Քեյխաշան Բասու [ 3] [ 4] (հունիսի 5 , 2000 (2000-06-05 ) [ 1] [ 2] , ԱՄԷ )[ 5] [ 6] , կանադացի բնապահպան և մարդու իրավունքների ակտիվիստ[ 7] [ 8] ։ Արաբական Միացյալ Էմիրություններից [ 9] [ 10] [ 11] ։ Բասուն հանդես է գալիս խաղաղության, երեխաների իրավունքների, կրթության, գենդերային հավասարության և կլիմայական արդարության թեմաներով[ 12] [ 13] ։ Նա Green Hope հիմնադրամի նախագահն է[ 14] , World Future Council հասարակական կազմակերպության ամենաերիտասարդ խորհրդականը[ 15] , Parliament of the World's Religions կազմակերպության ամենաերիտասարդ հոգաբարձուն[ 16] ։
2016 թվականի Խաղաղության միջազգային մանկական մրցանակի դափնեկիր է[ 17] ։
Քեյխաշան Բասուն ծնվել է Դուբայում [ 18] ՝ հնդիկների ընտանիքում[ 19] [ 20] [ 21] ։ Ավելի ուշ ապրել է Տորոնտոյում (Կանադա )[ 21] ։
Բասուն հաճախել է Դեյրա միջազգային դպրոցը Դուբայում և ավարտել է Հյուսիսային Տորոնտոյի ինստիտուտը[ 21] [ 22] ։ 2022 թվականի հունիսին նա ավարտել է Տորոնտոյի համալսարանը՝ ստանալով արվեստի բակալավրի բարձր կոչում, որտեղ նա մասնագիտացել է բնապահպանական ուսումնասիրությունների, կանանց և գենդերային ուսումնասիրությունների և բնապահպանական աշխարհագրության ոլորտներում[ 23] [ 24] [ 25] ։
12 տարեկան հասակում հիմնադրել և դարձել է Green Hope հիմնադրամի նախագահը, որը զբաղվում է կայուն զարգացման հարցերով, ամբողջ աշխարհում երեխաներին և երիտասարդներին կրթելու և հզորացնելու միջոցով` նրանց ներգրավելով Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացման գործընթացում[ 26] ։ Green Hope -ն օգտագործում է « Շրջակա միջավայրի ակադեմիա» կոչվող պրոպագանդայի յուրօրինակ գործիքը, ներառյալ նորարարական հաղորդակցության միջոցները, ինչպիսիք են կիրառական արվեստը , երաժշտությունը , սպորտը , թատրոնը և պարը , ինչպես նաև գիտատեխնիկական կրթությունը, որպեսզի բոլոր տարիքային խմբերին ընդգրկի ԿԶՆ-ների մասին տեղեկատվության տարածման գործընթացում[ 27] ։ Հիմնադրամն ընդհանուր առմամբ ունի 3000 անդամ Կանադայում , Սուրինամում , Արաբական Միացյալ Էմիրություններում , Օմանում , Կատարում , Բահրեյնում , Միացյալ Նահանգներում , Ինդոնեզիայում , Մալայզիայում , Կամբոջայում , Ավստրալիայում , Քենիայում , Բահամյան կղզիներում , Չիլիում , Վիետնամում , Սեյշելներում , Շվեդիայում , Նիդեռլանդներում , Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում , Պերուում , Շրի Լանկայում , Հնդկաստանում , Նեպալում , Բանգլադեշում , Կիրիբաթիում և Լիբերիայում , որտեղ անցկացնում է սեմինարներ և կոնֆերանսներ կայուն զարգացման նպատակների իրականացման շուրջ[ 14] [ 28] ։
2013 թվականին երկու տարի ժամկետով ընտրվել է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի երեխաների և երիտասարդության հարցերով գլոբալ համակարգող` դառնալով կազմակերպության պատմության մեջ այդ պաշտոնում երբևէ ընտրված առաջին անչափահասը[ 29] ։
2021 թվականին Բասուն օնլայն տիրույթում անցկացվող Խաղաղության կրթության օրվա առաջին ամենամյա համաժողովի հիմնական բանախոսն էր[ 30] ։
2022 թվականին Բասուն վարում էր հանդիպում ՄԱԿ-ի Կողմերի համաժողովի (COP27) գագաթնաժողովում[ 31] ։ Խմբի կազմում ընդգրկված էին միջազգային բնապահպանական քաղաքականություն մշակողներ, ինչպիսին է Սուսանա Մուհամադը։
2015 թվականին լույս է ընծայել «Հույսի ծառը» («The Tree of Hope») պատմվածքների ժողովածուն, որը պատմում է մի աղջկա մասին, որը միջոցներ է ձեռնարկում կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու համար[ 32] ։
2020 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նախագահ Մարիա Էսպինոսան 73-րդ նստաշրջանում Քեյխաշան Բասուին տվել է հետևյալ բնութագիրը.
