Քերրիի օրագրերը | |
---|---|
Ժանր | հումորային դրամա և ԼԳԲՏ թեմայով հեռուստասերիալ |
Ստեղծող | Քենդես Բուշնել |
Երկիր | ԱՄՆ |
Հիմք | Քերրիի օրագրերը (վեպ) |
Լեզու | անգլերեն |
Գլխավոր դերերում | Աննասոֆիա Ռոբ |
Երաժշտություն | Մարկ Մադերսբո |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Եթերաշրջանների քանակ | 2 |
Սերիաների քանակ | 26 |
Էկրաններին է | հունվարի 14, 2013-ից հունվարի 31, 2014[1]-ը |
Հեռուստաալիք | The CW |
Ընկերություն | Warner Bros. Television |
Դիստրիբյուտոր | Warner Bros. Television և Նեթֆլիքս |
Պատկերի ձևաչափ | 16:9 |
Նախորդ | Սեքսը մեծ քաղաքում |
Հաջորդ | Սեքսը մեծ քաղաքում |
Պաշտոնական կայքէջ |
Քերրիի օրագրերը (անգլ.՝ The Carrie Diaries), ամերիկյան պատանեկան/պատմական քոմեդի-դրամա է։ Հեռարձակվել է The CW հեռուստաընկերության կողմից 2 եթերաշրջանով 2013 թ.-ի հունվարի 14-ից 2014 թ.-ի հունվարի 31-ը։ Հեռուստաշոուն HBO հեռուստաընկերության Սեքսը մեծ քաղաքում հեռուստասերիալի դեպքերի նախապատմությունն է ներկայացնում և հիմնված է Քենդիս Բուշնելի համանուն ստեղծագործության վրա։ Առաջին եթերաշրջանի կիզակետում Քերրի Բրեդշոուն է (Աննասոֆիա Ռոբ) իր ավագ դպրոցական տարիներին 1984 թ-ին։ Այս շրջանում նա, նորաձևության ամսագրում պրակտիկանտ լինելով, նյույորքյան կյանքն է բացահայտում։ Երկրորդ եթերաշրջանում ներկայացնում է իր կյանքը քաղաքում, ինչպես նաև իր ընկերների կյանքը։
Առաջին եթերաշրջանի 4-րդ ամսում հայտարարվեց երկրորդ եթերաշրջանի մասին, որի պրեմիերան կայացավ 2013 թվականի հոկտեմբերին[2][3]։ 2014 թվականի Մայիսին The CW հեռուստաընկերությունը փակեց հեռուստաշոուն երկու եթերաշրջանից հետո[4]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քերրիի օրագրերը (հեռուստասերիալ)» հոդվածին։ |
|