Քեորբե, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում[1]։ Գտնվում էր Խարբերդ քաղաքի մոտ, Խարբերդի դաշտում։
Գյուղի անվանումը Քեվորբե անվան աղավաղված ձևն էր։
Մինչև 1915 թվականն ուներ 175-200 տուն հայ բնակիչ։
Գյուղից արևմուտք գտնվում էր Պալլըքայա կոչվող սպիտակ քարի հանքը։
Քեորբեն ուներ Ս. Գևորգ անունով եկեղեցի։ Եկեղեցում պահպանվել է VIII-X դարերի օրինակված եկեղեցում։ Գյուղի մոտ գտնվում էր Բերդոց լեռը, որն այդպես էր կոչվում իր վրա գտնվող ավերակ բերդի պատճառով։ Բերդից անցուղի կար մինչև Քեորբե տանող ստորգետնյա անցուղի[2]։