Քենվուդ Լիմիթիդ | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, դուստր կազմակերպություն և ձեռնարկություն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հիմնադրված | 1947 |
Գլխադասային գրասենյակ | Havant, Միացյալ Թագավորություն |
Անվանված է | Ken Wood? |
Վերադաս կազմակերպություն | De'Longhi? |
Հիմնադիր | Ken Wood? |
Կայք | kenwoodworld.com |
«Քենվուդ Լիմիթիդ» (անգլ.՝ Kenwood Limited), խոհանոցային տեխնիկայի բրիտանական արտադրող, որը տեղակայված է Հեմփշիր նահանգի Հավանտ քաղաքում։ «Քենվուդ Լիմիթիդ»-ը նախագծում, արտադրում և վաճառում է խոհանոցային տեխնիկա, ներառյալ՝ խառնիչներ, բլենդերներ, սննդի մշակիչներ, թեյնիկներ և տոստերներ։
Ընկերությունը հիմնադրվել է Քեննեթ Մեյնարդ Վուդի կողմից 1947 թվականին Ուոքինգ քաղաքում՝ Գոլդսվորթ Ռոուդ 79 հասցեում[1]։ 1962 թվականին ընկերությունը տեղափոխվել է Հավանտ, որտեղ այժմ իրականացնում է իր գործունեությունը։
1940-ականներ
Kenwood-ի առաջին արտադրանքը Քեննեթ Վուդի կողմից հորինված տոստերն էր, որը շուկա դուրս եկավ 1947 թվականին և հայտնի է որպես A100:
1950–1960-ական թվականներ
Երեք տարի անց՝ 1950 թվականին, Ideal Home Exhibition-ում ներկայացվեց Kenwood Chef Kitchen մեքենայի առաջին տարբերակը։
1970–1980-ական թվականներ
Ընկերության առաջին սննդի պրոցեսորը թողարկվել է 1979 թվականին։ 1989 թվականին ընկերությունը ներդրումներ է կատարել Չինաստանում իր առաջին գործարանում։
1990-ականներ-մինչ օրս
1997 թվականին, 81 տարեկան հասակում, Քեննեթ Վուդը մահացավ կարճատև հիվանդությունից հետո։
2001 թվականին, իտալացի մրցակից փոքր կենցաղային տեխնիկա արտադրող De'Longhi ընկերությունը գնել է Քենվուդ ընկերությունը 45.9 միլիոն ֆունտ ստեռլինգով (մոտ 66.7 միլիոն դոլար)[2]։
Kenwood Chef-ի օրիգինալ դիզայներ Քեննեթ Գրեյնջը ասպետի կոչում է ստացել 2013 թվականին՝ դիզայնի ոլորտում ունեցած վաստակի համար[3]։
Kenwood-ի արտադրանքը ներառում է հետևյալ կատեգորիաները․