Քաղաքացիությունը | ԱՄՆ | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 9, 1965[1] (60 տարեկան) | ||
Ծննդավայր | Օրինջ, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Քերին Ջենինգս-Գաբառա (հունվարի 9, 1965[1], Օրինջ, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի նախկին ֆուտբոլիստ, ազգային հավաքականի հարձակվող։ Աշխարհի և Օլիմպիական խաղերի չեմպիոն։
1993 թվականից ղեկավարում է ԱՄՆ ռազմածովային ակադեմիայի կանանց ֆուտբոլային թիմը[2]։
Մեծացել է Ռանչո Պալոս Վերդեսում՝ Լոս Անջելեսի արվարձանում։ 1980-1983 թվականներին սովորել է Պալոս Վերդեսի ավագ դպրոցում, որտեղ էլ սկսել է զբաղվել ֆուտբոլով։ Չորս մրցաշրջաններում դպրոցական մրցումներում խփել է 226 գնդակ և երեք անգամ ճանաչվել է MVP Կալիֆորնիայում։
1983-1986 թվականներին սովորել է Կալիֆորնիայի համալսարանում և խաղացել «Սանտա Բարբարա Գաուչոս» ուսանողական թիմում։ 1984 թվականին սահմանել է ՆԿԱԱ առաջին դիվիզիոնի ռեկորդ՝ մեկ մրցաշրջանում խփելով 34 գնդակ։ Ընդհանուր առմամբ, իր ուսանողական կարիերայի ընթացքում նա 102 գնդակ է խփել NCAA առաջնությունում և ճանաչվել է որպես տասնամյակի մարզիկ համալսարանում[3]։ 1991 թվականին ընտրվել է համալսարանի Սպորտային Փառքի սրահում[4]։
1987 թվականին ավարտել է բիզնեսի կառավարման ոլորտում բակալավրի դիպլոմով։
2000 թվականին «Soccer America» ամսագիրը Ջենինգսին ընդգրկել է հարյուրամյակի ուսանողական հավաքականում։
Հանդես է եկել «Լոս Անջելես բլյուզ» և «Սաուզերն Կալիֆորնիա Էյջաքս» թիմերում։ Վերջինիս կազմում 1991 թվականին հաղթել է ԱՄՆ-ի սիրողական առաջնությունում և 1992 և 1993 թվականներին ԱՄՆ-ի երկու սիրողական գավաթներում։
ԱՄՆ-ի հավաքականում հանդես է եկել 1987-1996 թվականներին՝ անցկացնելով 117 հանդիպում և խփելով 53 գնդակ[5]։
1991 թվականին Չինաստանում կայացած աշխարհի առաջնությունում դարձել է երրորդը ռմբարկուների վեճում՝ խփելով 6 գնդակ, ինչպես նաև ստացել է Ոսկե գնդակ՝ որպես մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ[6]։
Մասնակցել է 1995 թվականի աշխարհի առաջնությանը, որում ԱՄՆ-ի հավաքականը զբաղեցրել է երրորդ տեղը։
1996 թվականի Օլիմպիական խաղերում հաղթելուց հետո հայտարարեց միջազգային կարիերայի ավարտի մասին։
Որպես մարզիչ սկսել է աշխատել 1987 թվականին՝ համալսարանն ավարտելուց հետո ՝ գլխավորելով Սանտա Բարբարայի Ուեսթմոնտ քոլեջի թիմը։ Այնուհետև աշխատել է որպես մարզչի օգնական Հարվարդի թիմում։
1993 թվականից ղեկավարում է ռազմածովային ակադեմիայի կանանց թիմը, որը հանդես է գալիս ՆԿԱԱ առաջնության Առաջին դիվիզիոնում։
2000 թվականին ընտրվել է ֆուտբոլի ազգային փառքի սրահում։ 2003 թվականին ընտրվել է ԱՄՆ օլիմպիական փառքի սրահում։
1992 թվականից Ամուսնացած է ԱՄՆ-ի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ջիմ Գաբարայի հետ։ Նրանք ունեն երեք երեխա՝ երկու դուստր և մեկ որդի։
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in: |publisher=
(օգնություն)
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in: |publisher=
(օգնություն)
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in: |publisher=
(օգնություն)
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in: |publisher=
(օգնություն)