Քեյթ Ռիչի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 14, 1978[1] (45 տարեկան) |
Ծննդավայր | Գոուլբեռն, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա |
Մասնագիտություն | դերասանուհի |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Hurlstone Agricultural High School? |
Ամուսին | Stuart Webb? |
![]() |
Քեյթ Ռիչի (անգլ.՝ Katherine «Kate» Leigh Ritchie օգոստոսի 14, 1978[1], Գոուլբեռն, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա), ավստրալիացի դերասանուհի, ռադիոհաղորդավարուհի և մանկագիր։ Առավել հայտնի է «Տանը և ճանապարհին» ցերեկային սերիալում (1988-2008 թվականներ և 2013 թվական) խաղացած Սալի Ֆիտչեր դերով, որի համար արժանացել է հինգ մրցանակի՝ «Logie Award» (2006 թվական, 2-ը՝ 2007 և 2-ը՝ 2008 թվական) և գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում այն բանի համար, որ պատմության մեջ բոլոր ավստրալիացի դերասաններից ավելի երկար անընդմեջ նկարահանվել է դրամատիկ հեռուստասերիալում (20 տարի)։
2016 թվականին Ռիչը հրատարակել է «Ես պարզապես չէի կարող սպասել քեզ հետ հանդիպմանը» (անգլ.՝ I Just Couldn't Wait To Meet You[2]) վերնագրով մանկական գիրքը։ Նրա երկրորդ գիրքը՝ «Դա ինձ համար խզբզոց չէ» (անգլ.՝ It's Not Scribble to Me), լույս է տեսել 2018 թվականին[3]։
2016 թվականի հունիսին Ռիչը հայտարարվել է ավստրալիական «QV Skincare» կոսմետիկ ապրանքանիշի դեսպան[4]։
2010 թվականի սեպտեմբերի 25-ին Ռիչը ամուսնացել է ռեգբիստ Ստուարդ Ուեբի հետ, ում հետ հանդիպել է իրենց հարսանիքից 2 տարի առաջ։ Զույգը ունեցել է դուստր՝ Մեյ Ուեբը (ծնված 2014 թվականի օգոստոսի 17-ին)։
2019 թվականի հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած ընտանեկան բռնությունից հետո Ռիչը հեռացել է իր ամուսնու՝ Ռենդիվեկեում գտնվող տնից Սիդնեյի արվարձան[5]։ Նույն թվականի նոյեմբերի 7-ին Ուեբը Ռիչի անունից համաձայել է AVO-ի, որն էլ թույլ չի տվել նրան հետապնդել, ահաբեկել, հարձակվել կամ սպառնալ, ինչես նաև մոտենալ կամ գտնվել նրա ընկերությունում «ալկոհոլի կամ արգելված թմրանյութերի օգտագործումից հետո առնվազն 12 ժամվա ընթացքում»[6]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեյթ Ռիչի» հոդվածին։ |
|