Քերոլ Յագեր | |
---|---|
Ծնվել է | հունվարի 26, 1960 |
Ծննդավայր | Ֆլինտ, Միչիգան, ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 18, 1994 (34 տարեկան) |
Մահվան վայր | Ֆլինտ, Միչիգան, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Քերոլ Էն Յագեր (անգլ.՝ Carol Ann Yager, հունվարի 26, 1960, Ֆլինտ, Միչիգան, ԱՄՆ - հուլիսի 18, 1994, Ֆլինտ, Միչիգան, ԱՄՆ), բժշկության պատմության ամենածանր մարդկանցից մեկը։ Քերոլ Յագերը ոչ պաշտոնապես համարվում է աշխարհի ամենագեր կինը, ինչպես նաև պատմության ամենագեր մարդկանցից մեկը։ Յագերի առավելագույն քաշը՝ 727 կգ, փաստագրված չէ։ Մահվան պահին նրա քաշը եղել է 544 կգ՝ 170 սմ հասակի դեպքում[1]։
Յագերը մանկուց չափից շատ է սնվել։ Ըստ նրա՝ ուտելը հոգեբանական խանգարման գործոն է եղել, որի պատճառը ընտանիքի մտերիմ անդամի կողմից սեռական ագրեսիան է եղել[2]։ Թեև հետագա հարցազրույցներում նա նշել է, որ կան նաև այլ գործոններ, որոնք ազդել են իր ուտելու սովորությունների վրա և հանգեցրել այդպիսի ծանր գիրության. դրանք են «կմախքները պահարանում»[3] և «հրեշները»[4] : Յագերը չի կարողացել ինքնուրույն շարժվել, քանի որ նրա մկանները չեն դիմացել այդքան ծանր բեռին[1]։
Յագերն այն կինն է, ով ամենաշատը նիհարել է բնական՝ ոչ վիրահատական ճանապարհով։ Պաշտոնապես գրանցվել է առանց վիրահատության, երեք ամսվա ընթացքում 236 կիլոգրամ կորցնելը[1]։
Քերոլ Յագերը մահացել է 1994 թվականի հուլիսի 18-ին 34 տարեկան հասակում՝ մոտ 544 կգ քաշով։ Նրա մահվան վկայականում, որպես մահվան պատճառ նշվել է երիկամների անբավարարությունը, իսկ հիվանդագին գիրությունը և բազմաթիվ օրգանների անբավարարությունը՝ որպես նպաստող գործոններ[3]։
Յագերը թաղված է մասնավոր գերեզմանատանը։ Հուղարկավորության արարողությանը ներկա են եղել նրա 90 ընկերներն ու ընտանիքի անդամները[1][5]։