավաքական
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քելին Աքոստա» հոդվածին։ |
|