Քեռս (Խլաթի գավառ)


Քեռս, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խլաթի գավառակում։ Գտնվում էր Խլաթ քաղաքից 19 կմ հյուսիս-արևմուտք՝ սարահարթի վրա, Նազիկ լճի հյուսիսարևելյան ափի մոտակայքում։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի առաջին կեսին ուներ 50 տուն, 1850-ական թվականներին 11 տուն հայ, իսկ XX դարի սկզբին ուներ 20 տուն քուրդ բնակիչ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեռսում կար ստորգետնյա ժայռափոր եկեղեցի` Ս. Ամենափրկիչ անունով։ Եկեղեցին կառուցել է տվել Ավետիս անունով մի մեծահարուստ։ Քեռսի մոտակայքում է գտնվում Գրսա Ս. Հովհաննես վանքը[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 355
  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն