Քելվին Գուվեր անգլ.՝ Calvin Bryce Hoover | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 14, 1897[1] Berwick, Ուորեն շրջան, Իլինոյս, ԱՄՆ |
Մահացել է | հունիսի 23, 1974[1] (77 տարեկան) Դարեմ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Հաստատություն(ներ) | Դյուքի համալսարան և Ռազմավարական ծառայությունների գրասենյակ |
Պաշտոն(ներ) | նախագահ |
Ալմա մատեր | Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում և Monmouth College? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[2] |
Գիտական ղեկավար | Ջոն Կոմոնս |
Եղել է գիտական ղեկավար | Խուանիտա Կրեպս, C. Brice Ratchford?, Henry Madison Oliver?[3], William Long Miller?[3] և James J. O'Leary?[3] |
Քելվին Բրայս Գուվեր (անգլ.՝ Calvin Bryce Hoover, ապրիլի 14, 1897[1], Berwick, Ուորեն շրջան, Իլինոյս, ԱՄՆ - հունիսի 23, 1974[1], Դարեմ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ, Դյուկի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր, 1953 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ, համեմատական տնտեսական համակարգի հիմնադիր։:
Քելվին Գուվերը ծնվել է 1897 թվականի ապրիլի 14-ին՝ Ջոն Քելվինի և Մարգարիտա Դալիլի (Ռոուդկեփ) Գուվերի ընտանիքում[4]։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Մոնմութում։ 1914 թվականին ընդունվել է Մոնմութի քոլեջ, սակայն 1917 թվականին ընդհատել է իր ուսումը Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով։ 1917 թվականի մայիսից մինչև 1919 թվականի հունիսը ծառայել է ԱՄՆ բանակի հետևակում, ավելի ուշ դաշտային հրետանու կազմում, եղել է Սեն Միելի գործողության և Մյոզ Արգոնի հարձակման մասնակից[4]։
Զինվորական ծառայությունից հետո վերադարձել է քոլեջ և 1922 թվականին Մոնմութի քոլեջում ստացել է արվեստի բակալավրի աստիճան, այնուհետև ուսումը շարունակել է 1922-1923 թվականներին Վիսկոնսինի համալսարանում, իսկ 1923-1925 թվականներին Մինեսոտայի համալսարանում, սակայն 1925 թվականին արժանացել է դոկտորական աստիճանի Վիսկոնսինի համալսարանում[5]։
1923-1925 թվականներին Մինեսոտայի համալսարանում սկսել է դասախոսական գործունեությունը որպես բիզնեսի դասախոս, 1925-1927 թվականներին՝ Դյուքի համալսարանում որպես տնտեսագիտության պրոֆեսորի օգնական, 1927-1974 թվականներին՝ որպես պրոֆեսոր, 1937-1947 թվականներին՝ Դյուքի համալսարանի բարձրագույն դպրոցի դեկան, 1937-1957 թվականներին՝ Ջեյմս Դյուկի անվան ամբիոնի պրոֆեսոր[4]։
1929-1930 թվականներին որպես սոցիոլոգիական հետազոտությունների խորհրդի աշխատակից, ուսումնասիրել է խորհրդային պլանային տնտեսությունը, 1929-1930 թվականներին այցելել է Մոսկվա։ 1932-1933 թվականներին ուսումնասիրել է նաև Գերմանիայի տնտեսությունը։
1933 թվականին Վաշինգտոն է ժամանել գյուղատնտեսության նախարարի օգնական Ռեքսֆորդ Թահուելի հրավերով և 1933-1935 թվականներին եղել է ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության տնտեսական խորհրդականը։ Մասնակցել է գյուղատնտեսության կարգավորման մասին օրենքի մշակմանը և 1935 թվականին դարձել է սպառողների խորհրդական, 1937 թվականին՝ ԱՄՆ ազգային ռեսուրսների կոմիտեի խորհրդատու[4]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 1940-1941 թվականներին ծառայել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունում, 1941-1944 թվականներին ռազմավարական ծառայությունների վարչությունում, իսկ 1945 թվականին եղել է տնտեսական հետախուզության բաժանմունքի պետ։
Քելվին Գուվերը 1939 թվականից եղել է ԱՄՆ տնտեսական ասոցիացիայի անդամ, 1940 թվականին՝ փոխնախագահ և 1953 թվականին՝ նախագահ, 1936 թվականին՝ Հարավային տնտեսական ասոցիացիայի անդամ և նախագահ, 1964 թվականին՝ Համեմատական տնտեսության ասոցիացիայի անդամ և նախագահ, Թագավորական տնտեսական ընկերության անդամ, 1934 թվականից՝ Ֆի Բետա Կապա ընկերության անդամ, 1941 թվականից՝ Սոցիոլոգիական հետազոտությունների խորհրդի անդամ։ 1934 թվականին Կոլումբիայի համալսարանում արժանացել է իրավունքի դոկտորի պատվավոր աստիճանի։ 1935 թվականին Մոնմութի քոլեջում արժանացել է Հումանիտար գիտությունների դոկտորի պատվավոր աստիճանի[4]։
Քելվին Գուվերն ամուսնացել է 1919 թվականի հուլիսի 5-ին Ֆեյթ Միրիամի հետ, ունեցել են երկու դուստր՝ Սիլվիա Ջոան Շրաքը և Քերոլ Ֆեյթ Գուվերը[6][7]։
Քելվին Գուվերը պարգևատրվել է[4]՝
Քելվին Գուվերը համեմատական տնտեսական համակարգի հիմնադիրն է[5]։
Նա ակտիվ մասնակցություն է ունեցել Մարշալի ծրագրի իրականացմանը և տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության աշխատանքներին[5]։
|