Քեյթ Բարթոն | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 10, 1957[1][2][3][…] (67 տարեկան) |
Ծննդավայր | Ժնև, Շվեյցարիա |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Բրաունի համալսարան, Եյլի դրամայի դպրոց և United Nations International School? |
Մասնագիտություն | դերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի |
Ամուսին | Michael Ritchie? |
Ծնողներ | հայր՝ Ռիչարդ Բերթոն[3], մայր՝ Sybil Christopher?[3] |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Morgan Ritchie?[3] և Charlotte Ritchie?[3] |
Kate Burton (actress) Վիքիպահեստում |
Քեթրին «Քեյթ» Բարթոն (անգլ.՝ Katherine "Kate" Burton,սեպտեմբերի 10, 1957[1][2][3][…], Ժնև, Շվեյցարիա), ամերիկյան թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասանուհի։
Քեյթ Բերթոնը ծնվել է Շվեյցարիայում՝ Ժնևում՝ պրոդյուսեր Սիբիլ Բերթոնի (1929-2013) և դերասան Ռիչարդ Բարթոնի (1925-1984) ընտանիքում[5]։ Նա դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորի խորթ դուստրն է (1932-2011)։ Քեյթը նաև ունի կրտսեր քույր՝ Ջեսիկան և մեկ քույր Էմի Քրիստոֆերը։ 1979 թվականին նա Բրաունի համալսարանում ստացել է բակալավրի աստիճան։ 1983 թվականին ավարտել է Եյլի համալսարանի թատերական դպրոցը։
Քեյթ Բարթոնի կարիերայի առաջին հաջողությունը եղել է 1982 թվականի Բրոդվեյի «Present Laughter» բեմադրությունը։ Դրանից հետո նա ավելի մեծ հաջողությունների է հասել թատրոնում՝ մի շարք բեմադրություններում գլխավոր դերեր խաղալով։ 2002 թվականը դերասանուհու համար դարձել է առավել հաջողակ․ նա ստացել է «Թոնի» բարձրագույն թատերական մրցանակի միանգամից երկու անվանակարգ՝ «պիեսում լավագույն դերասանուհի» և «պիեսում երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգերում։ Մեկ տարվա ընթացքում կրկնակի անվանակարգը նրան նույն մակարդակի վրա է դրել Ամանդա Պլամմերի, Դանա Այվիի և Յան Մաքսվելի հետ, որոնք նույնպես տարբեր տարիների միանգամից արժանացել են երկու անվանակարգերի։
Բարթոնը իր հոր հետ միասին հայտնվել է «Աննայի հազար օրը» ֆիլմում, «Մեծ իրարանցում փոքր Չինաստանում», «Առաջին կանանց ակումբը», «Կյանք Մայքի հետ», «Սառցե փոթորիկ» և «Մաքս Փեյն» ֆիլմերում։ Նա նաև նկարահանվել է մի քանի անկախ ֆիլմում։
Բարթոնը իր դերերով նկատելի է եղել նաև հեռուստատեսությունում․ «Նշումներ իմ դստեր համար» հեռուստաֆիլմում ունեցած դերի համար 1996 թվականին արժանացել է «Էմմի» մրցանակի։ Նա նաև հայտնվել է «Օրենք և կարգ», «Արևմտյան թև», «Արդար Էմին», «Լավ կինը», «Փնտրողը» և «Օրենք և կարգ։ Հատուկ ստորաբաժանում» սերիալների էպիզոդներում։
2005-2007 թվականների ընթացքում Քեյթ Բարթոնը Շոնդա Ռայմսի «Գրեյի անատոմիա» սերիալում կատարել է Էլիս Գրեյի դերը, որը նախկին նորարարական վիրաբույժ է և որը ներկայումս տառապում է ալցհայմերի հիվանդությամբ։ Այդ դերի համար նա գովասանքի է արժանացել քննադատների կողմից և արժանացել է «Էմմի» մրցանակի երկու անվանակարգերի՝ «Լավագույն հրավիրված դերասանուհի դրամատիկ հեռուստասերիալում»՝ 2006 և 2007 թվականներին[6]։ 2011 թվականին Շոնդա Ռայմսը Բերթոնին հրավիրել էր «Սկանդալ» սերիալում փոխնախագահ Սալի Լենգստոնի դերը կատարելու համար[7]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեյթ Բարթոն» հոդվածին։ |
|