Նա արդյունավետորեն տեղեկացնում և ներգրավում է երիտասարդներին և մեծահասակներին ՄԱԿ-ի այնպիսի կարևոր նախաձեռնություններում և գործընթացներում, ինչպիսիք են Կայուն զարգացման նպատակները և հրադադարի պահպանման համաշխարհային արշավը։
2016 թվականին ՝ Խաղաղության միջազգային մանկական մրցանակը[ 6]
2016 թվականին ՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների չեմպիոն[ 9]
2018 թվականին ՝ Կանադայի 25 ազդեցիկ կանանցից մեկը[ 11]
2020 թվականի գարնանը ՝ որպես երիտասարդ հետազոտող[ 33]
2020 թվականին ՝ Voices Youth Award մրցանակակիր[ 34]
2021 թվականին ՝ Համաշխարհային գրագիտության մրցանակակիր ՝ երիտասարդների գրագիտության մեջ նշանակալի ավանդի համար[ 35]
↑ 1,0 1,1 https://www.unccd.int/kehkashan-basus-story
↑ 2,0 2,1 https://www.worldfuturecouncil.org/p/kehkashan-basu/
↑ Government of Canada, Public Works and Government Services Canada (2022 թ․ հունվարի 29). «Canada Gazette, Part 1, Volume 156, Number 5: GOVERNMENT HOUSE» . www.gazette.gc.ca . Վերցված է 2022 թ․ հունվարի 29-ին .
↑ General, Office of the Secretary to the Governor. «Ms. Kehkashan Basu» . The Governor General of Canada . Վերցված է 2022 թ․ հունվարի 29-ին .
↑ «Kehkashan Basu» . World Future Council (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին .
↑ 6,0 6,1 «2016 - Kehkashan Basu (16), UAE» . KidsRights Foundation (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին .
↑ Jingco, Kaitlin (2017 թ․ նոյեմբերի 16). «Environmental champion Kehkashan Basu brings hope» . Canadian Immigrant .
↑ «Kehkashan Basu is one of Canada's two young representatives who attended the pre-COP youth event in September and she tells CBC News Network about what she hopes comes from COP26» . CBC . Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 1-ին .
↑ 9,0 9,1 «Kehkashan Basu, Environmental and child rights activist, United Arab Emirates» . www.standup4humanrights.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին .
↑ «Kehkashan Basu» . Varkey Foundation (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 19-ին .(չաշխատող հղում)
↑ 11,0 11,1 Harris, Teresa. «Top 25 Women of Influence 2018: Kehkashan Basu – Women of Influence» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 19-ին .
↑ «I am Generation Equality: Kehkashan Basu, feminist youth leader and environmentalist from the UAE» . UN Women – Arab States . 2021 թ․ օգոստոսի 10. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 28-ին .
↑ «Kehkashan Basu - Green Hope Foundation» . One Girl (կանադական անգլերեն). 2019 թ․ հունվարի 12. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 30-ին .
↑ 14,0 14,1 «GreenHopeFoundation – The Future belongs to us!» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 6-ին .
↑ «Kehkashan Basu» . MESIA . Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 28-ին .
↑ «Board of Trustees | Parliament of the World's Religions» . parliamentofreligions.org . Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 6-ին .
↑ Nianias, Helen (2016 թ․ դեկտեմբերի 15). «Dubai's teen eco-warrior: 'It was preordained that I'd take care of mother earth' » . The Guardian . Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 28-ին .
↑ «Kehkashan Basu's Story | UNCCD» . www.unccd.int . Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին .
↑ «Kehkashan Basu, UAE-based Indian teen, wins Children's Peace Prize» . The Hindu . 2016 թ․ դեկտեմբերի 3.
↑ Ghose, Chandreyee (2013 թ․ նոյեմբերի 7). «Teen with city roots shines at UN» . The Telegraph .
↑ 21,0 21,1 21,2 21,3 «Kehkashan Basu's Story | UNCCD» . United Nations Convention to Combat Desertification . Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին . Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref>
թեգ. «:0» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
↑ Toronto, Nikki Gill for Streets Of (2019 թ․ հոկտեմբերի 23). «How a Toronto student became an eco-warrior on the world stage» . Streets Of Toronto (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 25-ին .
↑ Adams, Susan. «From Climate Change To Chronic Truancy, Forbes' 30 Under 30 In Education Are Tackling Some Of The World's Toughest Problems» . Forbes (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին .
↑ « 'Always dare to dream,' says U of T grad Kehkashan Basu, who started an environmental non-profit at age 12» . University of Toronto News (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 25-ին .
↑ Chin, Amanda (2021 թ․ հունվարի 1). «Kehkashan Basu: Awards, goals and how it all began with a dead bird» . Study International (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին .
↑ «Kehkashan Basu, Founder, Green Hope Foundation» . Women in Renewable Energy (կանադական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին .
↑ «Kehkashan Basu» . World Future Council (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին .
↑ «Kehkashan Basu» . NAAEE (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 15. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին .
↑ «Kehkashan Basu» . NAAEE (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 15. Արխիվացված է օրիգինալից 2019-07-26-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին .
↑ «Peace Education Day Conference Speakers» . Peace Education Day (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 9-ին .
↑ «Student prods COP27 to include youth in climate solutions | Cornell Chronicle» . news.cornell.edu (անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 20-ին .
↑ «2016 - Kehkashan Basu (16), UAE» . KidsRights Foundation (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին .
↑ Phillips, Vicki (2020 թ․ հուլիսի 14). «#GenGeo: Introducing our spring 2020 National Geographic Young Explorers» . National Geographic Education Blog (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին .
↑ «Youth Fusion wins the Gorbachev/Shultz Legacy Youth Award» . Basel Peace Office . Վերցված է 2024 թ․ փետրվարի 20-ին .
↑ «World Literacy Awards - World Literacy Foundation» . worldliteracyfoundation.org (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ սեպտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 6-ին .