Քերոլ Բայեր Սեյջեր | |
---|---|
Ի ծնե անուն | անգլ.՝ Carole Bayer |
Ծնվել է | մարտի 8, 1947[1][2][2] (77 տարեկան) կամ մարտի 8, 1944[3][4] (80 տարեկան) Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Մասնագիտություն | երգերի հեղինակ, երգչուհի, կոմպոզիտոր, երգերի հեղինակ և հեղինակ-կատարող |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Elektra Records |
Կրթություն | Նյու Յորքի համալսարան և Երաժշտության և արվեստի բարձրագույն դպրոց |
Ամուսին | Բերտ Բակարակ և Robert A. Daly? |
Պարգևներ | |
Կայք | carolebayersager.com |
Carole Bayer Sager Վիքիպահեստում |
Քերոլ Բայեր Սեյջեր (անգլ.՝ Carole Bayer Sager, մարտի 8, 1947[1][2][2] կամ մարտի 8, 1944[3][4], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի բանաստեղծուհի, երգչուհի, երգերի հեղինակ, նկարչուհի[6]։ «Օսկար», «Գրեմմի» և հեղինակավոր այլ մրցանակների դափնեկիր։
Ծնվել է Նյու Յորքի Մանհեթեն շրջանում, Անիտա Նաթան Բայերի և Էլի Բայերի ընտանիքում[7], որոնք հրեական ծագում ունեին[8]:: Ավարտել է Նյու Յորքի համալսարանը, որտեղ ոըսումնասիրել է անգլերեն, դրամատիկական արվեստներ, ճարտասանություն։ Դեռևս Նյու Յորքի երաժշտության և արվեստի բարձրագույն դպրոցում սովորելու ժամանակ ստեղծել է իր առաջին հիթային երգը՝ "A Groovy Kind of Love-ը (Թոնի Ուայնի հեղինակակցությամբ)[9]։ Այդ երգը ձայնագրվել է բրիտանական The Mindbenders երաժշտախմբի կատարմամբ, տարածվել աշխարհով մեկ, ամերիկյան Billboard Hot 100 չարթերում գրավել 2-րդ տեղը։ Հետագայում ձայնագրվել են նաև Սոննի և Շերի, Պետուլա Քլարկի, Ֆիլ Քոլինզի կատարումները, ընդ որում՝ վերջինիս կատարումը 1988 թվականին առաջին տեղն է զբաղեցրել չարթերում[6]։
Քերոլ Բայեր Սեյջերը «Լավագույն ինքնատիպ երգ» անվանակարգում արժանացել է «Օսկար», «Ոսկե գլոբուս», Satellite մրցանակների, «Տարվա երդգ» անվանակարգում՝ «Գրեմմի»-ի։
1970 թվականին Քերոլն ամուսնացել է ձայնագրման պրոդյուսեր Էնդրյու Սեյջերի հետ, 1978 թվականին ամուսնալուծվել[10]։ 1970-ական թվականների վերջերին ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել կոմպոզիտոր Մարվին Համլիշի հետ[10]։ 1982 թվականի ապրիլի 3-ին, շուրջ մեկ տարի տևած կենակցումից հետո, ամուսնացել է կոմպոզիտոր և դաշնակահար Բըրթ Բուչարաչի հետ։ 1985 թվականի դեկտեմբերին նրանք մի տղայի են որդեգրել, ում անվանել են Քրիստոֆեր Էլտոն Բուչարաչ[11]։ Բուչարաչն ու Սեյջերը 1991 թվականին ամուսնալուծվել են[12]։
1996 թվականի հունիսից Քերոլն ամուսնացած է Ռոբերտ Դելիի հետ[13], ով նախկինում եղել է Warner Brothers կինոընկերության, ապա բեյսբոլի «Լոս Անջելես Դոջերս» (Los Angeles Dodgers) թիմի նախագահը, իսկ ներկայումս ղեկավարում է Ամերիկյան կինոինստիտուտը (American Film Institute -AFI): Ամուսնական զույգն ապրում է Լոս Անջելեսում[11]։
2016 թվականի հոկտեմբերին Քերոլ Բայեր Սեյջերը հրատարակել է իր հուշերի գիրքը՝ They're Playing Our Song: A Memoir խորագրով[14], հետագայում այն թողարկել է նաև աուդիոգրքի տարբերակով, ընդ որում՝ ձայնագրել է հենց իր ասմունքով։
Վերնագիրը | Թողարկման մանրամասներ | Բարձրագույն դիրքը չարթերում |
Հավաստագրում |
---|---|---|---|
Kent Music Report|AUS [15] | |||
Carole Bayer Sager |
|
4 |
|
...Too |
|
68 | |
Sometimes Late at Night |
|
- |
Տարին | Վերնագիրը | Բարձրագույն դիրքը չարթերում |
---|---|---|
Kent Music Report|AUS [15] | ||
1977 | "You're Moving Out Today" | 1 |
"Don't Wish Too Hard" | 82 | |
1978 | "I'd Rather Leave While I'm in Love" | 98 |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քերոլ Բայեր Սեյջեր» հոդվածին։ |
|