Քերրի Գաուլեր

Քերրի Գաուլեր
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ամբողջական անուն՝անգլ.՝ Kerri Leigh Gowler
Ազգություն՝Մաորիներ
Մասնագիտացում՝rower
Երկիր՝ Նոր Զելանդիա
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 18, 1993(1993-12-18)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր՝Whanganui, Whanganui District, Manawatū-Whanganui Region, Նոր Զելանդիա
Հասակ՝182 սանտիմետր[3]
Քաշ՝76 կիլոգրամ[3]

Քերրի Գաուլեր (անգլ.՝ Kerri Gowler, դեկտեմբերի 18, 1993(1993-12-18)[1][2], Whanganui, Whanganui District, Manawatū-Whanganui Region, Նոր Զելանդիա), նորզելանդացի թիավարուհի, որը 2013 թվականից հանդես է գալիս Նոր Զելանդիայի ակադեմիական թիավարության հավաքականում։ Աշխարհի քառակի չեմպիոն, աշխարհի գավաթի էտապների հաղթող, Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն և արծաթե մեդալակիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերի Գաուլերը ծնվել է 1993 թվականի դեկտեմբերի 18-ին Նոր Զելանդիայի Ռաետիխի քաղաքում։

Ակադեմիական թիավարությամբ սկսել է զբաղվել 2009 թվականին՝ Մարտոնի Nga Tawa Diocesan School ավագ դպրոցում ուսանելու ժամանակ, ավելի ուշ վերապատրաստվել է Aramoho Wanganui Rowing Club թիավարության ակումբում։

2013 թվականի մրցաշրջանում նշել է նորամուտը մեծահասակների միջազգային մակարդակում, երբ ընդգրկվել է Նոր Զելանդիայի ազգային հավաքականի հիմնական կազմում և ութնյակների կատեգորիայում հանդես է եկել մի քանի խոշոր մրցաշարերում, մասնավորապես Աշխարհի գավաթի երկու էտապներում և Չհունջուում կայացած աշխարհի առաջնությունում, որտեղ իր թիմի հետ դարձել է 7-րդը։

2014 թվականին հաղթել է Վարեզեում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում, դարձել արծաթե մեդալակիր Լյուցեռնի Աշխարհի գավաթի էտապում, իսկ Ամստերդամում կայացած աշխարհի մեծահասակների առաջնությունում հաղթել է քառյակների մրցությունում։

2015 թվականին Էգբելետում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել է արծաթե երկու մեդալ երկյակների և ութնյակների մրցություններում։ Նույն մրցաձևում աշխարհի գավաթի խաղարկությունում նվաճել է արծաթե և բրոնզե մեդալներ։

2016 թվականին ութնյակի կազմում բրոնզ է նվաճել Լյուցեռնի Աշխարհի գավաթի էտապում և հաղթել Պոզնանում։ Հաջող ելույթների շարքի շնորհիվ իրավունք է ստացել պաշտպանել երկրի պատիվը Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Ամառային օլիմպիական խաղերում։ Ութնյակի կազմում կարողացել է դուրս գալ A-ի գլխավոր եզրափակիչ և վճռորոշ մրցավազքում ցույց տվել չորրորդ արդյունքը[4][5]։

2016 թվականի Օլիմպիական խաղերից հետո Գաուլերը Նոր Զելանդիայի թիավարության հավաքականի կազմում մնացել է ևս մեկ օլիմպիական ցիկլ և շարունակել է մասնակցել խոշորագույն միջազգային ռեգատներին։ 2017 թվականին նա լավագույնն է եղել Պոզնանի և Լյուցեռնի Աշխարհի գավաթի էտապներում, ինչպես նաև Սարասոտայի աշխարհի առաջնությունում։

2018 թվականին ոսկե մեդալներ է նվաճել Լինց-Օտտենսհայմում և Լյուցեռնում անցկացված Աշխարհի գավաթի էտապներում, մինչդեռ Պլովդիվում կայացած աշխարհի առաջնությունում արժանացել է արծաթե մեդալի՝ վճռորոշ մրցավազքում զիջելով Կանադայի թիմին։

2019 թվականի աշխարհի առաջնությունում Լինց-Օտտենսհայմում երկու անգամ բարձրացել է պատվո պատվանդանի վերին աստիճանին՝ առաջին տեղն զբաղեցնելով երկյակների և ութնյակների մրցություններում։ Բացի այդ, նույն մարզաձևում երկու ոսկե մեդալ է նվաճել Աշխարհի գավաթի երկու էտապներում[6]։

Քերրի Գաուլերի կրտսեր քույրը՝ Ջեքի Գալուերը, նույնպես հասել է որոշակի հաջողությունների ակադեմիական թիավարության բնագավառում[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Kerri Gowler
  2. 2,0 2,1 Kerri Gowler
  3. 3,0 3,1 Olympedia — 2006.
  4. Քերրի Գաուլեր(անգլ.) — էջը Միջազգային օլիմպիական կոմիտեի կայքում
  5. Քերրի Գաուլեր – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
  6. Քերրի Գաուլերի էջը FISA կայքում
  7. «Women's eight win gold as NZ top medal charts». Radio New Zealand. 2019 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քերրի Գաուլեր» հոդվածին։